ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել

ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱՄՆ կատարած հայ պատգամավորների այցը համարում է շատ կարեւոր: «Ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի անկախ պատմության մեջ հայ պատգամավորների պատվիրակությունը մեկնի ԱՄՆ: Հանդիպումներ են եղել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում, Կոնգրեսում: Այս բոլոր հանդիպումներում լուրջ, մասնագիտական մակարդակի վերլուծություններ ու քննարկումներ են եղել տարբեր խնդիրների վերաբերյալ: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հետ կապված իրենց մտահոգություններն արտահայտել են հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Հայ պատգամավորները ԱՄՆ-ում խոսել են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Երեւանը գրավելու ցանկության մասին:

«Ներկայացվել է արմենոֆոբիայի բոլոր դրսեւորումները՝ սկսած ադրբեջանական դպրոցական դասագրքերից, որոնցով դասավանդում են ադրբեջանցի երեխաներին: Մեր ներկայացրածը, մտահոգությունները նրանց կողմից ընդունվել է ի գիտություն»,- ասաց Զոհրաբյանը, իսկ մեր հարցին՝ ամերիկյան կողմը խոստացե՞լ է հետեւողական լինել, քայլեր ձեռնարկել Ալիեւի հայտարարությունները կանխելու նպատակով, պատգամավորն ասաց. «Նման հանդիպումների ժամանակ բնականաբար նման խոստումներ չեն կարող հնչել»:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
1158 դիտում

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում