Հայաստանը շատ կարեւոր շուկա է Ֆիլիպ Մորրիսի համար․ Միխալիս Ալեքսանդրակիս

13/03/2018 schedule14:45

Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ֆիլիպ Մորրիսի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Կովկասի կառավարող տնօրեն Միխալիս Ալեքսանդրակիսը։ Հայաստանում նորարարական IQOS պրոդուկտի վաճառքի մեկնարկից հետո սա նրա առաջին այցն էր Հայաստան։

«Հայկական ժամանակ»-ի լրագրողին տրված հարցազրույցում Միխալիս Ալեքսանդրակիսը անդրադարձել է Հայաստանում IQOS-ի վաճառքին, Ֆիլիպ Մորրիսի կողմից հիմնադրվելիք գիտահետազոտական կենտրոնին, ԱՄՆ Պարենային մթերքի եւ դեղորայքի վարչություն ուղղված դիմումին եւ այլ թեմաների։

- Ինչպես եք կարծում՝ որտե՞ղ է լինելու ծխախոտային արդյունաբերությունն ապագայում՝ հաշվի առնելով, որ շուկայի գրեթե բոլոր մասնակիցները աշխատանք են տանում նվազեցված ռիսկով նորարարական ապրանքների մշակման ուղղությամբ։

- Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մինչեւ 2025 թվականը ծխողների թիվը աշխարհում կգերազանցի 1 միլիարդը: Այսպիսով, ինչպես ցանկացած ոլորտում, ծխախոտի արդյունաբերության մեջ էլ արտադրող ընկերությունները պետք է բավարարեն սպառողների պահանջները։ Ակնհայտ է, որ մենք պետք է ծխելու այլընտրանքային լուծումներ մշակենք: Ֆիլիպ Մորրիսն առաջատարներից է այս ոլորտում: IQOS-ի վաճառքի մեկնարկը հայաստանյան շուկայում անհնարին կլիներ առանց մեր կազմակերպության կողմից կատարվող ու  մոտ 12 տարի տեւած գիտահետազոտական աշխատանքների։ Մենք հպարտ ենք, որ Ֆիլիպ Մորրիսը առաջնորդում է դեպի անծուխ ապագա տանող այս ճանապարհը:   

- Հայաստանի շուկան մեծ չէ՝ ինչու՞ է Ֆիլիպ Մորրիսը մեկնարկում IQOS-ի վաճառքը հենց մեր երկրում։

- IQOS-ը մեծ կամ փոքր շուկաների համար չէ, ոչ էլ աղքատի կամ հարուստի համար: Այն բոլոր ծխողների համար է: Կազմակերպությունը պարտավորված է զգում ավելի լավ այլընտրանք առաջարկել ցանկացած ծխողի ամբողջ աշխարհում: Հայաստանը չափազանց կարեւոր է մեզ համար, ինչպես ցանկացած այլ շուկա աշխարհում, եւ դա է պատճառը, որ մենք այստեղ ենք:

- Որքանով տեղյակ ենք, Ֆիլիպ Մորրիսը պլանավորում է ՀՀ տարածքում հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել։ Ի՞նչ փուլում է նախագիծը ներկայումս։

Ֆիլիպ Մորրիսի Գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայում։

 

- Անցած տարի կազմակերպությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ՀՀ կառավարության հետ՝ օգտվելու համար հայ ժողովրդի առավելությունից՝ մտավոր կարողություններից եւ ցանկացած հարցում նորարարական լուծումներ առաջարկելու միտումից։

Կարծում ենք՝ սա հրաշալի հնարավորություն է Ֆիլիպ Մորրիսի համար: Ներկայումս ձեւավորում ենք Հայաստանում հետազոտություններ եւ մշակումներ իրականացնող կառույցի ղեկավարող թիմը, համալսարանների հետ համատեղ էլ կապահովենք նրանց աշխատանքային պայմաններով։ Հուսով ենք մինչեւ տարվա վերջ հասցնել: Մինչ այդ արդեն իսկ կսկսենք աշխատել մի քանի նախագծերի շուրջ, որ մշակել ենք Շվեյցարիայում, եւ կներդնենք դրանք Հայաստանում:

- Ձեր մրցակիցներն աշխարհում հիմնականում հանդես են գալիս էլեկտրոնային ծխախոտով։ Ինչու՞ ձեր կազմակերպությունն այդ ճանապարհով չի գնացել։ Ինչո՞վ է IQOS-ը տարբերվում էլեկտրոնային ծխախոտից։

Ֆիլիպ Մորրիսի այլընտրանքային պրոդուկտների պորտֆելը՝

- Ֆիլիպ Մորրիսը գիտահետազոտական աշխատանք է տանում տարատեսակ ապրանքատեսակներ ունենալու ուղղությամբ․ փորձում ենք տարբեր լուծումներ գտնել ծխելու վնասը նվազեցնող ապրանքների մշակման գործընթացում: Մենք հավատացած ենք, որ IQOS-ը մարդկանց կկրթի ու կիրազեկի, որ կան ծխելու վնասը նվազեցնելու պոտենցիալ ունեցող այլընտրանքային լուծումներ: Միեւնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, IQOS-ից բացի, մենք ունենք եւս 3 այլընտրանքային պրոդուկտներ, որոնք մենք հարթակ ենք անվանում։ Ֆիլիպ Մորրիսի այլընտրանքային 4 հարթակներից 2-ը ստեղծված են այրումը տաքացումով փոխարինելու գաղափափով, մյուս երկուսը կոնցեպտով մոտ են էլեկտրոնային սիգարետներին: Որպես մեկնարկ մենք ընտրեցինք հենց IQOS-ը, քանզի հավատացած ենք, որ հենց IQOS-ն է ճիշտ հարթակ՝ սպառողներին վնասը նվազեցնելու պոտենցիալ ունեցող ապրանքների վերաբերյալ իրազեկելու համար։

- Մարդիկ թերահավատորեն են վերաբերվում կազմակերպության գործունեությանը։ Ինչպե՞ս եք դուք արձագանքում նման իրավիճակին։

Ֆիլիպ Մորրիսի Գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայում։

- Մենք իսկապես հասկանում ու գնահատում ենք այն փաստը, որ շատ հասարակական կազմակերպություններ, կառավարությունը կամ մարդիկ թերահավատորեն են նայում այն ամենին, ինչ մենք անում ենք։ Բայց կարող եմ ասել, որ Ֆիլիպ Մորրիսը բավականաչափ ռեսուրս է ներդրել առանց ծխի ապագա կերտելու իր նպատակն իրագործելու համար: Մասնավորապես, հետազոտությունների ու մշակումների մեջ կազմակերպությունը ներդրել է ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներկայումս ավելի քան 430 հետազոտող մշտապես աշխատում է այլընտրանքային ապրանքների մշակման ուղղությամբ: Այն, ինչ մենք անում ենք, կատարելապես թափանցիկ է․ ցանկացածը կարող է այցելել pmiscience.com կայքը եւ ծանոթանալ մեր հետազոտությունների արդյունքներին: Մենք կոչ ենք անում ուսումնասիրել մեր ստացած արդյունքները, վավերացնել դրանք կամ գուցե ապացուցել, որ դրանք ճիշտ չեն։  Շեշտում եմ, մենք չափազանց թափանցիկ ենք աշխատում եւ վստահ ենք մեր մոտեցման վրա: Հավատում ենք, որ բոլոր ծխողներն աշխարհում արժանի են ավելի լավ այլընտրանքի:

- Ի՞նչ վիճակում է ԱՄՆ դեղերի եւ սննդամթերքի վերահսկողության գործակալություն ուղղված հայտի քննարկումը։

- Մեզ մեծապես ոգեւորում են դիմումի ուսումնասիրման նախնական արդյունքները։ Դա ժամանակատար գործընթաց է, բայց մենք շարունակելու ենք աշխատել ԱՄՆ պարենային մթերքի եւ դեղորայքի վարչության հաստատումը ստանալու ուղղությամբ ոչ միայն ԱՄՆ-ում ապրանքի վաճառք իրականացնելու,  այլ  նաեւ այլ ծխախոտային ապրանքներից վերջինս տարբերակելու ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ֆիլիպ Մորրիսը պաշտոնապես մեկնարկեց իր նորարարական IQOS ապրանքատեսակի վաճառքը Հայաստանում։ IQOS-ի աշխատակիցները  Dalma Garden Mall-ի տաղավարում չափահաս ծխողներին արդեն ներկայացնում են ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն են տրամադրում IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ:

IQOS-ի հիմքում  առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչեւ գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։  IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն  ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաեւ ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների եւ մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տեւած ուսումնասիրությունների արդյունք է:

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան եւ Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը եւ անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի:

R

Տպել
3518 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է