Չարենցն ու Ալազանը միաժամանակ են հայտնվել բանտում. այսօր մեծանուն գրողի ծնունդն է

Այսօր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի (Եղիշե Սողոմոնյան) ծննդյան 121-ամյակն է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Չարենցի տուն-թանգարանը միջոցառումներ եւ պոեզիայի երեկո էր կազմակերպել գրողի հիշատակին:

Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվանից սկսած՝ Չարենցի 125-ամյակին ընդառաջ «Չարենցը եւ իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովներ են իրականացվելու, որոնց նպատակն է՝ բացի պոեզիայից, Չարենցի ժամանակաշրջանի երեւույթների եւ մարդկանց մասին խոսելը:

Թանգարանի տնօրենը նշեց, որ վերջին տարիներին տուն-թանգարանում այցելությունների եւ միջոցառումների աշխուժացման մեծ միտում է նկատվում: Նա վստահեցնում է, որ դա պայմանավորված է ընդհանուր մտածելակերպի փոփոխմամբ:

«Մտածողություն է փոխվել, ազատություն է ձեռք բերել ազգը, հասել ենք այնպիսի ժամանակների, երբ մենք պիտի ասենք, խոսենք այն ինչ կա, այլ ոչ թե տողատակերով:

Ժամանակին Չարենցը քննադատությունների եւ հալածանքների է արժանացել իր մտածելակերպի, իր գրվածքների պատճառով, բայց այսօր այդ խավարը ցրվել է եւ մենք բոլորս կարող ենք համարձակ խոսել Չարենցի ֆենոմենի մասին՝ առանց փակագծեր պահելու»,- ասաց Անահիտ Ասատրյանը:

Վերջինս նշեց, որ չնայած դրան, այնուամենայնիվ, Չարենցին նորովի նայելու կարիք կա, եւ արդեն առաջին ծիլերը երեւում են, Չարենցով հետաքրքրվողները շատ են շատացել, հատկապես երիտասարդության շրջանում, հոդվածներ են գրվում, շատ հետաքրքիր ուսումնասիրություններ են կատարվում եւ ավելի հաճախ են այդ թեմաների շուրջ միջոցառումներ կազմակերպվում:

Չարենցի բանտային կյանքի եւ բանաստեղծ-արձակագիր Վահրամ Ալազանի ընկերության մասին «ՀԺ»-ի հետ խոսեց գրողի դուստրը՝ Հասմիկ Ալազանը: «Հայրս 10 տարի բանտարկվել է, մեղադրվում էր նույն մեղադրանքով ինչ՝ Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը: Նրան էլ մեղադրում էին այն խմբավորման մասնակիցները, որոնք իբրեւ թե ուզել են ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ Լավրենտի Բերիայի դեմ մահափորձ կազմակերպել»,- պատմում է Ալազանի դուստրը:

1936 թվականին Չարենցն ու Ալազանը միաժամանակ հայտնվում են բանտում: Նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ եւ նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա Ալազանը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, իսկ Չարենցը սեպտեմբերի 24-ից ենթարկվում է տնային կալանքի, ապա վերջնականապես կալանավորվում է նոյեմբերի 9-ին։

1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել եւ հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ Ապա մեկ տարի անց՝ 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը: Իսկ մինչ այդ Չարենցը մեկուսացված կյանք է վարում՝ սպասումների մեջ:

«Ճիշտ է, նրանք տարբեր գրական խմբավորումներ էին ղեկավարում, Չարենցը՝ Նաիրի, հայրս՝ Վահրամ Ալազանը, պրոլետ գրողների ղեկավարն էր այդ տարիներին: Եվ չնայած դրան՝ նրանց չէր խանգարում լինել լավ ընկերներ»,- մեզ զրույցում պատմեց Ալազանի դուստրը:

Վահրամ Ալազանն իր «Տառապանքի ուղիներում» գրքում մանրամասն նկարագրում է բանտային կյանքը, բանտային օրերը, հատվածներ կան Չարենցի հետ անցկացրած տարիներից եւ Չարենցի մասին գրվածքներ: Ալազանը, հետեւելով Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
9155 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել