ԱՄՀ-ն նպաստում է ՀՀ տնտեսության արդյունավետության բարձրացմանը. վստահ է Արամյանը

13/03/2018 schedule17:42

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ երկարամյա արգասաբեր համագործակցությունը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում իրականացված տարբեր բարեփոխումների գործընթացներում: Հատկապես կարևորվել է նախորդ տարի հարկաբյուջետային կանոնների վերանայման և հարկային քաղաքականության բարեփոխումներին ցուցաբերված տեխնիկական  աջակցությունը:

Նախարարը նաև կարևորել է "Երկարաձգվող ֆինանսավորման գործիք" ԱՄՀ նախորդ եռամյա ծրագրի (2014-2017թթ.) արդյունավետ իրականացումը, մասնավորապես, մրցակցության, դրամավարկային քաղաքականության հարկային և մի շարք այլ ոլորտներում կատարված բարեփոխումների առումով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ԱՄՀ նոր ծրագրի շուրջ մեկնարկած քննարկումները:

Արամյանը պատրաստակամություն է հայտնել  շարունակական ջանքեր գործադրել հիմնադրամի հետ հետագա համագործակցության էլ ավելի խորացման ուղղությամբ՝ վստահ լինելով, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության արդյունավետության բարձրացման և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Տպել
562 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը Լիլիթ Մակունցի աշխատասենյակում դադարեցրեց հացադուլը

Վաչագան Ղազարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին. նիստը մեկ ժամով ընդմիջվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի զանգված․ ԱԱԾ է հրավիրվել ոստիկան

Դահուկասպորտի ֆեդերացիայում տարաձայնություններն անցյալում են. Գագիկ Սարգսյան

Օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում. Փամբուխչյան

Արմեն Գևորգյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար

2019 թվականի հունվարի 1-ից ծայրահեղ աղքատ թոշակառու Հայաստանում չի լինելու (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ստուգումները չեն ավարտվել

Օր 10-րդ. այսօր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորի ծնունդն է, նա կհանդիպի Մակունցին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Զինծառայողը ինքնասպանության փորձ է կատարել