Ազատոճային ըմբիշներն ավարտում են ուսումնամարզական հավաքը «Օլիմպավանում» (լուսանկարներ)

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Երեւանում՝ «Օլիմպավանում»: Նրանք պատրաստվում են մինչեւ 23 տարեկանների եւ մեծահասակների Եվրոպայի 2018 թ. առաջնություններին: Մարզումները սկսվել են մարտի 5-ին եւ կավարտվեն 15-ին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը խոսեց առաջիկա անելիքների մասին:

Նա նշեց, որ այս հավաքի ավարտից հետո հիմնականում մինչեւ 23 տարեկանների հավաքականի անդամներից բաղկացած թիմը կմեկնի Ուկրաինա՝ Խարկով, միջազգային մրցաշարի մասնակցելու: Կմեկնեն Կարեն Զուրաբյանը (57 կգ քաշային կարգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գոռ Թորոսյանը, Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Դավիթ Գեւորգյանը (74 կգ), Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը, Մարզպետ Գալստյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ)։

Խարկովի մրցաշարից հետո կորոշվի՝ ովքեր են Հայաստանը ներկայացնելու Թուրքիայում՝ Ստամբուլում, կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունում: Այն մեկնարկելու է հունիսի 4-ին եւ ավարտվելու է 10-ին:

Ինչ վերաբերում է մեծահասակներին, Խարկովի մրցումներից հետո ուսումնամարզական հավաք կանցկացնեն նախ Երեւանում, ապա Վլադիկավկազում: Հետո կգնան Եվրոպայի 2018 թ. առաջնություն, որը կայանալու է Ռուսաստանում՝ Կասպիյսկում, ապրիլի 30-ից մայիսի 6-ը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
531 դիտում

Կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մ. Գրիգորյանի մասնակցությամբ

Նախարարն ընդունել է Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

«Արմենիա» ավիաընկերության առաջիկա ծրագրերը` վարչապետի ու հիմնադիր-նախագահի քննարկման թեմա

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ (լուսանկարներ)

Արդարադատության նախարարի այցը՝ Ֆրանսիայի Հանրապետություն

Վարչական վարույթ օտարերկրյա ուսանողների նկատմամբ՝ կեսգիշերին հրավառություն անելու համար

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը զրկվել է Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքով քրգործը

Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը

Կկարողանանք պաշտպանվել Բրազիլիայի դեմ խաղում. Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչ

Գյումրիում կեսօրին այրվել է Դավիթ Հարությունյանի ավտոմեքենան

ԱԱԾ-ն շրջափակել է Շմայսի առանձնատունը, գործողություններ են իրականացվում. ԱԱԾ-ն հաստատում է

Հայկ Մարությանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Որակավորվելու մեր շանսերը դեռ զրոյական չեն. Բրայան Ռուիսը՝ ՀԺ-ի հարցին

Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Ինչ է կատարվում ԵԿՄ-ում, ով կդառնա միության նախագահը. Սերժ Սարգսյանը՝ թեկնածուների շարքում