Նալբանդյանն ու Շվեդիայի վերլուծական կենտրոնների ղեկավարները խոսել են ՀՀ-ԵՄ համաձայնագրից

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Արտգործնախարարն արժեվորեց Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:

ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։

Տպել
458 դիտում

Եղվարդում չարաշահումներով են թույլատրել կառուցել նավթավերամշակման գործարան. ՀՔԾ

Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են

Կաշխատենք, որ լավ տրամադրություն լինի ոչ միայն թիմում, այլեւ երկրպագուների մոտ. Ակինֆեեւ

Շնորհակալություն եւ աջակցություն. Բակո Սահակյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին