Քարուքանդ ճանապարհի պատճառով Կամոյի աղջիկները տանն են մնում. համայնքապետ (լուսանկարներ)

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի բնակիչները շուրջ 30 տարի պայքարում են ավերված ճանապարհների շինարարության համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բնակիչները մեկը մյուսին հերթ չտալով, բարձրաձայնում էին ճանապարհների անմխիթար վիճակի մասին:

Համայնքի բնակիչ Սերգո Առաքելյանն ասաց. «Մեր գյուղի երթեւեկությունը շատ վատ է, սարքին մեքենաներ չեն մնացել, ջարդվում են ճանապարհներին երթեւեկելիս: Մենք հարկեր ենք վճարում եւ ուզում ենք, որ դրա 10-20%-ը գոնե տրամադրվի գյուղի ճանապարհների կառուցման համար: Խնդրում ենք, եթե ուզում եք նաեւ կաղաչենք, ճանապարհը կառուցեք, որ մեր ժողովրդի աշխատանքը, չարչարանքը, դառը քրտինքով վաստակած երկու կոպեկն անընդհատ չվատնեն մեքենա նորոգելու համար»:

Բնակիչներից Մկրտիչ Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորի դժգոհությունն էլ ճանապարհների համար է, բոլորն էլ ծախսեր են կատարում իրանց մեքենաների վրա, մեկ ամիս հետո նորից նույն խնդիրն է ստեղծվում: Մենք էլ չգիտենք, թե մեր վճարած փողերը ուր են գնում...»:

Գյուղի վարորդներից մի քանիսի հետ, ովքեր կարծես ամենաշատն են տուժում ճանապարհների անմխիթար վիճակից. «Գյուղի ճանապարհներից գոհ լինել չենք կարող, քանի որ ճանապարհների փոխարեն կարծես ձորի միջով ես երթեւեկում, էս պայմաններում մեկ շաբաթից ավել չեն աշխատում մեքենաները: Հաճախակի են կատարվել փոսալցումներ, բայց երկու-երեք օր հետո ձյուն, անձրեւ է գալիս ու էտ փոսերի տեղերում ցեխ է կուտակվում», - մեր զրույցում ասաց վարորդներից Հովհաննեսը:

Վարորդներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, ասաց. «Ճանապարհերից դժգոհ ենք, ուզում ենք ասֆալտապատվի, արդեն 30 տարի մենք սպասում ենք. խոսակցություններ կան, բայց աշխատանք չկա: Ճանապարհների վատ վիճակից ավտոմեքենաները ամենաշատն են վնասվում: Եթե մեքենան պետք է վերանորոգվի 6 ամիսը մեկ, մեր ճանապարհների պատճառով մենք այդ աշխատանքը կատարում ենք 15 օրը մեկ»:

Կամոյի բնակիչներից Աշոտը եւս մեկ անգամ նշեց ճանապարհային խնդիրը, բայց լավատեսորեն ասաց. «Մենք մեր հավատը չենք կորցնում եւ հավատով սպասում ենք, որ մի օր գյուղի ճանապարհները կտեսնենք բարեկարգված»:

Կամո բնակավայրի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը մեր զրույցում ասաց. «Գյուղի ճանապարհների մասին հարցը ամեն տարի բարձրացվել է, բայց այս տարի ճանապարհի կառուցման հարցը մտել է Համաշխարհային բանկի կողմից մշակված ծրագրի մեջ: Այդ ծրագրի համաձայն՝ կառուցումը սկսվելու է 2018 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում: Ճանապարհի վերանորոգման համար մեծ գումարներ են պահանջվում մոտ՝ 280 մլն դրամ: Շինարարությունը կատարվելու է Շիրակից մինչեւ Կամո ընկած ճանապարահատվածում, ընդհանուր երկարությունը 4100 մ է,  5մ 7սմ լայնությամբ, գյուղամիջյան մայթերով եւ ջրատարներով, ամբողջ աշխատանքը կտեւի 2-3 ամիս»:

Ղեկավարը իր խոսքում նշեց նաեւ, որ այն ժամանակ, երբ գյուղի ճանապարհները բարեկարգ վիճակում էին, գյուղի բոլոր աղջիկներն ամուսնանում էին մինչեւ 18 տարեկան, բայց հիմա 30 տարեկանում դեռ տանն են:

Ռիմա Կարճիկյան

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:

Տպել
5028 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին