Մեքենայիս վրա հարձակվողը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբորորդին է. Գայանե Զարգարյան

Ժամեր առաջ լրագրող Գայանե Զարգարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունը նկարահանելիս հետապնդման է ենթարկվել: Ինչպես մեր զրույցում ասաց լրագրողը՝ իրենք ընդամենը նյութի համար գնացել էին շինությունը նկարելու.

«Մեր ունեցած տեղեկություններով՝ դա Ալիկ Սարգսյանի նորակառույց շինությունն է, որը հետաքրքրություն էր առաջացրել: Հետաքրքիր թեմա էինք համարել, փորձում էինք լուսանկարահանել եւ հասկանալ, թե իրականում ինչ են էդտեղ կառուցում եւ ինչ է կատարվում»,-մեր զրույցում ասաց լրագրողը:

Գայանե Զարգարյանն ասաց, որ Սարգսյանին պատկանող տարածքից դուրս են եկել երկու երիտասարդ, ովքեր սկզբում բռունցքներով հարվածել են իրենց մեքենային, ապա 90 005 համարանիշով սև գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով սկսել են Արարատի մարզի Կանաչուտ համայնքից մինչեւ Երեւան հետապնդել իրենց՝ փորձելով վթարային իրավիճակ ստեղծել: Նշենք, որ Ալիկ Սարգսյանին պատկանող շինությունը գտնվում է հենց Կանաչուտ համայնքում, որտեղ էլ լրագրողը փորձել է լուսանկարներ անել:

«Երբ պատրաստվում էինք տեղից շարժվել, մեքենայի հետեւից մոտեցան ու բռունցքներով սկսեցին հարվածել մեքենային, ուզում էին կռվի մեջ ներքաշել, բայց մենք շարժվեցինք: Իմ տեղեկություններով՝ նրանցից մեկը Ալիկ Սարգսյանի եղբոր տղան է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գայանե Զարգարյանը:

Ինչպես նշեց վերջինս՝ ինքն այդ պահին նկարահանել է հետապնդումն ու վթարային իրավիճակ ստեղծելու պահերը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է այս միջադեպը կապ ունի իր եւ Ալիկ Սարգսյանի՝ նախկինում ունեցած այն կոնֆլիկտի հետ, երբ Սարգսյանը պնդում էր, թե լրագրողն իր դեմ պատվերով հոդվածներ է գրում, Գայանե Զարգարյանը պատասխանեց.

«Ես ուզում էի իմանալ՝ Ալիկ Սարգսյանն ինչպես է իր այդքան մեծ կապիտալը ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանինը գոնե գիտեինք, բայց ես ուզում էի իմանալ՝ Ալիկ Սարգսյանն ակորդեոն նվագելով ու «Դոլյա վառավսկայա» երգելո՞վ է այդքան ունեցվածք ձեռք բերել»:

Զարգարյանը մեր զրույցում ասաց, որ եթե այս միջադեպը չլիներ, ինքը պատրաստվում էր նաեւ նկարահանել Սարգսյանի մյուս ունեցվածքները.

«Ես պատրաստվում էի նաեւ նկարել նրա ունեցած կապիտալը Արարատում, Երեւանում: Պատրաստվում էի ճշտել՝ քանի՞ տեղ է տներ ձեռք բերել, մինչեւ անգամ հասնել Չեխիա: Եթե հասնեի Չեխիա, Սերգեյիչը կարող էր մի երկու մուսկուլավորի էլ գործուղել արտերկիր: Նա թող իր ականջին օղ անի, որ Գայանե Զարգարյանը ո՛չ ալիկներից, ո՛չ մկներից, ո՛չ ակորդեոնիստներից վախենալու, մտածելու որեւէ խնդիր չունի: Իրենք չեն կարողանալու էս ճանապարհով լռեցնել ինձ կամ ճնշում գործադրել որեւէ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա: Սա ես համարում եմ ստորության ու թուլության դրսեւորում, ինչը տղամարդուն անհարիր է»,-ավելացրեց Զարգարյանը:

Մեր հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ եք ոստիկանություն, Գայանե Զարգարյանն ասաց.

«Ես հաղորդում ներկայացրել եմ նյութի տեսքով, անդրադարձել եմ միջադեպին եւ գրել, որ ՀՀ Ոստիկանությանը, Քննչական Կոմիտեին, ՀՀ Գլխավոր դատախազությանը խնդրում եմ այդ հրապարակումն ընդունեն որպես հաղորդում՝ հանցագործության մասին»:

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ մասնավորապես ասվում է.

«fnews.am ինֆորմացիոն կայքը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ Արարատի մարզի Կանաչուտ համայնքում խոչընդոտվել է լրագրող Գայանե Զարգարյանի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը, և նա ենթարկվել է հետապնդման: ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ հրապարակումը, որը ներկայացվել է որպես հաղորդում հանցագործության մասին, արդեն իսկ ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հրապարակման մեջ ներկայացվող հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Հանձնարարվել է այդ շրջանակներում անհապաղ ձեռնարկել քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես, իրականացնել դեպքի վայրի զննություն, առգրավել ավտոճանապարհի տվյալ հատվածում տեղակայված տեսագրող սարքերի միջոցով իրականացված տեսագրությունները, ինչպես նաև պարզել դեպքի ականատես անձանց և մասնակիցների շրջանակը: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,-գրել է Աբրահամյանը:

ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ստացել են նյութերը, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Քննիչը նյութերն ընդունել է վարույթ:

 ՀայԱրփի Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13592 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը