Կաթը ծախելով էինք գոյատեւում, մնացել ենք մի կովի հույսին. գայլերը հոշոտել են 2 կովերին

Լոռու մարզի Փոքր Այրում գյուղում օրեր առաջ գայլերի հարձակման դեպք է գրանցվել, գայլերը հոշոտել են Աղաջանյանների կովերին:

Armtimes.com- ի հետ զրույցում Մհեր Աղաջանյանը պատմեց, որ իրենք մի քանի օր փնտրել են կորած անասուններին, որոնցից մեկին այնուհետ գտել են ամբողջովին հոշոտված, իսկ մյուսին՝ վիրավոր վիճակում հեռավոր հանդամասերում:

Գյուղացիներն ասում են, որ գայլերի հարձակումներն առաջին անգամ չեն իրենց տարածքում: Սակայն միջոցներ ձեռնարկել չեն կարողանում: Փոքր Այրումի բնակիչ Սերգեյ Աղաջանյանի խոսքով՝ եթե իրենք զենք ունենային, նույն օրը կովերին հոշոտած գայլին կկրակեին. «Բայց որ զենք չունենք, հո լապատկով չե՞նք խփելու գայլերին»:

Աղաջանյանների խոսքով՝ իրենց պատճառվել է ավելի քան 700 հազար դրամի վնաս. «Էդ կովերի կաթը ծախելով էինք յոլա գնում, մնացել ենք մի կովի հույսին»:

Գյուղացիների պատմելով՝ գայլերը շատ հաճախ անգամ գյուղ են մտնում, որն անգամ շները չեն կարողանում կանխել. «Իրիկունները ժամը 7-ից հետո ոռնոցները լսվում են գյուղում»:

Բնակիչների խոսքով՝ տարվա մեջ գայլերը մի քանի անգամ հարձակումներ են գործում ու տարբեր չափի վնաս պատճառում իրենց, մինչդեռ պատկան մարմիններն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում:

Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի խոսքով՝ ինքը տեղյակ է խնդրից, կարծում է, պետք է նախ դիմել բնապահպանության նախարարություն. «Գայլերի ոչնչացումը մեր իրավասության տակ չէ, դրա համար հատուկ թույլատվություն է պետք… նենց որ դա համայնքի ղեկավարի որոշելու հարց չէ»,-ասաց քաղաքապետը, հավելելով, որ մասնագետների հետ առաջիկայում քննարկումներ կկազմակերպվեն գայլերի հարձակումներից անասուններին պաշտպանելու տարբերակների շուրջ:

Տպել
9079 դիտում

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում