Քաղաքացին 14 բեռնատարով անվադողեր է ուղարկում խրամատների հավելյալ ամրապնդման համար

Ժորա Աբգարյան անունով ֆեյսբուքյան օգտատերն 12 «Ուրալ» եւ 2 «Կամազ» մակնիշի մեքենաներով անվադողեր է ուղարկում սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման եւ լրացուցիցիչ ինժեներական պաշտպանական աշխատանքների համար:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է.

«Մասամբ իրականացրեցինք մեր առաքելությունը. 12 ՈՒՐԱԼ, 2 ԿԱՄԱԶ անվադող... պատրաստ սպասում ենք մեկնմանը....Հալալ լինի...ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ»,- գրել է Ժորա Աբգարյանը եւ տեղադրել լուսանկարներ:

Ժորա Աբգարյանի հրապարակած լուսանկարները, անվադողերով բեռնված մեքենաները պատրաստվում են շարժվել

Ժորա Աբգարյանը

Հիշեցնենք, Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Վիլեն Գաբրիելյանն էլ շաբաթներ առաջ ֆեյսբուքյան հետեւյալ գրառումն էր արել.

«Հարգելի հայրենակիցներ, ակնկալում եմ ձեր աջակցությունը։

Մեզ անհրաժեշտ են հին, մաշված անվադողեր, որոնք լրացուցիչ ինժեներական պաշտպանական աշխատանքների կարեւոր բաղկացուցիչ մաս են, սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար։ Անվադողերը եւ Երեւանում մինչեւ պահեստավորման վայր տեղափոխելը ձեր վրա, պահեստավորելը եւ դեպի «դեպքի վայր» պերեկիդկա անելը (տեղափոխելը)՝ իմ։ Եթե մարզերից մարդ լինի ցանկացող, կապ հաստատեք, մի բան կմոգոնենք։ Առաջարկների եւ աջակության դեպքում զանգահարել (097) 77-17-62, հարցնել Ճոճողին կամ պարոն Լեյտենանտին: Սա էլ իմ չունեցած սեփական մեքենայից մի զույգ անվադող իմ կողմից, մի զույգն էլ մի երկու ժամից կլինի: Կանխավ շնորհակալություն»,- ասված է Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ:

Նյութն արդեն հրապարակվել էր, երբ մեզ վերջապես հաջողվեց կապ հաստատել անվադողեր ուղարկող երիտասարդի՝ Ժորա Աբգարյանի հետ:

Պարզվում է՝ Ժորա Աբգարյանը Ապրիլյան պատերազմին զոհված Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրն է, եւ իր այս նախաձեռնությունը անհատական է, կապ չունի Վիլեն Գաբրիելյանի հրառման հետ, ինքն այս աշխատանքները սկսել է դեռեւս սեպտեմբեր ամսից.

«Այս գաղափարն իմն է: Անվադողերը մի քանի ամսվա հավաքած են: Հիմա մաս-մաս ուղարկում ենք: Մոտ հիսուն մեքենա հավաքել ենք»:

Մեր հարցին՝ ինչու՞ հենց անվադողեր, եւ ու՞ր են դրանք տանում, Աբգարյանը պատասխանեց, որ սահմանին անվտանգություն ապահովելու համար են անվադողեր ուղարկում.

«Անվադողերը եղբորս կռված, պայքարած սահման են գնում: Ես մեծ ցավ եմ ապրում ամեն անգամ այցելելով այնտեղ ու տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում սահմանը, որտեղ տղերքս կյանք են տվել: Ինձ ոչ մի բան ավել պետք չի, ուղղակի կարողանամ տղերքի կյանքը ամբողջությամբ ապահով դարձնեմ»:

Ժորա Աբգարյանը գործունեությունը Գյումրիից է սկսել: Նրան նախաձեռնության հարցերով օգնում են նաեւ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ.

«Գյումրիում Տիգրանիս ընկերներն են հավաքում: Օգնողները մեր ընդհանուր ընկերներն են: Մենք Արցախի հետ նախնական համաձայնություն ունենք, էդպես ենք ուղարկելու»,-մեր զրույցում ասաց Ապրիլյան պատերազմին զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրը:

Հ.Գ.  Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ անդրադառնալով Ժորա Աբգարյանի նախաձեռնությանը.

«Մեր ավանդական նախաձեռնությունը՝ պագրիշկեքի հերթական քանակը Արցախ տեղափոխեցինք: Այս պրոցեսը կա ու կլինի տարբեր խմբերի կողմից, սակայն հատկանշական է, որ այսպիսի նախաձեռնություններին շատ ակտիվ են հատկապես ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: Տղերքն իրենց արածի նշանակությունը լավ գիտեն»,-ասված է գրառման մեջ:

 

Տպել
15076 դիտում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ

Կբարեկարգվի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհը. Սուրեն Պապիկյան

Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործող «Արագիլը» կշարունակի՞ երեխաներ բերել. հարցը դեռ բաց է

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Գյումրիում երգեհոնային դպրոց կբացվի

10 ծխողից 4-ը սխալմամբ մտածում է, որ նիկոտինը քաղցկեղ է առաջացնում․ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալություն

«Սանիթեք»-ի 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Վրաստան-Հայաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

Պետական գաղտնիք. ո՞վքեր են ՏԸՀ անդամները

Գենետիկորեն ազնիվը.  ձեռքներդ հեռու Ալբերտ Բազեյանից

Զինվոր տղես ցավերի մեջ տանջվում է, ՊՆ-ն տեր չի լինում, դուպլեքս անելու տեղը հեռախոսով են նկարում. զինվորի մայր

ՏԻՄ. անսպասելի աշխուժություն Սյունիքում

Խուզարկության հիմքում գրված էր, որ հնարավոր է՝ մենք ենք այդ գաղտնալսում իրականացնողները

Ինչպե՞ս պաշտպանվել զրպարտչական բնույթի մեկնաբանություններից․ ոստիկանությունը պարզաբանում է