Հասավ հայրենակիցներին. խորհուրդ համար ութ

16/03/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 16-ի համարում

Չնայած կոալիցիայի խորհրդի վերջին նիստում Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին հրահանգել է՝ թարգել իրեն կից խորհուրդների ստեղծումը, սակայն ուրբաթ օրը, ի հեճուկս նախագահի ու հատկապես վարչապետի, Արթուր Բաղդասարյանը պաշտոնապես բացեց իրեն կից եւս մեկ խորհուրդ` հայրենակցական միությունների: Այսպիսով, ԱԺ նախագահին կից խորհուրդների թիվը հասավ 8-ի: ՕԵԿ-ի կոալիցիոն դաշնակիցներն ԱԺ նախագահին կից հերթական խորհուրդը համարում են բացարձակ դեմարշ՝ ընդդեմ կոալիցիայի ու վարչապետի, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այլեւս վճռական հայտարարում է, որ ժամանակն է լուրջ միջոցառումներ ձեռնարկել՝ խորհրդարանը նախընտրական շտաբի կարգավիճակից փրկելու համար:

Չնայած, ՕԵԿ-ում էլ նշում են, որ ԱԺ նախագահը շարքային քաղաքացիներից տասնյակ հազարավոր նամակներ է ստանում, որոնցում բարձրացված խնդիրներին լուծում տալու համար էլ ստեղծվում են համապատասխան խորհուրդները, սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշում է, որ այդ տասնյակ հազարավոր նամակներն ուղղվում են ոչ թե Արթուր Բաղդասարյան անձին, այլ խորհրդարանին, որոնցով զբաղվելու համար էլ, համաձայն ԱԺ կանոնակարգի, ստեղծվել եւ գործում են 6 մշտական խորհրդարանական հանձնաժողովները: Այնպես որ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն Արթուր Բաղդասարյանի գործողությունների հարցը կրկին բարձրացնելու են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ պահանջելու, որ դադարեցվեն պոպուլիստական այդ խորհուրդ-շոուների գործունեությունը:

Ի դեպ, եթե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առանձնապես լուրջ չէին վերաբերվում ԱԺ նախագահին կից հաշմանդամների, փախստականների, գիտնականների եւ մնացած այլ խորհուրդներին, եւ ընդամենը հրահանգել էին գործադիրի իրենց օղակներին՝ չարձագանքել այդ խորհուրդների գրություններին, ապա ուրբաթ օրը ստեղծված հայրենակցական միությունների խորհրդի ենթատեքստը ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում համարում են բացահայտ նախընտրական PR: «Ես մի անգամ արդեն ասել եմ, որ խորհրդարանը վերածվել է նախընտրական շտաբի: Որեւէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հայրենակցական միությունները սկսել են ակտիվ միջամտել քաղաքական պրոցեսներին, եւ այդ միությունները, եթե գործընթացները ինչ-որ կերպ  վերահսկողության տակ չառնվեն, լուրջ դերակատարություն են ունենալու առաջիկա բոլոր ընտրություններում:

Ուստիեւ, հասկանալի է, թե ինչ հեռահար նպատակ է հետապնդում ԱԺ նախագահին կից հայրենակցական միությունների խորհուրդը»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ավելին, ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին ընդհանրապես լրջորեն սկսել է մտահոգել հայրենակցական միությունների այս քաղաքական բումը, քանզի տեղային հայրենասիրության վրա ստեղծված միությունները, ըստ ՀՅԴ-ի մեր զրուցակիցների, խիստ դեստրուկտիվ դեր են խաղալու առաջիկա՝ հատկապես  խորհրդարանական ընտրություններում: Եւ քանի որ արդեն իսկ որոշ հայրենակցական միություններ կուսակցությունների վերաճելու ստարտային վիճակում են, ՀՅԴ-ում անհրաժեշտ են համարում «Կուսակցությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխություն անելը, որը հնարավորություն կտար հայրենակցական միությունները զերծ պահել քաղաքականացումից:

Սակայն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Եվրախորհուրդը  կտրականապես դեմ է կուսակցություն ձեւավորելու հարցում որեւէ, անգամ աննշան խոչընդոտ հարուցելուն: Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս այն կարծիքին է, որ հայրենակցական միությունների այս տարօրինակ ակտիվացումն ու քաղաքականացումը խիստ վտանգավոր տենդենց է իր մեջ պարունակում, սակայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բոլոր փորձերին՝ որոշակի փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում, որը կարգելի հայրենակցական միության հիմքի վրա կուսակցության ստեղծումը, ԵԽ-ն կտրականապես դեմ է արտահայտվել.

«Նրանք անգամ չհամաձայնեցին մեր առաջարկած տարբերակին, որ ընտրություններին մասնակցելու թույլտվություն տրվի միայն այն կուսակցություններին, որոնք առնվազն մեկ տարվա գրանցում ունեն, ուր մնաց թե համաձայնեն որոշակի արգելքներ առաջադրել կուսակցության վերաճելու հավակնություն ունեցող հայրենակցական միությունների համար, որոնց նկատվող քաղաքականացումը համարում ենք խիստ վտանգավոր»,- ասում է Գալուստ Սահակյանը:

Այդուհանդերձ, թե՛ ՀՀԿ-ում եւ թե՛ ՀՅԴ-ում նշում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ վտանգը կուսակցությունների վերաճած հայրենակցական միություններն են լինելու, որոնք իրար դեմ պայքարելու են տեղային հայրենասիրության բռի մեթոդներով: Ինչ վերաբերում է, ըստ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, հիմա էլ հայրենակցական միություններն իր համար քաղաքական հենարան դարձնելու ԱԺ նախագահի ջանքերին, ապա, մեր տեղեկություններով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջիկա օրերին նախագահ Քոչարյանի մոտ հարցը դնելու է կտրուկ՝ կա՛մ ԱԺ նախագահը գործելու է իր լիազորությունների սահմաններում, կա՛մ կոալիցիայի յուրաքանչյուր կուսակցություն այլեւս իրեն իրավունք կվերապահի գործել բացառապես սեփական կուսակցական շահի թելադրանքով: 

Հ.Գ. ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերները ԱԺ նախագահին կից խորհուրդների դեմ սկսած այս պայքարը հիմնավորում են նրանով, որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ ԱԺ կանոնակարգով ԱԺ նախագահն իրեն կից խորհուրդներ ստեղծելու լիազորություն չունի: Իհարկե, ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին ԱԺ նախագահի պատասխանն էլ այն է, որ ինչը օրենքով արգելված չէ, ուրեմն՝ թույլատրված է: Սակայն արժե հիշատակել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, համաձայն որի ՀՀ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքով:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1366 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել