Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ-ը վտանգավոր միտում է տեսնում

Մարդու իրավունքների պաշտպանը միտում է նկատել ՀՀ-ում լրագրողին օտարացենել պետական համակարգից, ինչը շատ վտանգավոր է համարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 16-ին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա այս համատեքստում անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ ավագանու նիստերի լուսաբանման ձեւաչափի փոփոխության խնդրին եւ հայտարարել, որ մայրաքաղաքի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել: «Դա ինձ համար ընդունելի չի լինի»,- ասաց Պաշտպանը:

Վերջին ամիսներին լրագրողների աշխատանքը եւ հանրության՝ տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակելու մտահոգիչ միտումները առավել լուրջ եւ օրենքի խախտման դրսեւորումներ ստացան:

Մինչ գործադիր իշխանության նիստերը դռնփակ անցկացնելու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը քննարկվում էր Ազգային Ժողովում, Երեւանի քաղաքապետարանը լրատվամիջոցներին ներկայացրեց իր վարչական շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ նոր կանոնակարգ՝ կրկին ներառելով լուրջ սահմանափակումներ։

Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը բողոք-նամակներ էր ուղարկել «Ա1+» հեռուստաընկերություն եւ «Ազատություն» ռադիոկայան՝ ակնկալելով, որ լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկեն փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում նկարահանումներ կատարած լրագրողներին ու օպերատորներին:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն անթույլատրելի էր համարել այն, որ այդ օրը՝ փետրվարի 19-ին, լրատվամիջոցները «առանց թույլտվության» նկարահանել են քաղաքապետարանի վարորդների սենյակն ու նրանց թղթախաղի պարագաները:

Արթուր Գեւորգյանը իր հղած բողոք-նամակներում նաեւ մեջբերել է ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ կետը, որով նա պնդում է, որ լրագրողները խախտել են անձնական տվյալների հրապարակման արգելքը եւ տեսաձայնագրել առանց զգուշացման, «ուստի պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Այս դիտարկումների հետ կտրականապես համաձայն չեն ԶԼՄ-երի ներկայացուցիչները՝ պնդելով, որ քաղաքապետարանի պահանջն անհիմն է, քանի որ խոսքը հանրային տարածքի մասին է, որտեղ լրագրողները գտնվել եւ աշխատել են ըստ սահմանված կանոնակարգի:

Սա եւ դրան նախորդած Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին ծեծի ենթարկելու միջադեպը առիթ դարձան, որ քաղաքապետարանի պաշտոնյաները նախաձեռնեն լրագրողների աշխատանքի սահմանափակման գործընթաց, որը փորձագետների պնդմամբ հակասում է ոչ միայն Երեւանի ավագանու, այլ նաեւ ՏԻՄ կառավարման օրենքներին:

Արման Թաթոյանի խոսքով, օրեր առաջ իր աշխատակազմը միտում է նկատել  լրագրողին օտարացենել պետական համակարգից, նա դա վտանգավոր է համարում: Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, նման ընկալում չձեւավորվելու համար: «Լրագրողը կատարում է հանրային գործառույթ»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ, նա խնդիր չի տեսնում կառավարության նիստերի դռնփակ անցկացնելու որոշմման մասով: ՄԻՊն-ն ուսումնասիրել է նաեւ միջազգային փորձը: «Երկրների ճնշող մեծամասնությունն իսկապես նիստերն ուղիղ չի հեռարձակում»,- ասաց պաշտպանը՝ նկատելով, որ որոշ երկրներում նիստերին նախորոդում կամ հաջորդում են ճեպազրույցներ:

Սակայն նա հավելում է, որ ի տարբերություն գործադիր մանրմնի, Երեւանի ավագանին ընտրովի մարմին է եւ չի կարող իրեն թույլ տալ դռնփակ նիստերի անցկացում:

Տպել
582 դիտում

ՔԿ վարույթում քննվող ցույցերի քրգործերով ձերբակալվել է 26, կալանավորվել՝ 3 անձ

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հայ ազգային կոնգրեսն անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

Անգամ հանրահավաքից հետո Վանաձորում ավտոերթը շարունակվում է

Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան