Երկու տեսանյութի պատմություն. Արցախի երեխաները պատասխանում են ադրբեջանցի հասակակիցներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեսանյութ է պատրաստել՝ ի հակադարձումն վերջին օրերին սոցիալական ցանցերում լայնորեն շրջանառվող տեսանյութի, որտեղ ադրբեջանական դպրոցներից մեկի կրտսեր դասարանների երեխաներին սովորեցնում էին, որ հայերն իրենց թշնամիներն են: Տեսանյութում ուսուցիչն ակնհայտ քարոզում էր ատելություն, երեխաներին մանկուց  «ներարկելով» ատելություն մեր ազգի նկատմամբ:

Արցախի ՄԻՊ գրասենյակի տեսանյութում արցախցի փոքրիկները պատասխանում են նույն հարցին՝ «ովքե՞ր են ձեր թշնամիները»: Երեխաները միամիտ, երեխայական պատասխաններ են տալիս՝ նշելով որոշակի բացասական մուլտհերոսների, նշում են, որ չունեն թշնամիներ, իսկ որոշ երեխաներ անգամ չեն հասկանում, թե ինչ է նշանակում թշնամի: Այս տեսանյութում հակադարձումներով ներկայացվում է, թե ինչպիսի իրավիճակ է տիրում շփման գծի հակառակ կողմում:

Արցախցի մանուկները նաեւ դիմում են Ադրբեջանի իրենց հասակակիցներին ասելով՝ «դուք իմ թշնամին չեք», «ես ձեր թշնամին չեմ»: 

Տեսանյութի վերջում ուշադրություն է հրավիրվում նաեւ ապրիլյան քառօրյայի օրերին ադրբեջանական կողմի ցուցաբերած վայրագություններին, որոնք հայ զինվորների նկատմամբ արվել են հասակակից ադրբեջանցի զինվորների կողմից, դա մանկուց արված ատելության քարոզի հետեւանքն է:

Տեսանյութ 1. Արցախի երեխաների մասնակցությամբ տեսանյութը.

Տեսանյութ 2. Ադրբեջանի երեխաների մասնակցությամբ տեսանյութը.

 

Տպել
918 դիտում

Արա Բաբլոյանը ուղևորվել է հանդիպելու ձերբակալված պատգամավորների հետ

Լևոն Բարսեղյանին 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Մենք ունենք բոլոր լծակները՝ իրավիճակին խաղաղ, արդյունավետ լուծում տալու համար. ԱԺ նախագահ

ՄԻՊ-ն այցելել է ձեբակալված 2 պատգամավորներին, նաեւ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Գրիգորյանին

Հայաստանում մարդիկ հստակ հասկացնում են, թե ինչ են ուզում. Միխաիլ Սահակաշվիլի

Նիկոլ Փաշինյանը Սեւանի ոստիկանության բաժնում է

Ֆլեշմոբ. կանայք կաթսաներով ու շերեփներով նվագեցին Սերժ Սարգսյանի վերջին զանգը (տեսանյութ)

Հրատապ. Գյումրիում քիչ առաջ բերման ենթարկեցին Կարեն Պետրոսյանին

Ս. Սարգսյանը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը ու պետք է դա արվի խաղաղ. Աննա Հակոբյան

Վանաձորցիները ոստիկաններին թույլ չտվեցին բերման ենթարկել քաղաքացիներին. բախում (տեսանյութ)

Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան

Գյումրի. իր ծավալներով աննախադեպ բազմամարդ երթ եւ ավտոերթ է մեկնարկել, միացել են գյուղերը

ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից

Հայ ազգային կոնգրեսն անվերապահ աջակցություն է հայտնում ցուցարարներին

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մասնագետը դուրս է գալիս ՀՀԿ-ից, պաշտոնից

Անգամ հանրահավաքից հետո Վանաձորում ավտոերթը շարունակվում է

Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է ժողովրդին. նրան պետք է պաշտոնանկ անել. Սերժ Թանկյան

Անահիտ Բախշյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից

Երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ. Կարեն Կարապետյան

Վանաձորցիները կաթվածահար են արել ամենաբանուկ փողոցը (լուսանկար)