Բողոքի ալիքը Գյումրու մանկավարժականում անկառավարելի է դարձել. ՈւԽ-ն ընդդեմ ռեկտորի որոշման

Լուսանկարում՝ աշխատանքից ազատված դասախոսներն են

Շիրակի պետական համալսարանի շուրջ աղմուկը գնալով թեժանում է: Բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուց հետո, բողոքի ալիքը Գյումրու մանկավարժականում անկառավարելի է դարձել՝ ընդդեմ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի գործունեության: Քիչ առաջ Գյումրու մանկավարժականի ուսանողական խորհրդի նախագահը եւս իր դժգոհությունն է արտահայտել Համբարյանին եւ Խորիկյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը:

«Հարգելի ընկերներ, բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ համարժեք միջոցների եմ դիմելու, դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»,- ֆեյսբուքի իր էջին գրել է բուհի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը:

Երեկ էլ այս թեմայի շուրջ իր դիրքորոշում էր հայտնել  մանկավարժականի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանը: Նա եւս դժգոհ է, որ բուհից հեռացվել են լավագույն մասնագետները:

«Հայկական ժամանակ»-ն առաջինն էր, որ անդրադարձավ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող սկանդալին: Մոտ մեկ տարի առաջ գրել էինք, որ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքից ազատում է մանկավարժականի այն դասախոսներին, որոնք ըստ նրա նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի թիմակիցներն են: Այս ընթացքում էլ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնում էին Մինասյանի անօրինական քայլերի մասին, ինչն էլ պատճառ հանդիսացավ նրանց աշխատանքից ազատել:

Տպել
3194 դիտում

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա