Մոսկվան իմ երկրորդ հայրենիքն է. նոր բացահայտումներ Արմեն Սարգսյանի «երեք կյանքերի» մասին

Վերջերս Հայաստանի նախագահ ընտրված Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի կենսագրության ու բիզնես գործունեության տարբեր էջերը լայնորեն լուսաբանվեցին մամուլում: Թվում էր, թե ամեն ինչ ասվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկանք չներկայացրած Արմեն Սարգսյանի հանրային ու բիզնես գործունեության մասին: Պարզվում է՝ ոչ: Տարիներ առաջ ռուսական «Կոմպանիա» պարբերականը ծավալուն հոդվածով էր հանդես եկել Արմեն Սարգսյանի մասին, որի ղեկավարած Knightsbridge Group ընկերությունն այդ ժամանակ մեծ ներդրումային ծրագրեր էր սկսել իրականացնել Ռուսաստանի Արխանգելսկի եւ Լենինգրադի մարզերում:

«Կոմպանիա» պարբերականը, որը դադարեցրել է իր գործունեությունը դեռեւս 2017 թ.-ին, այդ թվում՝ քրեական հետապնդումների պատճառով, գրել էր, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանի ղեկավարած ընկերությունը 2013 թ.-ին համաձայնագրեր է ստորագրում Արխանգելսկի մարզպետի հետ երկրամասի օդանավակայանի ու էներգետիկ որոշ ձեռնարկությունների վերակառուցման նպատակով: Նշում է նաեւ, որ Սարգսյանն այդ ժամանակ պատրաստվում էր Լենինգրադի 40 մլրդ ռուբլի արժողությամբ տարածաշրջանում նոր ջրամուղ կառուցել:

Պարբերականը հիշեցնում է Արմեն Սարգսյանի անցած քաղաքական ու դիվանագիտական ուղին՝ նշելով, որ պետական ծառայության ժամանակ ձեռք բերած կապերն Արմեն Սարգսյանն այնուհետեւ օգտագործել է սեփական բիզնես կայսրությունը կառուցելու նպատակով: «Հայաստանի որոշակի ընդդիմադիր շրջանակներ նշում են, որ Արմեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբաղվում են ղազախական գազի Հայաստան ապօրինի ներմուծմամբ: Արմեն Սարգսյանին նաեւ անվանում են Ղազախստանի նախագահ Նազարբաեւի անձնական գանձապահը, նշում են նաեւ, որ Սարգսյանը Նազարբաեւի աղջկան կես միլիոն դոլար արժողությամբ վզնոց է նվիրել: Այս ամենի վերաբերյալ ապացույցներ չկան, լուրերն ուղղակի պտտվում են մամուլում»,- նշում է պարբերականը:

«Կոմպանիա»-ում տպագրված «Արմեն Սարգսյանի երեք կյանքերը» վերտառությամբ հոդվածը, որը պարբերականի գործունեության դադարեցման պատճառով այժմ հասանելի չէ վերջինիս էլեկտրոնային կայքէջում (կայքն ուղղակի չկա), պահպանվել է միայն compromatwiki.org էլեկտրոնային հարթակում: Հոդվածում նշում է, թե ինչպես 1984-1985 թթ. Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում աշխատող երիտասարդ խորհրդային գիտնական Արմեն Սարգսյանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտության ոլորտից անցնում է պետական ծառայության:

«Ժամանակներն էին այդպիսին, որոնք ծնեցին ֆանտաստիկ կարիերային պատմություններ: Նախկին մաթեմատիկոսը դարձավ օլիգարխ, Օդեսայի տեխնիկումի շրջանավարտը՝ Նյու-Յորքի հայտնի բրոկերներից մեկը, հանցագործները գնացին բիզնես, զինվորականները՝ քաղաքականություն: Այդ ժամանակների ողջ ծանրությունը կարելի է տեսնել Արմեն Սարգսյանի կենսագրության օրինակով: Իր խոսքերն են. «Ես երեք կյանք ունեմ»: Իր առաջին կյանքում Արմեն Սարգսյանը խորհրդային գիտնական է եղել, աշխատել է նաեւ Քեմբրիջի համալսարանում: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայկական երիտասարդ պետությունը, պետք է կառուցեր պետական ապարատ, հավաքեր կադրեր, միջազգային կապեր հաստատեր եւ այլն: Այդ ժամանակ էլ բացվեցին նոր կարիերաների համար ֆանտաստիկ հնարավորություններ: Հայաստանում կադրային դիվանագետների բացակայությամբ կարելի է բացատրել այն, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրում է ֆիզիկայի պրոֆեսոր Արմեն Սարգսյանին դեսպանատունը հիմնել Լոնդոնում»,- նշվում է հոդվածում:

«Ես այն շատ արագ հիմնեցի: Այնուհետեւ հիմնեցի դեսպանատներ Բրյուսելում ու Փարիզում: Շնորհակալություն հայտնելու փոխարեն, նրանք (ՀՀ իշխանությունները) ինձ դեսպան նշանակեցին»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Դիվանագիտական ու պետական ծառայության, հատկապես ՀՀ վարչապետ աշխատած ժամանակահատվածում ձեռք բերած փորձի ու կապերի շնորհիվ, Արմեն Սարգսյանը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային բիզնես կորպորացիաների եւ կրթական կառույցների շրջանում: Օրինակ՝ նա Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի անդամ է, Նյու Յորքում գործող «Արեւելք-Արեւմուտք» ինստիտուտի հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահը: Արեւմտյան հայտնի ընկերություններն ու կորպորացիաները նրան ներգրավում են որպես խորհրդատու, առաջին հերթին, արեւելաեվրոպական տարբեր ռազմավարությունների մշակման գործում:

2000-ականների սկզբին Արմեն Սարգսյանը հիմնում է մի քանի ներդրումային ընկերություններ, որոնց անվանումները կապված են Լոնդոնի տարբեր թաղամասերի անվանումների հետ, որտեղ ապրել է նախկին դեսպանը: Օրինակ՝ Knightsbridge Group եւ Highbury Group ընկերությունները, որոնց կապիտալի ծավալը Սարգսյանը չի բացահայտում՝ նշելով միայն, որ դրանք ընտանեկան հիմնադրամներ են: «Ես շատ մեծ ծանոթություն ունեմ»,- ժպտալով բացատրում իր հաջողություններն Արմեն Սարգսյանը, ում ընկերություններն ունեն շուրջ 25 դուստր ձեռնարկություններ ամենատարբեր ոլորտներում՝ հեռահաղորդակցություն, տեխնոլոգիաներ, մուլտիմեդիա, անշարժ գույք եւ գյուղատնտեսություն:

Այդ ընկերությունների խմբի գլխամասը կոչվում է Knightsbridge Investment Fund, որի տնօրենների խորհուրդը կազմված է միջազգային ֆինանսական կառույցների ու բանկերի կառավարիչներից: Իսկ ընկերության ներկայացուցչությունները տեղակայված են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում ու Ալմաթիում: Այս ընկերությունը ներդրումներ է կատարում Արեւելյան կիսագնդի շատ երկրներում: Օրինակ, այն ներդրումներ է կատարել Թուրքմենստանում արտաքին աշխարհից փակված ինտերնետային ցանցի ստեղծման ծրագրում:

Knightsbridge Investment Fund-ը հետաքրքրություններ ունի նաեւ Ռուսաստանում, որտեղ նախկին ֆիզիկոսի ու դեսպանի ծանոթության շրջանակը շատ ընդարձակ է: «Ես Մոսկվան ու Սանկտ-Պետերբուրգը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը: Մշակութային առումով ես ինձ խորհրդային մարդ եմ համարում: Ես այդ մշակույթին եմ պատկանում: Այստեղ ինձ միշտ հարմարավետ է եւ հաճելի»,- նշում է Արմեն Սարգսյանը:

Ռուսական շուկա Սարգսյանի ընկերությունների խումբը դուրս է եկել իր որդու՝ Վարդան Սարգսյանին պատկանող Knightsbridge Cybersystems ընկերության միջոցով, որը մասնագիտացած է ՏՏ ոլորտում: Այդ ընկերության գործունեության գլխավոր ուղղությունը կրիտիկական ենթակառուցվածքների (օրինակ՝ էլցանցերի) անվտանգության ապահովումն է: Սակայն առավել հետաքրքրական է Knightsbridge-ի փորձերը հաստատվել Ռուսաստանի վառելիքային-էներգետիկ համալիրում: Այն մասնակցել է ХМАО անվանումը կրող Հարավայի Չումպասի նավթային հանքի շահագործմանը: Հանքավայրի հիմնական սեփականատերը Heritage Oil ընկերությունն է:

Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, սակայն այն, որ հանքավայրից արդյունահանվում է օրական 400 բարել նավթ, ապա ընկերության տարեկան հասույթը կարելի է գնահատել շուրջ 10-15 մլն դոլար: Այստեղ եւս ազգային գործոնը կարեւոր դերակատարություն է ունեցել, քանի որ գործարքի կնքման ժամանակ Heritage-ի տնօրեն է եղել Միքայել Գյուլբեկյանը, որը հայտնի (Ֆրանսիայում) Գյուլբեկյանների ընտանիքի ներկայացուցիչն է: Heritage-ի ռուսաստանյան գործընկերներից է «Ռուսաստանի հայերի միություն» հկ նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Согласие» ընկերությունը: Արմեն Սարգսյանը, ընդհանրապես Ռուսաստանում բիզնեսի տեսանկյունից առավել հետաքրքրական է համարում էլեկտրաէներգիայի ոլորտը, նշում է պարբերականը:

Ինչ վերաբերում է Լենինգրադի երկրամասում ջրմուղի կառուցմանը, ապա Knightsbridge-ը տարածաշրջանի ղեկավարության հետ 40 մլրդ ռուբլի արժողությամբ պայմանագիր է ստորագրել, որից 30 մլրդ ներդնելու է հենց Knightsbridge ընկերությունը: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիր 2013 թ.-ին ստորագրել է Արխանգելսկի մարզի ղեկավարությունը հետ: Խոսքը երկրամասի օդանավակայանի ու էներգետիկ որոշ ձեռնարկությունների վերակառուցման մասին է: Ռուսաստանում Knightsbridge-ի ամենավերջին ծրագիրը կապված է սննդի արտադրության հետ: Այստեղ Արմեն Սարգսյանի հիմնադրամի ավագ գործընկերն է իտալական «Կրեմոնինի գրուպ» ընկերությունը, որը զբաղվում է մսի արտադրությամբ եւ տարածմամբ: Խոսքը, մոտավորապես՝ 100 մլն եվրոյի հասնող ներդրումային ծրագրի մասին է:

Արմեն Սարգսյանի կենսագրությունից գլխավոր եզրակացությունը, որ կարելի է անել, ապա դա կապերն են, մարդկանց հետ հարաբերությունների հաստատումը, քանի որ անհատական որակները եւ պատեհ պահին պատեհ տեղում հայտնվելու կարողությունը բիզնեսում հաճախ ավելի կարեւոր է, քան ուղղակի փողը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11996 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս