Այս տարի կավարտվի 7 քաղաքաշինական ներդրումային ծրագիր. ամփոփում Սերժ Սարգսյանի մոտ

Ս. Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու արդիականացման, շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմակայունության բարձրացման ռազմավարության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների խնդրի կանոնակարգման ուղղությամբ արված աշխատանքները, կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերը և հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացված այլ աշխատանքներ:Կոմիտեի հիմնական գործառույթ հանդիսացող տարածական պլանավորման ուղղությամբ ներկայացվել է, որ 2017-2021թթ. հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Որպես օրինակ ներկայացվել են 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակված Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել նմանօրինակ համալիր ծրագիր Սյունիքի և Արարատի մարզերում՝ ընդհանուր առմամբ 233 բնակավայրերի համար:

Զեկուցվել է, որ 2017թ. ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:

Կոմիտեի համակարգմամբ պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին իրականացվել են թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնցից 19-ը՝ պետական, 35-ը` մասնավոր: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների շինաշխատանքները, Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, գտնվում են ավարտական փուլում:

2018 թվականին կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել թվով 7 ներդրումային ծրագիր, ինչպես նաև՝ համակարգել ավելի քան 24 կառուցապատման նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը: 

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել և իրականացվել են՝ կրթական, մարզական, մշակութային, առողջապահական, բնակարանաշինության և վարչական 32 օբյեկտների շինաշխատանքներ, այդ թվում՝ 2017 թվականի ընթացքում ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել՝ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավարտական փուլում են գտնվում Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի և Երևանի պետական կամերային թատրոնի շինարարական աշխատանքները, Լոռու մարզի Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները, թվով 24 նախադպրոցական և դպրոցական, մարզական, մշակութային ու վարչական հաստատությունների նախագծահետազոտական աշխատանքները: 

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում իրականացվող կառուցապատման ներդրումային ծրագրերը. Ջերմուկում՝ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակում թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանով հյուրանոցային համալիրի կառուցումը, բնակելի թաղամասերի և քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, Վանաձորում` լեռնադահուկային կենտրոնի և հանգստի գոտու կառուցման ծրագիրը, Ծաղկաձորի զարգացման և բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային և ինժեներական ենթակառույցների համակարգի վերականգնման և կառուցման, շենքերի ճակատային հատվածների բարելավման, գիշերային լուսավորության համակարգի տեղադրման ծրագրերը և այլն:

Հանրապետության Նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ: Հանձնարարվել է նաև քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման և դրա հետ շաղկապված՝ նպաստավոր քաղաքաշինական միջավայրի ձևավորման ու անհրաժեշտ կարգավորումների սահմանման տեսանկյունից, մշտական ուշադրության ներքո պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում իրականացվող քաղաքային զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում: 
 

Տպել
2301 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից