Վրաստանը գտնվում է երկու կրակի արանքում` Հայաստանի ու Ադրբեջանի․ վրացի քաղաքագետ

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները վերջերս բավական ակտիվացել են՝ հաշվի առնելով նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների երկուստեք այցելությունները։ Նախ, 2017թ-ի տարեվերջին Սերժ Սարգսյանն այցելեց Վրաստան, ապա այս տարի մարտի 2-ին Վրաստանի վարչապետն այցելեց Հայաստան։ Հանդիպումների ընթացքում քննարկվել էին քաղաքական, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Լարսին այլընտրանք հանդիսացող Հարավային Օսեթիայով անցնող ճանապարհի տարբերակը։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

- Պարոն Վասաձե, Վրաստանի վարչապետն այցելել էր Հայաստան, քննարկվել էին մի շարք տնտեսական, քաղաքական հարցեր, այդ թվում՝ Հարավային Օսեթիայով անցնող այլընտրանքային ճանապարհի եւ Աբխազիայով անցնող երկաթգծի կառուցման ծրագրերը։ Այս ծրագրերը կարո՞ղ են իրագործվել, ձեր կարծիքով՝ նման նախադրյալներ կա՞ն։

- Շատ քիչ հավանական է։ Հայ կոլեգաները եւս խոսում են, որ այն տնտեսական մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այս ճանապարհներն անցնում են օկուպացված տարածքներով եւ ծրագրի իրականացումն, ըստ էության, հանդիսանում է օկուպացված տարածքները ճանաչելու քայլ, իսկ դա փաստացի անհնար է։

- Եթե անհնար է, ապա ինչո՞ւ է Վրաստանը բանակցություններ վարում այդ ծրագրերի վերաբերյալ։

- Տարիներ շարունակ այդ մասին բանակցություններ են վարվում։ Այս խոսակցությունները պայմանավորված են նրանով, որ մի օր Ռուսաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց դրա դա հնարավոր չի։ Բայց դա այսօր, ցավոք, չկա։ Շատ քիչ հավանական է, որ այդ ծրագիրն իրագործվի, քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

- Քննարկվում է նաեւ մեկ այլ տնտեսական նախագիծ։ Խոսքը՝ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող նախագծի մասին է, որում ընդգրկված են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը։ Այս ծրագրի իրականցման մասին ի՞նչ կասեք։

- Սա հին ծրագիր է, որը վաղուց էր քննարկվում։ Այս ծրագրի իրագործումը շատ ռեալ է, եւ ես զարմանում եմ՝ ինչու մինչեւ հիմա չի իրագործվել։ Շատ բան կախված է նաեւ քաղաքական իրավիճակից, թե ինչպիսին կլինեն Իրանի, Եվրամիության հարաբերությունները, որքան ակտիվ կլինի Չինաստանը։

- Հայաստանն ու Վրաստանը ի՞նչ տնտեսական ծրագրեր կարող են իրականացնել։ Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

- Դրանք արդեն իսկ իրականացվում են։ Խոսքը երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացման եւ խորացման մասին է։ Կան էներգետիկայի որոտին առնչվող ծրագրեր։ Այս ծրագրերը հաջողությամբ իրականացվում են։

- Այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետն այցելեց Հայաստան, ադրբեջանական մամուլում հոդվածներ հայտնվեցին «ապերախտ» Վրաստանի մասին, որն ամեն ինչի հասել է միայն Ադրբեջանի շնորհիվ։ Ի՞նչ կարծիքներ կան Վրաստանում այս հայտարարությունների մասին։

- Ես նույնիսկ հաղորդում եմ արել այս թեմայով, որտեղ հայ, վրացի, ադրբեջանցի քաղաքագետները ելույթ ունեցան (խոսքը «Մեծ խաղ» քաղաքական–վերլուծական հաղորդման մասին է-հեղ.)։ Վրաստանը գտնվում է երկու կրակի արանքում, հակամարտող կողմերի միջեւ։ Պարբերաբար ե՛ւ հայկական մամուլում են հանդիպում մտահոգություններ, որ Վրաստանը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ե՛ւ ադրբեջանական մամուլում են հանդիպում մտահոգություններ, որ Վրաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Այստեղից մենք ոչ մի տեղ չենք փախչի։ Կարեւորն այն է, որ քաղաքական մակարդակում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ հասկանում են, որ ոչ մի վնաս Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունից Հայաստանին չկա, Վրաստանի ու Հայաստանի համագործակցությունից՝ Ադրբեջանին չկա։

- Ադրբեջանցի քաղաքագետ Աբասովը, որը պարբերաբար հանդես է գալիս ձեր հաղորդումներում, կոշտ ձեւով է խոսում Վրաստանի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի հանգստությունը կարող է փոխակերպվի կոշտ մեթոդների։

- Ես կարծում եմ՝ պարոն Աբասովի հետ իմ հաղորդման շրջանակներում մենք ընդհանուր լեզու գտանք եւ համաձայնության եկանք, որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունը փոխշահավետ է եւ խաղ չէ դեպի նույն դարպասը։

- Ինչպե՞ս կբնութագրեք Վրաստանի հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։

- Դա ես չեմ ասում, քաղաքագետները վաղուց են ասել՝ Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերություն, իսկ Հայաստանի հետ՝ բարիդրացիություն։

Էմմա Չոբանյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 30-ի համարում:

Տպել
3512 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը