Հայաստանն այլեւս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ. թուրք մտավորական

20/03/2018 schedule08:59

Ընդդիմադիր հայացքներով հայտնի թուրք մտավորական Ջանդան Բադեմը Ermenihaber-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը և դրան հաջորդած զարգացումները:

Արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարի մասին խոսելիս` Բադեմն ընդգծել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգում:

«ԱԶԿ-ական իշխանությունը, կոծկելով իր իրական դեմքը, խաբել է Եվրամիությանը (ԵՄ) և լիբերալներին: Հունաստանի և Հայաստանի կառավարությունները, որոնք քեմալիզմը համարում են իրենց թշնամի, իսլամիստների հարցում կարծեք թե ազնիվ ակնկալիքներ ունեին: Արդյունքը բոլորի համար հիասթափեցնող եղավ: Նկատենք, որ իսլամիստական յուրաքանչյուր շարժման վերջնարդյունքը միշտ եղել է բռնապետությունը: Այժմ, երբ իսլամիստական ֆաշիզմը ձեռք է գցել բոլոր հաստատությունները, հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտություն չի զգացվում ո՛չ լիբերալների, ո՛չ ալևիների, ո՛չ քրդերի և ո՛չ էլ Հայաստանի հետ: Սակայն բռնապետությունը բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում հնարավոր է կրկին սքողի իրական ինքնությունը»:

Հարցին, թե արդյոք ԱԶԿ-ի և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) համագործակցությունն ազդել է ցյուրիխյան արձանագրությունների հարցում ԱԶԿ-ի քաղաքականության վրա, Բադեմը նշեց.

«Այո, համագործակցությունն ազդել է, բայց ոչ էականորեն: Թուրքիայում իսլամիստներն ազգայնական են, ազգայնականներն էլ իսլամիստ են: Նրանց միջև էական տարբերություն չկա»:

Անդրադառնալով հարցին, որ Թուրքիան մինչև այսօր արձանագրությունների չեղարկմանը պաշտոնապես չի արձագանքել՝ Բադեմը մեկնաբանեց. «Հայաստանն այլևս Թուրքիայի վարչակազմի օրակարգում չէ: Եվ չի լինելու առնվազն մինչև ընտրություններ»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները: Չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքին՝ Հայաստանի այս քայլին պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Դրանք պետք է «ողջամիտ ժամկետներում» վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից: Սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց, իսկ  2018թ. մարտի 1-ին էլ չեղյալ հայտարարեց արձանագրությունները:

Տպել
4778 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը