Երևան
12 °C
Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն, ինչպես նաեւ Փարիզի Հայկական վերածնունդ սփյուռքահայ կազմակերպությունը խստորեն դատապարտում են Ժիրայր Սեֆիլյանի եւ իր գործով ամբաստանյալների՝ երեկ կայացրած ծանր դատավճիռը, այս մասին հաղորդագրությունում ասվում է.
«Գրեթե մեկ տարի տեւեց այս շինծու դատավարությունը, որտեղ պարբերաբար ոտնահարվում էին ամբաստանյալների եւ նրանց փաստաբանների տարրական իրավունքները, որտեղ հենց դատարանի շենքում բազմաթիվ ամբաստանյալների հանդեպ ուժ էր կիրառվում:
Եվ այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, որն ամբողջ «դատավարության» ժամանակ չէր թաքցնում իր ամբարտավանությունն ու արհամարհանքը, հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը. վերջինս դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման: Նա դատապարտվեց առանց որեւէ ապացույցի, այն բանի համար, որ ցանկանում էր գրավել հեռուստաընկերության շենքերը «հեղափոխություն նախապատրաստելու» համար: Սեֆիլյանի գործով ամբաստանյալները եւս դատապարտվեցին առանց լուրջ ապացույցների առկայութեան եւ առանց իրենց շահերը պաշտպանելու հնարավորության. Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 6 ամիս, իսկ Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը եւ Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի ազատազրկման:
Այս դատավճիռները եւս մեկ անգամ ցույց են տալիս իշխանության տարանջատված չլինելը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ դատական իշխանությունն հատկապես, ամբողջովին ենթարկված է գործադիր իշխանությանը: Սա մտահոգվելու առիթ է տալիս, քանի որ դատարանները, անաչառ վճիռ արձակելու փոխարեն, ծառայում են Սերժ Սարգսյանին իբրեւ բեմ, որտեղ նա կարող է ազատորեն լուծել իր խնդիրները:
Իրական ընդդիմությանը ճնշելու լավագույն օրինակը Ժիրայր Սեֆիլյանի ծանր դատավճիռն է, այն մարդու, ով իր մարտական ընկերների հետ ադրբեջանական լծից ազատագրեց Շուշին, այն մարդու, ով բացահայտեց Սերժ Սարգսյանի սուտը՝ կապված 2016 թվականի քառօրյա պատերազմի տարածքային կորուստների ծավալի հետ:
Այսպիսով, օրըստօրե Սերժ Սարգսյանն իր դիրքը, ինչպես նաեւ իր ներկայացրած համակարգն առավել ամրապնդելու համար չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են հայ ժողովրդի իրական ուժը, լինի դա շինծու դատավարության,թե գործող իշխանության գաղտնի ծառայությունների կողմից ժողովրդին լռեցնելու եւ վախ սերմանելու միջոցով:
Հիշեցնենք, որ վերջերս հրապարակված հաղորդագրության մեջ Կոմիտեն ներկայացրել է ոչ վերջնական ցուցակ, որը ներառում է 109 քաղբանտարկյալ:
Հայաստանում քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն եւ Փարիզի Հայկական վերածնունդ կազմակերպությունը գտնում են, որ այս ազատազրկումներն ունեն, այնուամենայնիվ, դրական մի կողմ ՝ առավել քան երբեւէ պատռել գործող իշխանության իրական դեմքը եւ ցույց տալ, թե որքան հրատապ է աջակցել նրանց, ովքեր քաջությունն ունեն դատապարտելու գործող իշխանությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը
Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով
Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել
ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր
Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են
Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել
Հերքում եմ և դիմել եմ ԱԱԾ. Հակոբյանը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին
Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան
Հայաստանում այսքան մարդ ե՞րբ էր պատարագի մասնակցել, վարչապետը նոր մշակույթ բերեց. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այնտեղ գտնվող բոլոր մարդիկ վերադառնան․ դա չի քննարկվում. Սիմոնյան
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին ավելի մեծ տոկոսով ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ին. Սիմոնյան
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Տարվա բոլոր եղանակներին շքեղ Խուստուփ լեռը. ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել
Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում
Ձեզ համար 44-օրյա պատերազմն ու զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել. Ալեքսանյան
Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Խոշոր երկաթուղային վթար Իսպանիայում. բախվել են գնացքներ․ կան մեծաթիվ զոհեր և վիրավորներ. տեսանյութ
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն
Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան
Մեկնարկել են Հայաստանի խորհրդարանի 8-րդ գումարման վերջին նստաշրջանի աշխատանքները
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Սպիտակի թիվ 3 մանկապարտեզը կառուցվել և հագեցվել է գույքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն ցուցաբերվել՝ 254 քաղաքացու
Չիլիում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել․ զոհվել է առնվազն 18 մարդ
Մհեր Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՃՏՊ Գոշ գյուղի սկզբնամասում․ կա տուժած
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան հատվածները որոշ մեքենաների համար փակ են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT