7 մենամարտ, 7 հաղթանակ. բռնցքամարտիկ Արամ Ավագյանը գիտակցում է գործի լրջությունը

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաստատուն քայլերով առաջ է գնում պրոֆեսիոնալ ռինգում: Մարտի 17-ին հերթական հաղթանակն է տարել: Առավելության է հասել ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւի նկատմամբ: Սա նրա 7-րդ հաղթանակն էր 7-րդ մենամարտում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց այն մասին, թե ինչպես է կարողանում կայունություն պահպանել:

«Աշխատասիրության եւ կարգապահության հաշվին: Ես գիտակցում եմ գործիս լրջությունը, ուստի ջանում եմ միշտ ու շատ, որպեսզի ռինգում ինձանից ուժեղ չլինի ոչ մեկ»,- ասաց նա:

Նշում է, որ հաղթանակների քանակն ավելացնում է պատասխանատվությունն ամեն հաջորդ մենամարտից առաջ, սակայն լրացուցիչ ճնշում չի առաջացնում: Ոչ էլ պատճառ է դառնում, որ ինքնավստահությունն այնքան մեծանա, որ խանգարի:

«Մեմամարտը մենամարտի վրա, հաղթանակը հաղթանակի հետեւից ավելի է պարտավորեցնում, որ հաջորդ մենամարտին էլ ավելի լուրջ ու ճիշտ նախապատրաստվեմ: Վստահություն իհարկե կա, բայց դա առիթ չէ, որ 1 վայրկյան անգամ թուլանամ ռինգում: Առաջին վայրկյանից մինչեւ գոնգի հնչելն անում եմ այն, ինչ պետք է անեմ»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է վերջին՝ ուզբեկ, մրցակցին, ապա ընդգծում է, որ նա բավական ուժեղ է եղել: Մինչեւ իր հետ մենամարտելը պարտություն չի ունեցել: Իրեն հաջողվել է հաղթել իր մարտավարության շնորհիվ:

«Բավականին փորձառու եւ համառ տղա էր: Անցկացրել էր 5 մենամարտ, 5 հաղթանակ էր տարել: Որովայնային շատ հարվածներ հասցրեցի, ինչի արդյունքում 4-րդ ռաունդում նոքդաունի ենթարկվեց եւ աստիճանաբար կոտրվեց»,- պատմեց նա:

Արամ Ավագյանը որոշ ժամանակ հանգստանալու է, ինչից հետո կսկսի պատրաստվել հաջորդ մենամարտերին: Ելույթներ է պլանավորում ապրիլ եւ մայիս ամիսներին: Դրա վերաբերյալ դեռ պետք է քննարկումներ ունենա իր փրոմոութերների՝ Արթուր Գեւորգյանի եւ Արամ Դավթյանի հետ:

Տպել
803 դիտում

Նրա աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ․ Փաշինյանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Բաքուն պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Հայաստան-Գերմանիա. քննարկվում են գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ադրբեջանի ՀՕՊ-ի ստորաբաժանումները «ՕՍԱ» ԶՀՀ-ից մարտական հրաձգություն են իրականացրել