Չապլինի դստեր ու թոռնուհու այցը Երեւան հետաձգվել է

Չառլի Չապլինի դստեր՝ Վիկտորիա Թիերե Չապլինի ու թոռնուհու՝ Աուրելիա Թիերեի այցը Երեւան հետաձգվել է: Նրանք կժամանեն հոկտեմբերին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նրանք պետք է Հայաստանում լինեին այս ամիս: Մարտի 16-ին եւ 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պետք է խաղացվեր «Պատերի համր շշուկը» ներկայացումը, որի սցենարի հեղինակն ու բեմադրիչը Վիկտորիա Թիերե Չապլինն է, իսկ դերակատարներից մեկը Աուրելիա Թիերեն:

Ղազանչյանը նշեց, որ ներկայացումը եւ նրանց ժամանումը հետաձգվել է, որովհետեւ կազմակերպիչները նպատակահարմար են գտել, որ դրանք լինեն Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Վիկտորիա Թիերե Չապլինի եւ Աուրելիա Թիերեի հետ պայմանագիր կա, նրանք գալու են: Ներկայացումն էլ լինելու է հոկտեմբերի 3-ին ու 4-ին կամ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, կամ էլ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:  

Տպել
835 դիտում

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին