Ախպեր, էս նկարում ես, ֆեյսբուք գցես, որ հացիս վայիս լինե՞ս. ոստիկանը՝ Հայկ Բարսեղյանին

21/03/2018 schedule19:40

Այսօր ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման էին ենթարկել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին:

Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: Նրան սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Իսկ քիչ առաջ Հայկ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, նշելով, որ իրեն ազատ են արձակել: Մեր հեռախոսազրույցում Բարսեղյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց ոստիկանության բաժանմունքում իր անցկացրած 3 ժամերի, ինչպես նաեւ իրեն բերման ենթարկելու հանգամանքների մասին.

- Պարոն Բարսեղյան, ինչո՞ւ էին ձեզ բերման ենթարկել:

- Ես ու ընկերս սրճարանում նստած՝ սրճում էինք, լուսամուտից տեսա, որ 5-6 ոստիկան մի երիտասարդ տղայի հետ վիճում էին: Ու ինձ թվաց, որ այդ տղայի հանդեպ ճնշում են գործադրում, ցանկացա հասկանալ՝ ինչ է կատարվում: Սրճարանից դուրս եկա, գնացի, նստեցի աստիճաններին, որպեսզի ուղղակի լսեմ եւ հասկանամ,թե ինչ են խոսում, եւ եթե կարիք կա՝ միջամտեմ: Ու այդ պահին ոստիկաններից մեկը կենտրոնացավ ինձ վրա՝ ասելով, «հել մի հատ, ինչի ես այստեղ նստել»: Ասացի՝ կներեք հազար անգամ՝ ներկայացեք: Այդտեղից սկսվեց ամբողջ պատմությունը, հետո նկատեցին, որ ինձ մոտ դանակ կա, ասեցին՝ սառը զենք ես կրում, ասեցի որ՝ չէ, դանակս է, որ միշտ մոտս է:

- Իսկ ձեզ ինչպե՞ս ազատ արձակեցին:

- Երբ ես հասկացա, որ կարող է խնդիր լինել, ես այդ ժամանակ ուղիղ հեռարձակում միացրի ֆեյսբուքից, որպեսզի եթե ինչ-որ բան լինի, ես փաստ ունենամ ձեռքիս տակ: Դրանից հետո խնդրեցին, որ տեսանյութը հեռացնեմ՝ ես հրաժարվեցի տեսանյութը հեռացնել, հետո տարան բաժին, բացատրեցի, որ դա իմ դանակն է, վերցրեցին դանակը՝ փորձաքննության,  խոստացան 10 օրվա ընթացքում վերադարձնել: Ու մինչեւ 3 ժամ լրանալը՝ բաց թողեցին:

- Հիմա այդ դանակը նրանց համար սառը զե՞նք էր, թե ոչ:

- Սառը զենք կոչվելու համար, դանակը պետք է ունենա բազմաթիվ պարամետրեր, իմ դանակը արշավային դանակ է, որը չի համապատասխանում սառը զենքի պարամետրերին: Այո, դա սառը զենք չէ, արշավային դանակ է:

- Այսինքն, այս ամեն ինչը եղավ ձեր հետաքրքրասիրության պատճառո՞վ:

- Իրենք ջղայնացած էին, ու միանգամից «հարձակվեցին» ինձ վրա, եւ սկզբի կես ժամը իրենց շատ անհարգալից եւ օրենքից դուրս են պահել:

- Ինչպե՞ս են անհարգալից պահել, հարվածե՞լ են, թե՞ վիրավորել են:

- Չէ, ասել են՝ «ախպեր ես ընտանիք եմ պահում, էս նկարում ես ֆեյսբուք գցես, որ հացիս վայիս լինե՞ս, դու հլը արի մի հատ նայենք, դանակ ես հա՞ պահում մոտդ», այսինքն բացարձակ հարգանք չի եղել իմ հանդեպ:

Տպել
5757 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց