Սկրիպալի թունավորման գործը խիստ գաղտնի է պահվում՝ բազմաթիվ մութ կողմերով. դեսպան

Բրիտանական իշխանութոյւննները հրաժարվում են ռուսական կողմին տրամադրել նախկին ռուս սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործի մասին ինֆորմացիա:

Ռուսական իշխանությունները չեն կարողանում տեղեկատվություն ստանալ նրանց առողջական վիճակների մասին, այս մասին հայտարարել է Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Սերգեյ Սկրիպալը կրկնակի քաղաքացիություն ունի՝ ռուսական ու բրիտանական, հիմնական խնդիրը այդ է, բրիտանական կողմն ասում է, որ Սկրիպալի բրիտանական քաղաքացիության պատճառով մեզ ոչինչ չեն հայտնելու»,-ասել է դեսպանը:

Ինչ վերաբերվում է Յուլյա Սկրիպալի քաղաքացիությանը, ապա նրա գործում եւս ամեն ինչ շատ անորոշ է. «Ասում են, Յուլյան ծայրահեղ ծանր վիճակում է, ցավոք, բրիտանացիներն ամբողջ ինֆորմացիան գաղտնի են դարձրել: Մարտի 4-ից արդեն 16 օր է անցել, մենք չունենք ինֆորմացիա ոչ այն մասին, որտեղ են նրանք գտնվում, ոչ տեղյակ ենք, թե ինչ վիճակում են, հնարավորություն չունենք զրուցել բժիշկների հետ: Իսկ Բրիտանիայում առհասարակ ոչ ոք չի տեսել նրանց լուսանկարները, եւ ընդհանրապես նրանք Սոլսբերիու՞մ են, արդյոք, թե ոչ՝ հայտնի չէ, մութ կողմերը շատ են»,-ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական սկանդալը հասունացավ ռուս նախկին սպա, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրած ու վերջին տարիներին այդ երկրի քաղաքացի համարվող Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո:

Պառլամենտում ելույթի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուղիղ ձեւով մեղադրել էր Ռուսաստանին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար ու անցել պատժիչ քայլերի:

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին, երբ մեղադրվում էր լրտեսելու համար, հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2658 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը