Պայքար ՀՅԴ-աբար. Եսայանը տանը չի եղել

22/03/2018 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 22-ի համարում

Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Բագրատ Եսայանը օրերս հրավիրված մամուլի ասուլիսում ասել էր, թե իրեն կոռուպցիայի կոնկրետ դեպքեր հայտնի չեն: «Կոնկրետ փաստեր ես չգիտեմ, եթե եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ կոնկրետ փաստեր ունեն իշխանության մեջ գտնվող կոնկրետ մարդկանց վերաբերյալ, հարցն ուղղեք իրենց: Ես այդ փաստերին ծանոթ չեմ»,- հայտարարել է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: ՀՅԴ անդամի այս հայտարարությունը «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանին հիշեցրել է 1998թ. հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ՀՅԴ կողմից կազմակերպված հանրահավաքը, որտեղ հնչեցվեցին նախկին իշխանությունը ներկայացնող մեկ տասնյակից ավելի անձանց եւ նույնիսկ նրանց ընտանիքի անդամների անուններ, նրանց ներկայացվեցին կոռուպցիայի եւ թալանի մեղադրանքներ:

«ՀՅԴ կողմից կազմված եւ այդ հանրահավաքում հնչեցված ամբաստանագրերը դարձան ուղեցույց դատախազության համար: Շիրակի փոխմարզպետ աշխատած Պետրոս Մակեյանի հարազատներին ու բարեկամներին լցրեցին մեկուսարանները: Կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանի դեմ ոչինչ չկարողացան հորինել, քան դպրոցի տանիքի վերանորոգման հետ կապված ինչ-որ պատմություն: Ոսկերչական գործարանի տնօրեն աշխատած Վաչագան Հարոյանը մեղադրվեց գործարանից դուրս գրված մի քանի մետր ջրի խողովակ իր ամառանոց տանելու մեջ»,- ասում է պարոն Սահակյանը, որի անունը եւս հնչեցվել է հայտնի հանրահավաքում: Հանրահավաքում, որպես երկրի թալանչիներ եւ կեղեքիչներ, հնչեցվել են նաեւ Էդվարդ Եգորյանի եւ նրա հոր անունները, որն, իբրեւ թե, Հրազդան քաղաքում անօրինականորեն հացի փուռ է սեփականաշնորհել, Լեւիկ Խաչատրյանի, Երջանիկ Աբգարյանի, Տեր-Հուսիկ Լազարյանի, Շահեն Պետրոսյանի, Վահագն Խաչատրյանի անունները:

Դատախազությունը նրանց նկատմամբ եւս ցանկացավ քրեական գործեր հարուցել, սակայն դրա համար բավարար հիմքեր չգտնվեցին: Իսկ Երեւան պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն այն օրերին հայտարարեց, որ Ազատության հրապարակում տրվել են միայն մանր ձկների անուններ, իսկ շնաձկները մնացել են ստվերում: Համալսարանի ռեկտորը նկատի ուներ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, վարչապետ Հրանտ Բագրատյանին, ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին: ՀՅԴ-ում այն ժամանակ հույս ունեին, որ «մանր ձկների» դեմ հարուցված գործերի հետքերը կտանեն դեպի ավելի վերեւ: Հանրահավաքից 10 օր անց՝ 1998թ. նոյեմբերի 10-ին, նախկին իշխանությունը ներկայացնող պատգամավորների «Հանրապետություն» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով հոկտեմբերի 30-ի հանրահավաքը որակվեց իբրեւ «վհուկների որս» եւ երկրում քաղաքական հետապնդման մթնոլորտ ձեւավորելու փորձ:

«Նպատակ ունենալով իրենից շեղել հասարակական համընդհանուր դժգոհության սլաքը՝ իշխանությունը փորձում է վարկաբեկել քաղաքական ընդդիմությանը` դիմելով զրպարտության, պիտակավորումների եւ ստահոդ մեղադրանքների: Այդ գործելակերպի արտահայտությունն էր նաեւ սույն թվականի հոկտեմբերի 30-ին դաշնակցության անունով Ռոբերտ Քոչարյանի վարչախմբի կազմակերպած հանրահավաքը»,- ասված է 1998թ. նոյեմբերի 10-ին «Հանրապետություն» խմբակցության կողմից տարածած հայտարարության մեջ: Իսկ ինչո՞ւ այսօր, երբ ՀՅԴ-ն 7 տարի է՝ իշխանության մեջ է, չի հրավիրում հանրահավաքներ, չի հրապարակում անուններ, այն դեպքում, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը խոսում են երկրում ձեւավորված պլուտոկրատիայի մասին:

Արդյո՞ք ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը իր կուսակցական ղեկավարներին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրում կոռումպացված չինովնիկների մասին, որը նոր հանրահավաքներ կազմակերպելու հիմք կտար: Պատասխանելով մեր այս հարցին՝ պարոն Եսայանն ասում է, որ ինքը 1998թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքին չի մասնակցել եւ նույնիսկ Հայաստանում չի եղել: «Իսկ ՀՅԴ ղեկավարներին կոռուպցիայի վերաբերյալ փաստեր տրամադրելը իմ պաշտոնեական պարտականությունների մեջ չի մտնում»,- պարզաբանում է պարոն Եսայանը: Մինչդեռ Արա Սահակյանը կարծում է, որ դրա պատճառը բոլորովին էլ դա չէ, որ իրականում Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն կոռուպցիայի դեմ պայքար հռչակելով՝  ընդամենը թոզ են փչում Եվրամիության աչքերին, որը Հայաստանի հետ հարաբերություններում նաեւ այդ նախապայմանն է դնում:

«Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ այն ժամանակ լինելով ընդդիմություն՝ փաստեր ունեին, իսկ այժմ չունեն: Այ, եթե չեն ուզում իրենց եւ իրենց յուրայինների անունները տան, դա շատ ծանրակշիռ փաստարկ է: Եվ ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ ՀՅԴ ողջ պատմությունը կարող է լինել իրավունքի ոտնահարման դասագիրք, եւ այդ կուսակցությունից հայ ժողովուրդը ոչ մի օգուտ չի ստացել: ՀՅԴ-ն հայ ժողովրդի գլխին բերել է աղետներ, անդառնալի մարդկային եւ տարածքային կորուստներ»,- ասում է պարոն Սահակյանը: Ի դեպ, 1998թ. հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում հայտնի ցուցակը հրապարակած անձնավորությունը, որը հայտնի է Պադոշ Աշոտ անունով, հետագայում հնարավորություն ունեցավ սեփականաշնորհելու Արաբկիրի շուկան:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1244 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց