Երևան
5 °C
Ս. Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների և 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որից շուրջ 70.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը մասնավոր ներդրումներ են՝ ուղղված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինմանը և արդիականացմանը: Նախարար Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է տրանսպորտի բնագավառը կանոնակարգող նոր համաձայնագիր, որը միտված է կանոնակարգելու ՀՀ-ից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացները:
Երկաթուղու ոլորտում նախարարն առանձնացրել է համապատասխան թեստավորման և փորձարկման փուլերն անցած նոր էլեկտրագնացքի ներկրումը Հայաստան և նշել, որ 2018թ. մարտից մեկնարկել է դրա կանոնավոր շահագործումը, իսկ այս տարվա ընթացքում կանխատեսվում է նաև ձեռք բերել երկրորդ էլեկտրագնացքը:
Վահան Մարտիրոսյանը Նախագահին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներով իրագործվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը դարձել է 5 տարի, կատարվել են նաև միջպետական, հանրապետական, համայնքային նշանակության ավտոճանապարհների կառուցման և վերականգնման, ինչպես նաև 5 կամրջի հիմնանորոգման աշխատանքներ: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են հազարից ավելի ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Արգելափակոցներ են տեղադրվել նաև ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Այս գործընթացը, նախարար Մարտիրոսյանի հավաստմամբ, լինելու է շարունակական:
Վահան Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի և Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին:
Ներկայացնելով ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ նախարար Մարտիրոսյանը նշել է, որ 2017թ. ստեղծվել է 570 ընկերություն, որից 281 ընկերություններին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր:2018 թվականին նախատեսվող ծրագրերի շարքում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ներկայացրել է 2018-2019թթ. պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ճանապարհաշինական ծրագրերը, միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագիրը, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսոմոտորային փոխադրումների անվտանգության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջպետական ճանապարհների շինարարության ընթացքը և իրականացվող աշխատանքների որակը:
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ