Գնացել եմ, լուծի դեղը չեն տա. խառնաշփոթ Շիրակի մարզի գյուղերում

Շիրակի մարզի գյուղական համայքներում գործող բուժամբուլատորիաներում կուտակումներ են, անընդհատ վեճ ու կռիվ է: Պատճառը դեղատոմսերով դեղերի դուրսգրման նոր կարգն է: Գյումրու դեղատներում եւս այս հարցում աշխատակիցն ու հաճախորդը ընդհանուր հայտարարի չեն գալիս:

«Ըսպես էլ բան եղնի, այ մարդ, գնացի լճի վրայինը, (դեղատան վայրն է բացատրում-հեղ.), չտվեցին մարդիկ, բա չէ, ռեցեպով է: Հմի ես պառկիմ, մեռնի՞մ: Դեմը շաբաթ-կիրակի է, ես ուրտե՞ղ բժշկի էրթամ, որ տա: Մեծ բան չէ ուզածս, տետրացիկլին, լուծի դեղ, հասարակ դեղ, այ մարդ փորս կցավա, 200 դրամանոց դեղ է, ես ըդիկ առնելու համար արդեն փող ծախսել, հասել եմ քաղաք, որ առնիմ, չեն տվել, մե հատըմ էլ ետ եմ եկել գեղ, ու հմի  բանըմ չկա, որ խմեմ: Աղիքներս կտըրտան: Խոտ էլ չկա, էրթամ մալի պես արծամ: Ըսիգ եղավ պետությու՞ն, մեզի կսպանեն»,- բողոքում է ազատանաբնակ Գենյա պապը:

«Էրթում ենք, չեն տալիս, ասում է՝ գնա ընտանեկան բժշկից թուղթ բեր, որ դու հիվանդ ես, հմի ես ամեն օր պտի գամ ստեղ, ստուգվի՞մ: Մեկ բժիշկը տեղում է, մեկ տեղում չէ, շատ դեղ առնելը ձեռ չի տալիս, փոխվում է»,- ասում է Յուրի պապն ու նեղսրտում. «Բայց ընչի՞, մինչեւ էս ի՞նչ էր եղել, ընչի մարդիկ դեղերը ավել էին տանում, խմում: Ինչքան որ պետք է, ըդքան չէի՞ն խմում: Հմի ընձի օրական մե հատըմ է դեղ պետք, մե հատըմ եմ խմում, որ ազատ եղնի, կարո՞ղ է՝ 30 հատ խմեմ, խոմ ես աբժոռա չեմ»:

Բողոքներ նաեւ ՇՄ առողջապահության վարչությունն է ստանում, գյուղական համայնքների բուժամբուլատորիայի տնօրեններն էլ այդ մասին գիտեն: Բայց այս պահին նրանք ոչ թե հիվանդների առաջ քաշած խնդիրն են կրկնում, այլ ուրիշ ասելիք ունեն: Ազատանի բուժամբուլատորիայի տնօրեն Արա Հարությունյանն ասում է՝ մարզերի բժիշկներն ուղղակի կախվածության մեջ են ընկնում Երեւանում աշխատող մասնագետներից: Մարդու իրավունքն է՝ հետազոտվել այն մասնագետի մոտ, ում մոտ ցանկանում է: Գնում, հասնում են Երեւան, բժիշկը նայում, բուժում է նշանակում, մարդը դեղատոմսով գալիս է, տեղում, սակայն դեղատնից նշանակված դեղորայքը գնել չի կարողանում: Իրավունք չկա, քանի որ դեղատոմսը պետք է գրված լինի տեղամասային բժշկի, այսինքն՝ ընտանեկան բժշկի կողմից: Այսինքն՝ Երեւանից կամ մեկ այլ վայրից բերված դեղատոմսը պետք է ընտանեկան բժիշկն արտագրի իր բլանկի վրա, որ մարդը դեղերը գնել կարողանա: Իսկ սա, ըստ Արա Հարությունյանի, լուրջ խնդիրներ է իր հետ բերում՝ իրավականից սկսած, մասնագիտականով վերջացրած:

«Անձամբ ինձ համար հարմար չի, որ ինչ-որ մեկի գրածը ես արտագրեմ, իրավաբանորեն խնդիր կարող է առաջանալ, որովհետեւ էդ հիվանդի մոտ վատ հետեւանք լինի, նայում են՝ դեղատոմսը դու ես գրել, անկախ այն հանգամանքից, որ ընդամենն արտագրել ես ուրիշ մասնագետի նշանակածը, դու ես պատասխան տալու: Ես էդ հարցը Երեւանում հանդիպման ժամանակ էլ տվեցի, կոնկրետ օրինակով ասացի՝ ես Ազատանում եմ աշխատում, մայրս Երեւանում է ապրում, իրավունք ունե՞մ իմ մորը բուժում գրելու, ասին՝ չէ: Թող ձեր մայրը գնա իրա պոլիկլինիկայում բուժվի: Եթե ուզում է, թող դուրս գա գրանցումից, գա գրանցվի ձեր աշխատանքի վայրում»,- ասում է բժիշկը:

Հիմա շատերը կան, որ գնացել Երեւանում հետազոտվել են, դեղատոմսերն ունեն, սակայն դեղորայքը գնել չեն կարող: Տեղում էլ նույն հետազոտություններն անցնելու այլեւս ոչ ֆինանսական հնարավորությունն ունեն, ոչ ցանկությունը:

Ստացվում է, որ կառավարության որոշմամբ տարբեր օղակներում խնդիրներ են առաջանում: Առաջինը, որ մարզերի բժիշկները դառնում են մայրաքաղաքային բժիշկների գրագիրները՝ կրելով դեղատոմսի տրամադրման ամբողջ պատասխանատվությունը, եւ երկրորդ, հիվանդներին սահմանափակում, թողնում են յուրաքանչյուրին իր բնակավայրի մասնագետի հույսին: Իսկ շատերն այսօր, անգամ տարրական հետազոտության համար, հասնում են Երեւան՝ մի մասը սովորույթի ուժով, մյուսները տեղի մասնագետների նկատմամբ ունեցած անվստահության հետեւանքով: Բայց, եթե Երեւանում տրված դեղատոմսով չկարողանան դեղեր ձեռք բերել, այլեւս չեն դիմի երեւանյան կլինիկաներ: Մարդիկ ասում են՝ սա առաջին հերթին իրենց իրավունքի ոտնահարում է. ստիպում են բուժվել ու հետազոտվել միայն Գյումրիում, ինչի ցանկությունը շատերը չունեն:

«Է, ի՞նչ, հմի էրթամ քեռուս տան վրա գրանցվիմ, որ էրթամ բժշկի՞: Ես Երեւան գուզեմ ստուգվիմ, էդ բժշկի մոտ հարուր տարի բուժվել եմ, իմ բժիշկն ունիմ, հմի ես ըստեղ թազա ու՞մ գտնիմ, ու՞մ ըսեմ»,- զրույցը զայրացած եզրափակում է գյումրեցի Կարապետը: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 24-ի համարում:

Տպել
1532 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ