Modern Talking-ի համերգի հանդիսատեսի թվում լինելու են վրացիներ, իրանցիներ, ռուսներ

Երեւանում կայանալիք Modern Talking-ի համերգը Հայաստանի վրա է կենտրոնացրել զբոսաշրջիկների ուշադրությունը: Մարտի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսատեսի թվում են լինելու Ռուսաստանից, ինչպես նաեւ հարեւան երկրներից՝ Իրանից ու Վրաստանից, ժամանած երաժշտասերներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց միջոցառման՝ մամուլի հետ կապի պատասխանատու Լիլիթ Հակոբյանը:

«Ուզում եմ հատկապես նշել, որ ակտիվություն կա արտերկրից՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից: Զբոսաշրջության առումով էլ բավական ձեռնտու է, որովհետեւ գիտեք՝ խումբը սիրված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իրանում: Հետաքրքրվածությունը մեծ է նաեւ այստեղ: Այսինքն՝ համերգը մասշտաբային է լինելու բոլոր առումներով»,- ասաց նա:

Երեկ՝ մարտի 22-ին, համերգի կազմակերպիչները ֆեյսբուքում հայտնել էին, որ տոմսերի 80%-ն արդեն սպառվել են: Լիլիթ Հակոբյանը հաստատեց տեղեկատվությունը: Նաեւ ավելացրեց, որ հետաքրքրություն կա ոչ միայն միջին տարիքի մարդկանց, այլեւ երիտասարդության շրջանում:

«Լավ միտում է նկատվել. շատերից ենք լսում, որ տոմսեր են գնել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ծնողների համար: Կարծում եմ՝ լավ ավանդույթի սկիզբ է դրվել: Կարծես թե, տարիքային սահմաներ չունեցող համերգ է: Թեպետ ի սկզբանե տպավորություն էր, որ այն պետք է հետաքրքրի հիմնականում 40-ն անց մարդկանց, բայց հետաքրքրությունը բոլոր սերունդների կողմից է»,- ասաց Լիլիթը:

Խումբը Հայաստան է ժամանելու ամբողջ կազմով: Համերգը սկսվելու է ժամը 19:00-ին: Հնչելու են 80-ականների բոլոր հայտնի հիթերը՝ «You're My Heart, You're My Soul», «Cheri Cheri Lady» եւ այլն: Հանդիսատեսի թվում լինելու են հայկական շոոու-բիզնեսի հայտնիներ՝Սոնա Ռուբենյանը, Սիլվա Հակոբյանը, Դիանա Շատվերյանը, Ալեքսանդր Բաբասյանը, ArmComedy հաղորդման տղաները, Ավետ Բարսեղյանը, Արտյոմ Հակոբյանը եւ ուրիշներ:

Տոմսերն արժեն 5000, 10000, 15000, 20000, 25000, 30000, 45000, 60000, 100000 դրամ: Ըստ կազմակերպիչների երեկվա դրությամբ՝ 5000 դրամանոց տոմսեր այլեւս չկան:

Տոմսերը կարելի է ձեռք բերել toms.am, tomser.am կայքերից, ֆեյսբուքով՝ մեսինջերով (այս հղումով), Արամ Խաչատրյան տոմսարկղից, «Տաթեւ տուրից» (Նալբանդյան 19), Artbridge Bookstore Cafe-ից (Աբովյան 20):

Տպել
4992 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց