Փախչել հնարավոր չէր. խուճապ, աղմուկ, կրակ, փակված դռներ. Կեմերովոյի աղետը (տեսանյութեր)

26/03/2018 schedule22:15

Լուսանկարի աջ անկյունում՝ կենտրոնում, Վիկտորյան է, նրա մայրը ազգությամբ հայուհի է, տեսանյութում դեպքի մասին պատմում է մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը: Վիկտորյան 7 համադասարանցիների հետ շարունակում է մնալ այն անհետացած երեխաների շարքում, որոնց մարմինները դեռեւս չեն գտնվել:

Լուսանկարի ներքեւի ձախ անկյունում ընտանիքն է, որը հրդեհի խուճապի ժամանակ ծխացող սրահում կորցրել է իրար, 3 երեխաներն ու նրանց մայրը  ողջ-ողջ այրվել են:

Տեսանյութում խուճապն է, որը սկսվել է հրդեհի բռնկումից հետո, փակված դռների պատճառով ներսում գտնվող երեխաները վախեցած են, սարսափահար, մարդիկ կորցրել են երեխաներին ու մտերիմներին, դուրս գալ հնարավոր չէ...

Երեխաներից մեկը չի կարող հասնել մորը, որը մնացել է  փակ դռան հետեւում, բոլորը օգնություն են կանչում հրդեհվող կինոսրահից՝ չկարողանալով դուրս գալ:

Տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են ու ծխահարվել, զոհերի թիվը 63 է, հիվանդանոցներում 80-ից ավելի հոսպիտալացվածներ կան:

Հրդեհի բռնկումը սկսվել է չորրորդ հարկում՝ մանկական խաղասենյակում՝ բատուտի մոտից ու արագությամբ տարածվել, հակահրդեհային ազդանշանները չեն գործել, հրդեհային համակարգերը եղել են խափանված:

Կրակը տարածվել է չորրորդ հարկի 3 կինոսրահներում, որոնցից 2-ում մուլտֆիլմի պրեմիերա է եղել, այն դիտելու են եկել երեխաներ՝ դասարաններով: Երեխաները զանգել են հարազատներին, հայտնել կատարվածի մասին, լացակումաց ասել, որ սիրում են բոլորին ու հրաժեշտ տվել:

Տարհանման աստիճանները, ելքերն ու կինոսրահների դռները արգելափակված են եղել, ծխացող ու այվող տարածքից դուրս գալը եղել է անհնարին, մեծերն ու երեխաները տեսել են այրվող մարդկանց, զգացել մահվան շունչը մոտիկից: Ոմանք հասցրել են տանիք բարձրանալ՝ նախքան դռների արգելափակվելը, սակայն շուրջ 40 րոպե անց են հայտնվել փրկարարական սանդուղքները:

Երկրորդ տեսանյութում՝ կրակին զոհ դարձած երեխաներն են, նրանց լուսավոր պատմություններն ու կարճ կյանքի անհավատալի ավարտը:

Ի թիվս այրվածքներ ստացածների ու հիվանդանոց տեղափոխվածների, 3 դպրոցահասակ երեխաներ հոգեկան խանգարումներ են ստացել՝ ծանր սթրեսի հետեւանքով, նրանց նշանակվել է հոգեբուժական-հոգեբանական համալիր բուժում: Բժիշկներն ասել են՝ բուժվող խանգարումներ են:

Տպել
13787 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ