Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հետևություններ արե՞լ է

Մարտի 26-ին ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակության նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հղում կատարելով ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի՝ 2018 թ. մարտին Երևանում արած հայտարարությանը, նշել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը շարունակվում է նախօրոք կնքված պայմանագրերի հիման վրա:

Զատուլինի խոսքով, Ռուսաստանը հետևություններ է արել 2016 թվականի ապրիլից հետո, երբ «կողմերից մեկի սադրանքի արդյունքում տեղի ունեցավ պայթյուն»:

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում մատակարարված զենքին այլ կիրառում չգտան, քան հակամարտության գոտում օգտագործելը»,- անդրադառնալով 2016 թ. ապրիլից հետո հայ հասարակության կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցրած քննադատությանը, ասել է Զատուլինը:

Բոլորն են հասկանում, որ պատերազմի մեջ գտնվող երկրին վաճառվող զենքը ամենայն հավանականությամբ կրակելու է հենց հակամարտության գոտում: Նմանատիպ հայտարարությունները ամենևին էլ նորություն չեն. ըստ էության, Զատուլինը կրկնել է մինչ այդ հնչեցրած իր իսկ տեսակետները: Դեռևս 2017 թ. դեկտեմբերին, անդրադառնալով զենքի վաճառքի թեմային, նա ասել էր.

«Երբեմն այդպես է լինում, երբ մի գերատեսչությունը, օրինակ ԱԳՆ-ն, զբաղված է հակամարտության կարգավորմամբ, իսկ մյուսը՝ տվյալ դեպքում պաշտպանականը՝ սեփական արտադրանքի սպառումով»,- նշել էր Պետդումայի պատգամավորը:

Ընդհանրապես, գործողությունների և տեսակետների առումով Զատուլինը բավական հաստատուն է, ինչը չի կարելի ասել նրա որոշ գործընկերների մասին:

Նույն Կոնստանտին Կոսաչովը, որի հայտարարությունների վրա հղում էր կատարում Զատուլինը, դեռևս 2015 թ. փետրվարին հստակ տարանջատում էր կատարել Ադրբեջանի և Հայաստանի կարգավիճակների միջև: Ըստ միջազգային գործերով կոմիտեի նախագահի, Ադրբեջանը տարածաշրջանում Ռուսաստանի կարևորագույն գործընկերն է, Հայաստանը՝ ամենամոտ:

Ճիշտ է, 2016 թ. ապրիլից հետո այդ հռետորաբանությունը փոխվեց, և 2018 մարտին Հայաստան կատարած այցի շրջանակներում Կոսաչովը, բացի ապրիլից հետո կատարված հետևությունների մասին նշելուց, ասաց նաև, որ «Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար»:

«Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, և որքան էլ մեր թշնամիները ջանան, մենք չենք գժտվի և չենք ուրախացնի նրանց», - ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալության հետ զրույցում 2017 թ. հոկտեմբերին ասել էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Կոնկրետ ո՞ւմ թշնամիների մասին է խոսքը՝ Կալաշնիկովը չէր նշել, սակայն մեզ հայտնի է մի երկիր, որի հանդեպ Ադրբեջանում որոշ դեպքերում դեռևս նախադպրոցական տարիքից թշնամանք է սերմանվում:

ՌԴ խորհրդարանականների հայտարարությունների երկակիությունը առավել պարզ երևաց ս. թ. փետրվարին: ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը փետրվարի 7-ին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապերի 25-ամյակի ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «ընդհանուր պատմություն և ընդհանուր ապագա ունեցող երկրներ են»:

«Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է և բարեկամը», - ասել էր Վոլոդինը:

Դրանից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում Վոլոդինը ընդունել էր արդեն հայկական պատվիրակությանը: Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումն էր:

«Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է», - նշել էր Վոլոդինը, հավելելով, որ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը, ինչը թույլ կտա միասնաբար լուծել ռազմավարական խնդիրներ:

Նրան, որ Ռուսաստանի երկու ռազմավարական գործընկերների ռազմավարական խնդիրները տրամագծորեն տարբերվում են իրարից և հակասում միմյանց, Վոլոդինը չանդրադարձավ:

Ամփոփելով վերջին տարիներին ռուսաստանցի խորհրդարանականների հայտարարությունները, փաստենք, որ դրանց բովանդակության մեջ տեղ գտնող հակասականությունը մեծապես կախված է գտնվելու վայրից և հասցեատիրոջից: Այլ կերպ ասած, Հայաստանում կամ հայերի համար խոսելիս խորհրդարանականները ասում են այն, ինչ ցանկանում է լսել հայ ունկնդիրը, իսկ ադրբեջանական լսարանի համար ելույթներում՝ ադրբեջանցին: Բացի այդ, Ռուսաստանը ուժեղ նախագահական պետության է, որտեղ որոշումները կայացվում են Կրեմլում և իջեցվում հստակ ուղղահայացով: Այսպիսով, Կոնստանտին Զատուլինի, ինչպես նաև Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունները այն մասին, որ Ռուսաստանը 2016թ. ապրիլից հետո հետևություններ է արել և սահմանափակելու է Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալները, հարկավոր է ընդունել, թերևս, որպես նրանց անձնական կարծիք, ոչ թե որպես պաշտոնական դիրքորոշում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

Տպել
3790 դիտում

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)