102-րդ ռազմաբազայի ռուս զինվորների արյունոտ «խրախճանքները» Գյումրիում՝ 1996-ից սկսած

Երկու օր առաջ, մարտի 26-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանից ստացված տեղեկությունը, համաձայն որի՝ Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանում է տեղակայվելու, Գյումրիում հակասական տրամադրություններ է արթնացրել: «Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձեւավորվում է Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում՝ Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացման նպատակով: Նախկինում Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի մեջ մտնող զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Այսօր ստեղծվող ջոկատները համալրված կլինեն Վլադիկավկազում՝ ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով: Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի՝ մինչեւ ռուսական բանակի ամառային ուսումնական շրջանը նախատեսվում է նաեւ ռազմական ոստիկանության եւս մի ստորաբաժանում ձեւավորել Երեւանի ռազմական կայազորում»,- նախօրեին գրել էին մի շարք ռուսական եւ եվրոպական լրատվամիջոցներ՝ հղում անելով ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Ռուսական կողմի տարածած այս հաղորդագրությունը, սակայն Հայաստանում պաշտոնական փաստաթղթային ձեւակերպում չունի: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ներկա պահին քննարկվում է այս հարցը եւ այն կիրականացվի միայն միջպետական համաձայնագրով, համապատասխան իրավական կարգավորումների հստակեցումներից եւ հաստատումից հետո միայն: Արծրուն Հովհաննիսյանը եւս նշում է, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանում պայմանավորված է Գյումրու 102-րդ ռազմաբազայում առկա կարգապահական խնդիրներով։ 

Իսկ, որ խնդիրներ կան, մեկ անգամ չէ, որ գյումրեցին համոզվել է: Ավետիսյանների սպանդից հետո անվստահություն է ձեւավորված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նկատմամբ եւ առկա է բացասական վերաբերմունք ռուս զինծառայողի հանդեպ: Այսօր Գյումրիում ավելացնել է ռուս զինվորականների թիվը, եւ դա անել առանց պատշաճ բացատրությունների, առանց հստակ հիմնավորումների, հարկադրական ծանուցման տեսքով, անթույլատրելի է: Հայաստանում ՌԴ-ի ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Գյումրիում գործող «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնի փորձագետ Կարեն Պետրոսյանի հետ: «Հաղորդագրությունը միակողմանի է եւ շատ անորոշ»,- գտնում է Կարեն Պետրոսյանը:

Լուսանկարում՝  «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնի փորձագետ Կարեն Պետրոսյանը

«Լավ կլիներ, որ նման հաղորդագրություններում համատեղ հայտարարություն լիներ, (ՌԴ-ից բացի նաեւ՝ ՀՀ-ն-հեղ.): Զորամասից դուրս ՌԴ ՌՈ գործառույթներն ու իրավասությունները լավ կլիներ, որ հրապարակեր ՀՀ պետական կառավարման մարմինը: Լիներ իրազեկում քաղաքացիների, իրավապահների համար, թե չէ ստացվում է միակողմանի մի հայտարարություն: Տպավորություն է, որ այդ հայտարարությունը ՀՀ իշխանություններն էլ են ստացել որպես ի գիտություն: Օրինակ մարզպետը, քաղաքապետը կամ պետական կառավարման այլ լիազոր մարմին, որեւէ  պաշտոնական գրություն, բացի սույն հաղորդագրությունից ստացե՞լ է, թե՞ չէ: Եթե ստացել է, ապա ի՞նչ ժամկետում, ե՞րբ է ստացել, հայտարարությունից հետո՞, թե՞ առաջ: Եվ, եթե ասենք, ստացել է, հստակեցվա՞ծ է ստեղծվող ստորաբաժանման նպատակը, ռազմական ոստիկանների լիազորությունների սահմանը, գործունեության տիրույթը: Կա խոսք տեղի կառույցների հետ համագործակցության մասին, թե՝ ոչ»,- հարցնում է փորձագետն ու նշում, որ շատ բաց հարցեր կան, որոնք անարժանահավատություն եւ հակակրանք են առաջացնում: Իսկ միակողմանի եւ ոչ հստակ ասելիքով հաղորդագրությունը բնական է, որ յուրաքանչյուր քաղաքացու մոտ էլ հակակրանք եւ լարվածություն է առաջացնում:

Ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու նպատակը Գյումրիում ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացումն է: Այսինք՝ ռազմաբազան հստակ ասում է, որ իրենց մոտ խնդիրներ ու բացթողումներ կան այս հարցում: «Կարծում եմ, որ Գյումրիում, սա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է, ռազմաբազան մեծացնում է իր ծառայողների քանակը եւ միգուցե կառավարչական խնդրից ելնելով է էդ ամեն ինչն արվել, բայց արդյո՞ք տեղի իշխանությունները տիրապետում են իրավիճակին, արդյո՞ք էսքան զինծառայողի համար անհրաժեշտություն էր դա, արդյո՞ք ֆիքսվում է, որ բանակում կարգուկանոնը թույլ է, այ էս արդյոքների շարքը պետք է հստակեցվի քաղաքացիների համար»,- ասում է Կարեն Պետրոսյանը:

Այն, որ կարգուկանոնը թույլ է, վաղուց բոլորը գիտեն: Եվ դա մշտապես է այդպես եղել: Մինչ Ավետիսյանների սպանդը 1996 թվականին եւս Գյումրիում արյունալի միջադեպ է եղել: Ապրիլի 14-ին Գյումրիում տեղակայված ռուսական 20/12 զորամասի 2 զինվոր՝ 1971 թվականին ծնված Դենիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենեւն ինքնակամ լքել են իրենց զորամասը, եւ AKC-74 տիպի ինքնաձիգերով զինված հասել են Գյումրու կենտրոնական թաղամասեր: Էնգելս փողոցից  կրակահերթեր արձակելով Գյումրու Շահումյան փողոցի սկզբնամասում, Լաչինի շուկա կոչվող տարածքում անկանոն կրակ են բացել անցորդների եւ տարածքի առեւտրականների, անգամ փախչող անցորդների վրա: Նռնակը պայթեցնել, սակայն, նրանց չի հաջողվել: Հենց շուկայի առեւտրականներն էլ կարողացել են վնասազերծել հարբած ռուս զինվորներին: Բայց մինչ այդ եղավ 2 զոհ, 8 վիրավոր, այնուհետ հիվանդանոցում մահացավ նաեւ վիրավորներից մեկը: Հարուցված քրեական գործը քննեց Գյումրու կայազորը, 20/12 զորամասի «Արմենիա» զորախմբի  հրամանատար Եվգենի Պոտեխինը ցավակցեց եւ դեպքի կրկնութունը բացառեց: Իսկ դեպքը 2015-ի հունվարի 12-ին ոչ միայն կրկնվեց, այլ առավել սարսափելի դրվագներ ունեցավ: Վալերի Պերմյակովը սպանեց Ավետիսյաններին:

Լուսանկարում 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքն է 

Ավետիսյանների սպանդից հետո, ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային թաղամասում ռուս պայմանագրային զինծառայողի դի հայտնաբերվեց, 2016 թվականի փետրվարի 2-ին 1990 թվականին ծնված, ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վասիլի Սուրնիկովը կեսգիշերին փորձել էր ներխուժել գյումրեցի Երանոսյանների բնակարան, 2016-ի օգոստոսի 3-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից  զինծառայող էր դիմել փախուստ: Նրան Ոսկեհասկի գյուղացիները բռնել հանձնել էին ռուս սահմանապահներին: 2017-ի հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո ՌԴ պայմանագրային զինծառայողը կրակեց ծառայակցի վրա՝ սպանեց նրան ինքն էլ ինքնասպան եղավ: Նման դեպքերը բազմաթիվ են եւ այս պարագայում խիստ տրամաբանական է թվում ՌԴ Ռազմական ոստիկանության ստեղծումը, սակայն ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ հստակեցված չէ շատ կարեւոր մի կետ եւս. որն է ՌԴ ռազմական ոստիկանի գործառույթը, որտեղ է ծառայությունն իրականացնելու՝ ռազմաբազայու՞մ, թե դրա սահմաններից դուրս: Ունի լիազորություններ միայն ռուս զինվորականի՞, թե ընդհանրապես ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւս: «Օրինակ, ասենք վիճաբանություն, կամ մի խառը իրավիճակ է եղել հայ քաղաքացու եւ ռուս զինվորականի միջեւ, ՌԴ ՌՈ աշխատողի գործառույթն էդ իրավիճակում ինչպիսի՞ն է լինելու: Ինչքանո՞վ ինքը կարող է միջամտել ՀՀ քաղաքացու եւ ռուս զինծառայողի ոչ իրավաչափ հարաբերությանը: ՌԴ ՌՈ ներկայացուցիչը մեր քաղաքացու նկատմամբ որեւէ ուժ կիրառելու կամ որոշում կայացնելու իրավասություն ունի՞, թե՞ չունի: Շատ լավ կլիներ, որ այս հարցերի պատասխանները լինեին, որ հասկանալի լիներ, թե  որքան է ռուս ոստիկանի իրավունքի սահմանը»:

Իրավունքի սահմաններից խոսելիս, չպետք է մոռանալ ռուս սահմանապահներին եւ այն ռուս զինվորականներին, ովքեր 2015 թվականի հունվարի 12-ին, թաքցնելով ռազմաբազայից Վալերի Պերմյակովի անհետանալու փաստն ու կատարած ոճիրը, զինված շրջել են Գյումրիում՝ ոճրագործին հայտնաբերելու եւ ամեն կերպ հայ իրավապահներին չհանձնելու նպատակով: Որպես հետեւանք, պաշտոնապես հայտարարվեց, որ Վալերի Պերմյակովը ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից, ռազմաբազայից դուրս ռուս զինծառայողի կողմից կատարված սպանդի գործը քննեց ռուսական կողմը, որոշումն ընդունեց ռուսական կողմը, դատավարությունը սկզբից մինչեւ վերջ ընթացավ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Ներկա պահին ռուս զինծառայողը պատիժը կրում է ՌԴ-ում:  

Այսինքն, ըստ Կարեն Պետրոսյանի, «արդյո՞ք «ուժեղի մոտ թույլն է մեղավոր» սկզբունքը հիմա էլ չի աշխատելու, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ ՌԴ ՌՈ աշխատակիցները կարող են չարաշահել իրենց լիազորությունները, որովհետեւ արդեն մենք նախկինում տեսանք, որ ռուս զինծառայողները, զինված փորձում էին հանցագործ բռնել»:

Ոչ մի հարցի պատասխան առայժմ հասարակությունը չունի: Գյումրեցիները լռում են տարբեր պատճառներով: Հիմնականում անտեղյակ են, քանի որ ռուսական ռազմական ոստիկանության մասին գիտեն միայն լրատվամիջոցները, որոնք էլեկտրոնային հասցեներին ստացել են հաղորդագրություն-նամակները: ՏԻՄ-ը Գյումրիում այս հարցի մասին ոչ մի բարձրաձայնում չի արել: Պաշտոնական խոսք ու հայտարարություն ՀՀ-ում ՌԴ իրավապահ համակարգի ստեղծման մասին չի եղել: Գյումրիից բացի, ցանկում նաեւ Երեւանն է: Նույն աղբյուրը որպես ի գիտություն տեղեկացրել է, որ Գյումրիում 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ջոկատներից բացի նախատեսվում է ռազմական ոստիկանության եւս մեկ ստորաբաժանում ձեւավորել Երեւանի ռազմական կայազորում: 

 Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:

Տպել
5250 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»