Ռեստարտ ՀՅԴ ԳՄ-ում. Սերժ Սարգսյանին երիտասարդ լիդերների թեկնածուներ են առաջարկում

Լուսանկարում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է

ՀՅԴ Գերագույն մարմնում ռեստարտ է տրվել. ազատվել են ծերակույտից: Ուշագրավ է, որ ՀՅԴ ԳՄ-ի երիտասարդացումը հաջորդեց երիտասարդ լիդերներ պատրաստելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն այսպիսով՝ Սերժ Սարգսյանին լիդերների թեկնածուների է առաջարկում: Հիշեցնենք, ՀՅԴ նորընտիր ԳՄ-ն բաղկացած է 9 հոգուց, որոնցից 6-ը նոր անդամներ են՝ կուսակցության երիտասարդական թեւից, իսկ նախկին կազմը բաղկացած էր 13 հոգուց: ՀՅԴ-ականների փոխանցմամբ՝ կուսակցության կանոնադրությունն է թույլ տալիս որոշակի թվերի միջակայքում երկու տարի ժամկետով ԳՄ կազմ ընտրել: ԳՄ նոր կազմում տեղ չեն գտել Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը եւ այլք: ՀԺ-ն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դաշնակցության գերագույն մարմինը երիտասարդացնելիս Սերժ Սարգսյանի խոսքերը հաշվի առել են:

«Կոալիցիոն գործընկեր լինել չի նշանակում, որ մեր քայլերն ու գործողությունները պայմանավորված են ՀՀԿ-ի անելիքներով: ՀՅԴ-ի ԳՄ-ն միշտ ենթարկվել է փոփոխությունների: Այս դեպքում փոփոխություններն ավելի զգալի են, տեսանելի են, բայց սա ՀՅԴ-ի մեջ միշտ եղել է»,- ասաց Համբարձումյանը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ՀՅԴ-ում ցանկություն չունե՞ն Սերժ Սարգսյանի դարբնոցում թրծվելու եւ կարծում են, որ ՀՅԴ-ում ավելի լավ են երիտասարդ լիդերներ պատրաստում, Համբարձումյանն պատասխանեց.

«Չմոռանանք, որ ՀՅԴ-ն ունի շուրջ 128-ամյա պատմություն եւ վստահեցնում եմ, որ ցանկացած երիտասարդ ՀՅԴ-ի դպրոցն անցնելիս այնքան գիտելիք ու փորձ ձեռք բերելու առիթ է ունենում, որ միանգամայն բավարար է պետական աշխատանքներ իրականացնելու համար: Այս առումով շատերը ՀՅԴ-ից օրինակ վերցնելու առիթ պետք է ունենան»:

Անդրադառնալով ՀՅԴ ԳՄ կազմում տեղի ունեցած զգալի փոփոխություններին, Արսեն Համբարձումյանը նշեց, որ դրանք պայմանավորված են նախկին ԳՄ անդամների զբաղվածությամբ՝ կառավարությունում եւ խորհրդարանում, ուստի, ԳՄ-ի փոփոխությամբ ցանկացել են վերաաշխուժացնել կուսակցության աշխատանքները՝ նոր բովանդակության ակնկալիքով:

«Միեւնույն ժամանակ չենք կաշկանդի օրենսդիր եւ գործադիր իշխանություններում ընդգրկված մեր ընկերներին՝ պարտականությունները կատարելիս»,- ասաց Համբարձումյանը:

Հաշվի առնելով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հայտարարությունը, թե ԳՄ կազմը փոխել են, որ օրենսդիրի ներկայացուցիչներն աշխատանքի ընթացքում կաշկանդված չլինեն, ՀԺ-ն հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցանկանում են առաջիկայում ՀՀԿ-ին կրկին քննադատել եւ ցանկություն կա, որ քննադատողները ՀՅԴ էլիտայի մաս չկազմեն:

«Դաշնակցությունը կաշկանդվող կուսակցություններից չէ: Առաջիկայում առավել եւս կաշկանդվելու առիթ չենք ունենալու, կոալիցիայի կազմում լինելով՝ ՀՅԴ-ն առանձին քաղաքական ուժ է, եւ այն բոլոր հարցերը, որոնք չկան հուշագրում ՀՅԴ-ն ազատ է իր կարծիքը հայտնելու համար: Սերնդափոխությունը խրախուսելի է, որովհետեւ եթե ուզում ենք երկրում բան փոխել, ուրեմն, դա պետք է բերի նաեւ դեմքերի փոփոխության»,- ասաց նա:

Համբարձումյանը հերքեց լուրերը, թե ԳՄ կազմի փոփոխության պատճառն այն է, որ նոր ձեւավորվելիք կառավարության կազմում ներգրավված են լինելու ԳՄ հին կազմի որոշ ներկայացուցիչներ, մասնավորապես, Աղվան Վարդանյանը նշանակվելու է մշակույթի նախարար:

«Նման օրակարգ չունենք: Ծանոթ եմ նման հրապարակումներին, պետք է ասեմ, որ շատ հեշտությամբ եք մարդկանց պաշտոնների նշանակում եւ ազատում: Նրանք ԳՄ անդամներ ընտրվելու համար թեկնածու առաջադրված չեն եղել, ես նշեցի, որ նրանք օրենսդիր եւ գործադիր մարմիններում են ներառված եւ չի ստացվում կուսակցական աշխատանքները լիարժեք կատարել: Որոշվել է, որ այս ժամանակահատվածի համար կուսակցական աշխատանքների նման վերաբաժանում պետք է լինի»,- ասաց Համբարձումյանը: Իսկ հարցին՝ նախորդ ԳՄ-ի աշխատանքից դժգո՞հ են եղել, Համբարձումյանը հայտարարեց. «Նախորդ ԳՄ-ի աշխատանքը դրական է գնահատվել»:

Ըստ ԳՄ ներկայացուցչի՝ ԳՄ կազմի լուրջ փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

«Դաշնակցական նախարարներն ու պատգամավորները, ովքեր ԳՄ անդամներ էին, բազմազբաղ են: Գերագույն ժողովը կարեւորել է կազմակերպչական հարցերի կազմավորումը. թե՛ նախարարները, թե՛ խորհրդարանականները երկու ճամբարով ծանրաբեռնված են լինում, հնարավորություն չի լինում աշխատանքները լիարժեք կատարելու: Որոշել ենք, որ այս ժամանակահատվածում աշխատանքների վերակազմակերպման համար ավելի նպատակահարմար կլինի այս կազմը: Այսինքն` այսպես ավելի արդյունավետ կլինի ԳՄ-ի աշխատանքը: Միեւնույն ժամանակ չենք կաշկանդի մեր ընկերներին պաշտոնեական պարտականությունների կատարմամբ»,- ասաց նա:

Ըստ Համբարձումյանի` ԳՄ-ն ընտրվել է համախոհությամբ` վստահության մեծ քվեով, ինչը հույս է տալիս, որ առաջիկա երկու տարում բոլոր առաջադրանքները կկարողանան պատվով կատարել: «ԳՄ անդամներից 6-ը Դաշնակցության ուսանողական միության նախկին անդամներ են, այսինքն` նոր սերնդի ներկայացուցիչներ: Թարմացրել ենք սաղարթը, ինչն օգտակար է ծառի աճի համար: Ծառի արմատները շատ ամուր են, բունը` հաստատուն»,- եզրափակեց ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչը:

Տպել
1164 դիտում

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տևող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում