Իսահակյանի ու Մեղրաշատի գյուղապետերը ձերբակալվել են՝ խոշոր չափի գույքի հափշտակման համար

ՀՀ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ այսօր՝ մարտի 29-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի ներկայացուցիչ, Իսահակյան համայնքի նախկին ղեկավար Ա. Ա.-ն եւ Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի ներկայացուցիչ, Մեղրաշատ  համայնքի նախկին ղեկավար Վ. Ս.-ն: Այս մասին այտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեկ տեղեկացվել էր, որ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվող՝ տեղական սերմարտադրողներից եւ ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ էին ստացվել Մեղրաշատ եւ Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ: Դրանք ուղարկվել էին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում այդ դեպքերի առթիվ երեկ հարուցվել են երկու քրեական գործեր:

ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով եւս երկու քրեական գործ՝ Շիրակի մարզի Վարդաքար եւ Լուսաղբյուր նախկին համայնքերի իրավասու  պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ, մարզի դատախազությունում հարուցվել է այսօր՝ մարտի 29-ին:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի եւ Արթիկի բաժիներում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  համապատասխանաբար Լուսաղբյուր եւ Վարդաքար համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, տարբեր ժամանակահատվածներում համայնքների մի քանի բնակիչների տվյալները ձեւականորեն ներառել են  պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն սերմացուն  վերջիններին չեն հատկացրել, այլ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են:

Հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարները կազմել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառելով նաեւ առհասարակ սերմացու ցորեն չստացած բնակիչների տվյալները, հանձնել են Շիրակի մարզպետարանին:

Բացի այդ, նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց համայնքների մի քանի բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են՝ առանց  համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառելու համապատասխան կեղծ բաշխացուցակները տրամադրելով մարզպետարանին:

Արդյունքում, կառավարության համապատասխան որոշումներով, հետագայում երկու համայնքների բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից»:

Դեպքերի առթիվ մարտի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 առանձին քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:

Տպել
2598 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց