Ապրիլին. ընդդիմությունը կրկին կփորձի

30/03/2018 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մարտի 29-ի համարում

Ապրիլի 11-14-ի քառօրյայի ընթացքում, ըստ ամենայնի, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը կձեռնարկի իր հերթական ստորագրահավաքը՝ այս անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու համար ՍԴ-ից եզրակացություն ստանալու հարցով: Իր ստորագրահավաքն, ըստ պատգամավորի, պայմանավորված կլինի ապրիլի 2-ից մեկնարկող ընդդիմության գործողություններով, որոնք  ծրագրված է կուլմինացիայի հասցնել ապրիլի 13-ին: Եւ այսպես, ապրիլի 2-ին բողոքի ակցիա եւ երթ է պատրաստվում անցկացնել «Ա1+»-ը, որին մասնակցելու են նաեւ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց լիդերներով, իսկ երեկ տեղի ունեցած «Արդարություն» դաշինքի նիստը հաստատել է ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած բռնարարքների տարելիցի միջոցառումները:

Ըստ այդմ, ապրիլի 13-ին կառավարության նիստերի դահլիճում ընդդիմությունը կնշի ապրիլյան բռնարարքների մեկամյակը, եւ նույն օրը գլխավոր դատախազության, նախագահական նստավայրի եւ ԱԺ-ի մոտ տեղի կունենան զանգվածային պիկետներ: Ահա այդ պիկետների եւ դրանց հնարավոր զարգացումների հետ է կապում Հմայակ Հովհաննիսյանն ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի օրը Ռոբերտ Քոչարյանին իմփիչմենթ հայտնելու համար նախաձեռնվող իր ստորագրահավաքը:

«Հաշվի առնելով այն, որ Ղրղզստանում հիմնական դեպքերը շրջադարձ ապրեցին ընդամենը ժամերի ընթացքում, ես չեմ բացառում, որ ապրիլի առաջին օրերից մեկնարկող հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների տարաբնույթ ակցիաները կարող են արդեն ապրիլի կեսերին հասնել անհրաժեշտ կուլմինացիայի: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ընդդիմությունն այս անգամ առավել վճռական կլինի ու, հաշվի առնելով երկրում առկա հասարակական դժգոհության մեծ ալիքը, կկարողանա այդ ալիքը վերածել համաժողովրդական շարժման եւ նպաստել գործող նախագահին պաշտոնանկ անելու իմ ստորագրահավաքին: Եթե ընդդիմությունն իր գործողությամբ ինձ աջակցի, ապա ես վստահ եմ, որ ստորագրությունների թիվը շատ ավելին կլինի, քան պահանջվող 44-ը»,- ասում է պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը:

Պատգամավորն արդեն ունի խորհրդարանական ընդդիմության համաձայնությունը՝ միանալ ստորագրահավաքին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Հմայակ Հովհաննիսյանը վստահ է, որ եթե ընդդիմությունը կարողանա հասարակական ընդվզումներն ապրիլի կեսերին հասցնել անհրաժեշտ կուլմինացիայի, ապա Արթուր Բաղդասարյանն ու իր թիմը լինելու են առաջին ստորագրողները:

Ինչեւէ, եթե ամեն ինչ զարգանա ընդդիմության նախատեսած սցենարով, եթե  ընդդիմությանը հաջողվի ապրիլի կեսերին ժողովրդին հասցնել անհրաժեշտ կուլմինացիայի, եթե Հմայակ Հովհաննիսյանն այդ կուլմինացիայի ճնշման տակ կարողանա ապահովել պատգամավորական 44 ստորագրություն, ի՞նչ ընթացակարգով պետք է տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը: Համաձայն ԱԺ կանոնակարգի հոդված 95-ի, ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագծի քննարկումը կատարվում է կանոնակարգի 55-րդ հոդվածի համաձայն. այսինքն, այն ընթացակարգով, ինչպիսի ընթացակարգով քննարկվում է ցանկացած այլ որոշման նախագիծ: Իսկ ԱԺ կանոնակարգի հոդված 48-ում նշված է, որ ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ԱԺ ցանկացած պատգամավոր:

Այնուհետեւ, կանոնակարգի հոդված 52-ում ասված է. «Պատգամավորների առնվազն 1/3-ի (44 ստորագրություն) նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգ եւ քննարկվում արտահերթ»: Այսինքն, այն պահին, երբ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հանդես կգա Քոչարյանին պաշտոնական անելու ԱԺ որոշման նախագծով, որին կցված կլինեն պաշտոնանկության հիմքերն ու 44 պատգամավորի ստորագրությունը, այդ որոշման նախագիծն առանց քվեարկության մտնում է քառօրյա նիստի օրակարգ եւ քննարկվում է արտահերթ: Դրանից հետո արդեն գործելու Է ԱԺ կանոնակարգի հոդված 95-ը:

Դա նշանակում է, որ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի ներկայացրած որոշման նախագիծն արտահերթ կարգով քննարկելուց հետո պատգամավորները 66 կողմ ձայնով պետք է դիմեն ՍԴ՝ նախագահին պաշտոնանկ անելու համար եզրակացություն ստանալու  հարցով: ՍԴ-ի եզրակացությունը վերադառնում է խորհրդարան, եւ արդեն պատգամավորների ձայների 2/3-ով (88 ձայնով)՝ փակ-գաղտնի քվեարկությամբ,ՀՀ նախագահը համարվում է պաշտոնանկ արված: Ինչ վերաբերում է պաշտոնանկության հիմքերին, ապա Հմայակ Հովհաննիսյանն ըստ ամենայնի կօգտվի դեռ 2002 թվականին ընդդիմության կողմից ԱԺ-ին ներկայացված՝ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու նպատակով ՍԴ դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծից:

Այդ հիմքերն են թե՛ 1998-ին, ինչպես նաեւ  2003-ին, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար բնակության վայրից կեղծ տեղեկանք ներկայացնելը, թե՛ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը չկանխելը, թե՛ «Առագաստ» սրճարանում նախագահի թիկնապահի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունն ու էլի բազմաթիվ հիմքեր: Նշենք նաեւ, որ մեր տեղեկությամբ, քանի որ հենց ապրիլի 11-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ՝ իր հետ տանելով պատգամավորական մի մեծ խումբ, խորհրդարանական մեծամասնության հանրապետական հատվածը մտադիր է տապալել եկող քառօրյան, այսպիսով՝ տապալելով նաեւ իմփիչմենթի հարցով ստորագրահավաքը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1392 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց