Վաչե Հովեյանը բազմիցս անվայելուչ վարք է դրսեւորել, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների մոտ

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն զանգահարեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախկին աշխատակցուհիներից մեկը՝ Լիանա Գրիգորյանը, որը շնորհակալություն էր հայտնում Կամերայինի մասին հոդվածի համար, ասելով, որ վերջապես, իրականությունը ջրի երես է դուրս գալիս:

Լիանա Գրիգորյանը նախկինում եղել է Կամերայինի կադրերի բաժնի վարիչ, սակայն 2017 թվականի դեկտեմբերի 18-ին առանց լուրջ հիմնավորման տնօրենի՝ Վաչե Հովեյանի կողմից հեռացվել է աշխատանքից: «Ինքը ինձ նկատողություններ էր գրել 4 անգամ, պատճառաբանելով, որ նորմալ աշխատանք չեմ կատարում, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա: Լիանա Գրիգորյանը Կամերայինի նախկին տնօրենի՝ Արման Ծատուրյանի օրոք երեք տարով ֆիզարձակուրդի է գնացել, երբ վերադարձել է, արդեն ներկայիս տնօրենն է եղել՝ Վաչե Հովեյանը:

«Հուլիսի 6-ին Հովեյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ եւ առանց որեւէ պարզաբանում տալու պահանջեց, որ հեռացման դիմում գրեմ, երբ բացասական պատասխան լսեց, սկսեց սպառնալիքներ հնչեցնել ասելով. «Դե, որ տենցա՜, դու կտենաս քո հալը»: Հենց նույն օրն էլ, հուլիսի 6-ին Լիանան, ի վերջո, հեռացվում է աշխատանքից, որից հետո իրավունքները վերականգնելու համար դիմում է դատարան:

«Հովեյանը հենց ծանուցում ստացավ, որ ես դատարան եմ դիմել շուտափույթ ինձ հետ ընդունեց աշխատանքի, քանի որ այն փաստաթուղթը, որով ինձ ազատել էր աշխատանքից՝ հաստատված չէր Մշակույթի նախարարության կողմից: Վաչե Հովեյանը ինքը գրել էր, ինքն էլ հաստատել»,- ասում է Լիանա Գրիգորյանը, եւ նշում, որ թերեւս. Վաչե Հովեյանը կեղծ փաստաթղթով աշխատելու հետեւանքներից վախենալով է ստիպված հետ ընդունել վերջինիս:

Լիանան վստահեցնում է, որ Վաչե Հովեյանը բազմիցս անվայելուչ վարք է դրսեւորել, հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների ներկայությամբ մեկ այլ աշխատակցի հասցեին. «Եթե հինգ րոպե իր աշխատասենյակի դռան մոտ կանգնես, անհնար է, որ չլսես, ինքը պարբերաբար աշխատակիցների մոտ սպառնալիքներ էլ էր հեղեղում»:

Լիանա Գրիգորյանի խոսքով՝ տնօրեն Վաչե Հովեյանը աշխատակիցների հետ շփվում է երրորդ անձանց միջնորդությամբ. «Ինքը քաղաքականություն է վարում իր մանկլավիկների միջոցով, դրանք են՝ ներկայիս փոխտնօրեն Աննա Ճուղուրյանը, իրավաբան Քրիստինեն եւ սուրճ մատուցող Աննա Բաբայանը, որը կադրերի բաժնում է:

Լիանա Գրիգորյանը վստահեցնում է, որ Վաչե Հովեյանը շատերին է անհիմն պատճառաբանություններով աշխատանքից ազատել: «Արթուր Նազարյան, կադրերի բաժնից Նառա Ստեփանյան, որը 25 տարվա աշխատանքային փորձ ունի եւ դարձյալ առանց լուրջ հիմնավորման հեռացվել է աշխատանքից, նախկին տնտեսվար պարետը՝ Հովհաննես Հունանյանը, Վաչիկ Տոնոյան, որը բանվոր է աշխատել»,- ասում է Լիանան, եւ նշում, որ սրանք այն մարդիկ են, որոնք բողոքել են Կամերայինի դեմ, սակայն աշխատանքից հեռացված շատերը կան, որ հեռացվել են, պարզապես չեն բողոքում:

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14559 դիտում

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով