Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներ

30/03/2018 schedule22:55

Մարտի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին քննարկվել է 15 հարց:

Նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Հրավիրված են եղել ՀԱՊԿ խորհրդարանների պատգամավորներ, գիտնականներ, փորձագետներ: Օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ անդամ երկրներում ճգնաժամային իրավիճակներին հավաքական հումանիտար աջակցմանն արձագանքելու վերաբերյալ առաջարկների, «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված՝ քաղաքացիական հասարակության աջակցության մասին» մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ Կարեն Բեքարյանը ներկայացրել է հայկական կողմի առաջարկությունները, որոնք ընդունվել են: Հարցը կքննարկվի փորձագիտա-խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստում: Ներկայացվել են նաեւ «Ազգային անվտանգության ապահովման մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ այլ մոդելային օրենքների նախագծեր եւ փաստաթղթեր:

Մարտի 29-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգում ընգրկված են եղել «ՀԱՊԿ ՀԱԽ 2017թ. Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքների եւ Կազմակերպության շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանն ուղղված գործունեության մասին», Պառլամենտարիզմի զարգացման վերաբերյալ միջազգային համաժողովի անցկացման մասին եւ ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը վերաբերող այլ հարցեր: Խոսրով Հարությունյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին որոշման նախագիծը: ՌԴ ԴԺ Պետդումայի պատգամավոր Ռաֆայիլ Զինուրովն ընդգծել է իր մտահոգությունը հակամարտության սրման վերաբերյալ: Կոնստանտին Զատուլինը կոչ է արել ընդունել որոշումը՝ նշելով, որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ հակամարտության սրացմանը նպաստող քայլերից: Քննարկումների արդյունքում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին» որոշումը :

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը: Քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ գործունեության ֆինանսավորման մասին, «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2017թ. նոյեմբերյան նստաշրջանի արդյունքների եւ Կազմակերպության ընթացիկ գործունեության մասին», 2016-2020թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:

Օրակարգից հանվել է ՀԱՊԿ ԽՎ ժամանակավոր կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Քննարկվել նաեւ օրակարգային այլ հարցեր: 

Տպել
1446 դիտում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում