Կապիտան Արմենակ Ուրֆանյան. հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու

Մեր ժամանակի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյան. ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:

Այս դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:

Մերօրյա հերոս Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկը՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը:

Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:

Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:

Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Տպել
5717 դիտում

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն

Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

14:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72 տոկոսը

Ակնոցներդ կջարդեմ. «Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

Որոշ մարդիկ միտումնավոր փորձում են ստվեր նետել ընտրությունների օրինականության վրա. Հովակիմյան

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

75 խախտում, 10 միջադեպ. վիճաբանել են ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձիք

Սա պատմական լուսանկար է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Բ-ի սելֆին

Մեր թիմի հանդեպ սև PR է օգտագործվում. Հայկ Մարությանը քվեարկեց

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ

Ընտրությունները չեն արգելում սնվել. «Իմ քայլ»-ի ներկայացուցիչը՝ տեղամասեր պիցցա տանելու մասին

Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնում եմ իմ ընտրությունը կատարելու. Ժաննա Բուտուլյան