Շարքային Վահե Զաքարյան. նա իր տանկով հասավ մինչեւ հակառակորդի դիրքեր եւ խոցվեց

Մեր ժամանակի հերոս Վահե Զաքարյան. 2016 թվականի ապրիլի 2-ին ծնողները խոսել են Վահեի հետ, ասել է, որ պալիգոններ են գնում, ամեն ինչ նորմալ է, հետո կզանգի: Դրանից հետո զանգ չեն ստացել, լուրերով իմանում են Արցախում տիրող լարված իրավիճակի մասին ու սկսում են փնտրել որդուն: Նրա զոհվելուց հետո են ծնողներն իմանում որդու և տանկի անձնակազմի սխրագործության մասին:

Տանկիստ Վահեն զոհվել է մարտի դաշտում, նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Նորայր Գասպարյանը: Ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմը մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն` պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Տանկի անձնակազմը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից: Վահեի տունդարձին մնացել էր 111 օր։ 2016 թվականի ապրիլի 2-ին Վահեն իր տանկով հասավ մինչեւ հակառակորդի դիրքերը եւ խոցվեց։ Վահեն զոհվեց՝ բաց տարածքում կռիվ տալով։ Նրանց տանկի անձնակազմի անդամներն էին` Վահե Զաքարյանը, Նորայր Գասպարյանը եւ Հայկ Գրիգորյանը:

Վահե Զաքարյանը ծնվել էր 1995 թվականի հոկտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Սովորել է Հրազդանում, երբ ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն, ութ ամիս հետո Վահեն որոշել է վերադառնալ Հայաստան և քույրերի հետ մնացել է Հրազդանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, նույն տարում էլ զորակոչվել է բանակ:

Փոքր տարիքից զբաղվել է սպորտով՝ կարատեով եւ արեւելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավեր էր ստացել․ մասնակցել է Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել:

Վահե Զաքարյանը 2014 թվականին զորակոչվել է Հայոց բանակ, 6 ամիս ծառայել է Արմավիրում եւ ուսումնական փուլն անցնելուց հետո, որպես տանկի նշանառու-օպերատոր, տեղափոխվել է ԼՂՀ՝ Ջաբրայիլ։ Ծնողների խոսքերով՝ Վահեն մեծ ոգեւորությամբ է բանակ գնացել, ծառայությունը շատ լավ է անցել, երբեք չի բողոքել: 

Հերոսի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում փառքի անկյուն է բացվել, որտեղ խնամքով տեղավորված են զինածառայողի լուսանկարները։ Նրանց տան բակում օգոստոսի 12-ին տեղադրվել է հուշաքար եւ ցայտաղբյուր՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ։

Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է՝ «Արիության» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:

Տպել
11324 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը