Արցախում ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն անխոչընդոտ. կոնգրեսական Ֆրենք Փալոն

02/04/2018 schedule17:58

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Դեյվիդ Վալադեյոն (հանրապետական, Կալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնախմբի ամենաբարձրաստիճան անդամ եւ Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա) ու կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա) հանդես են եկել հայտարարություններով ու հարգանքի տուրք մատուցել՝ ստանալով ողբերգական լուր այն մասին, որ The HALO Trust-ի որոշ աշխատակիցներ զոհվել եւ ոմանք լուրջ վնասվածքներ են ստացել Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը ասել է. «Թեեւ չպայթած զինամթերք վնասազերծելիս միշտ էլ վտանգն առկա է՝ խորապես վշտացած եմ այս սարսափելի պատահարի մասին տեղեկանալով եւ ցավակցություն եմ հայտնում այդ անձանց ընտանիքներին: Հուսով եմ Արցախում հետաքննող մարմիններն կկարողանան արագ բացահայտել կատարվածը, եւ հուսով եմ, որ այս սարսափելի դեպքերը կօգնեն միջազգայնորեն լուսաբանել այն հույժ կենսական աշխատանքները, որ HALO Trust-ի պես կազմակերպություններն են իրականացնում աշխարհով մեկ: Կշարունակեմ աշխատել Կոնգրեսում իմ գործընկերների հետ՝ ապահովելու, որ ականազերծման աշխատանքները կարողանան շարունակվել առանց խոչընդոտների եւ հնարավորինս անվտանգ»:

Կոնգրեսական Փալոնը առաջին անգամ 20 տարի առաջ է այցելել Արցախ՝ Ամերիկայի հայկական համագումարի կողմից հովանավորված պատվիրակության կազմում: Կոնգրեսականն իր առաջին այցից հետո մի քանի անգամ վերադարձել է Արցախ, որտեղ նա անձամբ է տեղեկացել տարածաշրջանում ականազերծման աշխատանքների մասին, հայտնում են  Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայությունից:

«Խորապես վշտացա՝ տեղեկանալով HALO Trust-ի երեք աշխատակիցների մահվան եւ երկու աշխատակիցների վիրավորվելու մասին Արցախում տարածքների ականազերծման աշխատանքների ժամանակ: Սրտանց ցավում եմ զոհերի համար, եւ զորակցում նրանց ընտանիքներին ու գործընկերներին՝ աղոթելով նրանց բոլորի համար: Արցախի ժողովուրդը շարունակում է կրել պատերազմի կործանարար հետեւանքները. Արցախում մեկ շնչի հաշվով աշխարհում ականների հետ կապված պատահարների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվում, իսկ տուժածների մեկ երրորդը երեխաներ են: Այս մեծագույն սամարացիների խիզախությունն ու անձնազոհությունը պետք է մեզ բոլորիս համար հիշեցում լինի այն մասին, որ պետք է շատ ավելին անել այս տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար, եւ խոստանում եմ շարունակել իմ աջակցությունը The HALO Trust-ին ու Արցախի տարածաշրջանին` ի հիշատակ նրանց», - հավելել է Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը: 

Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Վալադեյոն հայտարարել է. «Ցավում եմ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով զոհվածների համար, եւ զորակցում վիրավորվածներին: Այս անձիք իրենց աշխատանքը նվիրել են ուրիշների անվտանգության ապահովմանը եւ նրանց զոհաբերությունը երբեք չի մոռացվի: Այս ողբերգությունը հստակ հիշեցում է տարածաշրջանում մշտապես առկա վտանգի մասին: Պետք է շարունակենք այս համայնքները վերականգնելու մեր աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան ապրել առանց ականային պատահարների վախի»:

Դեյվիդ Վալադեյոն (հանրապետական, Կալիֆորնիա) Արցախում The Halo Trust-ի հետ ծանոթանում է ականազերծման աշխատանքներին

Անցյալ տարվա սեպտեմբերին կոնգրեսական Վալադեյոն մեկնել էր Արցախ՝ Կոնգրեսական պատվիրակության կազմում, որտեղ հանդիպեց The HALO Trust-ի անձնակազմի հետ` ավելի շատ տեղեկանալու սահմանի երկայնքով ականազերծման աշխատանքներին մասին: Ավելի վաղ այդ ամիս կոնգրեսական Վալադեյոն Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական, Կալիֆորնիա), կոնգրեսականներ Փալոնի, Սփիրի եւ Շիֆի հետ համատեղ օրենքի երկկուսակցական լրացում էր առաջնորդել` շարունակական ֆինանսավորում ապահովելու Արցախում ականզերծման ծրագրերի համար: Այս լրացումն ընդունվել է որպես Ներկայացուցիչների պալատի 3354 բանաձեւի քննարկման մաս, որը համախմբել է 2018 ֆինանսական տարվա (FY 2018) հատկացումների մասին օրինագծեր:

Կոնգրեսական Շիֆը հայտարարել է. «Խորապես վշտացած եմ The HALO Trust-ի երեք աշխատակիցների մահվան կապակցությամբ, ովքեր ականազերծման աշխատանքներ էին իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Հպարտ եմ աջակցությամբ, որ ԱՄՆ-ն է ցուցաբերել Արցախում բնակավայրերն ականազերծելու աշխատանքներին, եւ այս ողբերգությունը մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ինչու է այդ աշխատանքն այդքան վտանգավոր, միեւնույն ժամանակ այդքան կարեւոր մարդասիրական նախաձեռնություն»:

«Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ The HALO Trust-ի ողջ համայնքին: Այսօրվա դեպքերն ընդգծում են Արցախում ականազերծման աշխատանքների համար խոշոր օժանդակության անհրաժեշտությունը, որպեսզի այդ մահացու պայթուցիկներն այլ կյանքեր չխլեն: Մենք երախտապարտ ենք զոհվածներին այս կարեւոր գործին նրանց ներդրումների համար», - նշել է կոնգրեսական Շերմանը:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր սպառնալիքների ենթահանձնաժողովի «Նախագահի առաջարկած՝ Եվրոպայի եւ Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի քննում» խորագրով լսումների ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել սատարել ԱՄՆ-ի կողմից Արցախում ականազերծման գործընթացին, հղում կատարելով The HALO Trust-ին եւ հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտությանը՝ շարունակելու կյանքեր փրկող վերջինիս գործունեությունը: 

Համագումարը երկար տարիներ քարոզչությունն է տարել հօգուտ Արցախի, այդ թվում 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի՝ պատմական եւ առաջին մարդասիրական օգնության հատկացումը քսան տարի առաջ 1998 ֆինանսական տարվա վկայության ձեռնարկմամբ: Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին ներկայացրած Համագումարի վկայությունում Համագումարը մեջբերել էր Հայկական Կարմիր խաչի հետ համատեղ անցկացված զեկույցն՝ ընդգծելով լուրջ մարդասիրական կարիքները, այդ թվում այն փաստը, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքում մոտավորապես 100,000 ականներ են տեղադրվել՝ անմիջականորեն սպառնալով բնակչության կյանքին, ինչպես նաեւ անուղղակի սպառնալիք լինելով սննդի արտադրությանը, զարգացմանը եւ հասարակության առողջությանը»: Համագումարը համակարծիք էր զեկույցի եզրակացությանն այն մասին, որ «այլեւս չպետք է հետաձգել մարդասիրական օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին…»:

Անցյալ շաբաթ Համագումարը ցավակցական ուղերձ էր հղել The HALO Trust-ի ընտանիքին` տեղեկանալով կազմակերպության երեք աշխատակիցների` Պավել Ակոպովի, Սամսոն Ավանեսյանի եւ Մարատ Պետրոսյանի ողբերգական մահվան մասին, ովքեր զոհվեցին Արցախում տարածքներն ականազերծելիս, ինչպես նաեւ Գարիկ Ղահիլյանի եւ Արամ Մկրտչյանի լուրջ վնասվածքներ ստանալու կապակցությամբ:

Տպել
2327 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է