Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի օրերին հայ զինվորի լուսանկարը (լուսանկարում՝ աջից) դարձավ պատերազմում մեր զինվորների անկոտրում ոգու խորհրդանիշ: Այս օրերին սույն լուսանկարը լայնորեն տարածվել էր ոչ միայն հայկական ֆեյսբուքում, այլեւ՝ հայկական եւ միջազգային լրատվամիջոցներում: Մարդիկ սկսեցին լուսանկարը պատկերող շապիկներ կրել, այդ թվում՝ իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Լուսանկարի զինվորը Հրազդանի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանն է, նրա համարձակ կեցվածքն ու հպարտ կիսաժպիտն էր գերել բոլորին:
Շատերին թվում էր, թե լուսանկարն արվել է քառօրյա պատերազմի օրերին, այնինչ մեզ հայտնի դարձավ, որ լուսանկարն արվել է 2014 թվականին Նախիջեւանի դիրքերում: Հայտնի լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Վարդան Պետրոսյանն է:

Lուսանկարում՝ Վարդան Պետրոսյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը
- Վարդան, քառօրյա պատերազմի օրերին համացանցում ակտիվորեն տարածվեց ձեր կողմից արված լուսանկարը: Կներկայացնե՞ք լուսանկարի պատմությունը, ե՞րբ է այն ստեղծվել, ի՞նչ պայմաններում ու հանգամանքներում:
- Լուսանկարն արվել է 2014 թվականին, Նախիջեւանի դիրքեր այցելելու արդյունքում, քանի որ ինքս դիրքերում եմ ծառայել եւ գիտեմ, թե ինչ գնով են պայքարում մեր զինվորները սահմանում, այդ իսկ պատճառով հաճախ եմ այցելում դիրքեր, թեկուզ 1 ժամով նրանց կողքին լինելու եւ տեսնելու թե ինչպես են նրանք:
- Պատերազմի օրերին դո՞ւք եք լուսանկարը դրել շրջանառության մեջ:
- Ես ուղղակի տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում՝ մինչ քառօրյա պատերազմը, ուղղակի, այսպես ասած, այն ճանաչում գտավ ճիշտ ժամանակին, չգիտեմ:
- Որեւէ ցուցահանդեսում այս լուսանկարը մասնակցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ:
- Այո լուսանկարը ցուցահանդեսների եղել է Եվրոպայի տարբեր երկրներում, այս տարի ԱՄՆ-ում էլ կներկայացվի:
- Ասացիք, որ ցուցահանդեսների եղել է, որեւէ մրցանակի արժանացե՞լ է:
- Ոչ, ուղղակի ցուցադրվել է: ՀՀ բանակի կազմավորման 25-ամյա տարեդարձին եւ ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսներին է եղել:
- Միջազգային կազմակերպություններ դիմե՞լ են այս լուսանկարն օգտագործելու համար:
- Ցավոք՝ ոչ:
- Իսկ այն վաճառելու առաջարկ եղե՞լ է:
- Ճիշտն ասած, իմ կարծիքով սա այնպիսի թեմա է, որ վաճառքի մասին խոսք գնալն ուղղակի ամոթ կլիներ, ով էլ ցանկացել է, տրամադրել եմ լուսանկարը, միայն չեմ տրամադրել, ով ցանկացել է կոմերցիոն նպատակով օգտագործել:

Սարգիս Հովհաննիսյանը
Զրուցեցինք նաեւ լուսանկարի հերոսի՝ Սարգիս Հովհաննիսյանի հետ: Երիտասարդը մի քանի տարի է բնակվում է Մոսկվայում, աշխատում է:
- Սարգիս, ո՞ր թվականներին եք ծառայել Զինված ուժերում: Լուսանկարի շուրջ ստեղծված իրարանցման մասին ե՞րբ իմացաք եւ արդյո՞ք այն ձեզ ճանաչում բերել է, թե՞ ոչ:
- Ծառայել եմ 2012-2014 թվականներին: Լուսանկարն, ինչպես նշվեց, արվել է 2014 թվականի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է՝ ճանաչում բերել է, թե՝ ոչ, ապա ես կասեմ, որ ճանաչում բերել է զինվորին, իսկ համազգեստից դուրս չեն ճանաչում: Միայն ծանոթներս գիտեն, որ լուսանկարի տղան ես եմ (ծիծաղում է):
- Ձեր լուսանկարում բացի համարձակ կեցվածքից ու հպարտ կիսաժպիտից, նաեւ մի փոքր հեգնանք կա. սա ի՞նչ է նշանակում, ո՞ւմ է ուղղված:
- Այո, հեգնանք կա լուսանկարի մեջ: Ուղղված է մեր թշնամուն: Եվ ինքն իրենով լուսանկարն ասում է, որ մենք մեր թշնամուց չենք վախենում, միշտ պատրաստ ենք:
- Լուսանկարը քանի՞ փորձից ստացվեց:
- Հենց առաջին անգամից էլ ստացվել է:
- Որքա՞ն ժամանակ է Մոսկվայում եք, ինչո՞վ եք զբաղվում եւ ե՞րբ եք վերադառնալու:
- Ծառայությունից հետո գնացել եմ Մոսկվա: Պատերազմի օրերին մշտապես կապի մեջ եմ եղել Վարդան Պետրոսյանի հետ: Ամեն դեպքում պատրաստ էի վերադառնալուն, եթե կռիվն ավելի մեծ մասշտաբով լիներ: Վերադառնալու մասին չեմ կարող ասել, որովհետեւ ինքս էլ չգիտեմ:
- Մոսկվայում ինչո՞վ եք զբաղվում:
- Աշխատում եմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT