Երևան
12 °C
10:35- «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ըստ Տռուզյանի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։
08:40- Ամենածանր վիճակում գտնվում էր 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը: Նրան վիրահատել էին, վիրահատությունը տեւել էր 1,5 ժամից ավելի:
Բժիշկների փոխանցմամբ, երեխայի մոտ կոնքազդրային շրջանում մեծ չափի սալջաարդ կար՝ պատռված, արնահոսող վերքերով: Արնահոսության դադարեցում է կատարվել, բոլոր պատռվածքները կարվել են, երեխայի վիճակը գնահատվում է ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ, բոլոր տուժածների մոտ սալջարդեր ու պատռված վերքեր են, հիմնականում դրանք կարելու անհրաժեշտություն է եղել:
08:15- Ժամը 07:45-ին, ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար: Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:
23:00- Հայաստանի ԱԻ նախարարությունը հրապարակել է պայթյունից տուժած ՌԴ, ԻԻՀ, ՀՀ քաղաքացիների անունները: Նրանցից 3-ը 15 տարեկան են, մյուսները՝ 6, 8, 19, 24, 24: 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր կայուն: Վիրահատվող երեխան կոնքազդրային հոդի հատվածում ունի բարդ, խորը վնասվածքներ:
22:22- Տեղում աշխատող մեր թղթակցին ԱԻՆ ներկայացուցիչն ասել է, որ տուժածներն ընդհանուր առմամբ 8-ն են, որոնցից մեկը սննդի կետի աշխատակիցն է՝ մենեջերը:
Վիրավորները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, 2-ի վիճակն է հիմա ավելի ծանր, մեկը 8 տարեկան երեխա է, որի կյանքին վտանգ է սպառնում, նրան վիրահատում են:
Վիրավորների թվում Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական հանրապետության, 3-ը՝ Երեւանի բնակիչներ:
Մեր թղթակցին նաեւ հայտնել են, որ պայթյունը հրդեհատեխնիկական անվտանգության խնդիրների հետ կապ չունի, ռուսաստանյան վերջին դեպքի հետ կապված անվտանգության խստացված ստուգումներ են կատարվում բոլոր տեղերում:
22:00- Հայտնի են նոր մանրամասներ, համաձայն որոնց, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում 8 վիրավոր կա, որոնցից 5-ը անչափահասներ են, մեկը՝ 16 տարեկան, մյուս երկուսը՝ 19, 25 տարեկան:
21:45- Վիրավորներից մեկը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
21:40- Նախնական տեղեկություններով, 7 վիրավոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վիրավոր երեխաները երկուսն են:
Պայթել է գարեջրի ճնշումը պահող բալոնը, այս մասին տեղում աշխատող մեր թղթակցին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
21:35- ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Թե քանիսն են երեխաներ՝ ճշտվում է:
21:09- Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պայթյունը տեղի է ունեցել «Քինգ Բուրգերում», տուժել է 3 երեխա:
լուսանկարները՝ Araratnews-ի



Պայթյունի մասին հայտնել է նաեւ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Այդյանը՝ հրապարակելով լուսանկար
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT