Շարքային Արտակ Պետրոսյան. իր տանկով գնացել է հետեւակ զորքին փրկելու

Մեր ժամանակի հերոս՝ Արտակ Պետրոսյան. Արտակ Պետրոսյանը ծառայում էր Արցախի ՊԲ՝ Մատաղիսի զորամասում, տանկիստ էր:

Ապրիլի 4-ին մարտի դաշտում հակառակորդին հետ շպրտելու ընթացքում Արտակի ու երեք ընկերների տանկը խոցվել է: Հստակ գիտակցելով մահվան վտանգը` իր տանկով առաջ է գնացել` հետեւակ զորքին փրկելու: Սակայն խոցվել է նաեւ իր տանկն, ու Արտակը երկու զինակից ընկերների հետ այրվել է տանկի մեջ, ոչ մեկին չի հաջողվել փրկվել: Նրանց մարմինները դուրս են բերվել Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ:

Որդուն սպասող ծնողներին ապրիլյան պատերազմից բաժին է հասել Արտակի վզնոցը՝ կոտրված խաչով ու հետմահու տրված Մարտական ծառայություն մեդալը: Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի դիրքերում ժամկետային զինծառայությունն անցկացնող երիտասարդի համար ծնողները լուսավոր ապագա էին նախանշել: Զինվորն ինքն էլ մի մեծ փափագ ուներ. վերադառնալ տուն, հասնել սիրած աղջկան ու արարել:

Բնության, կենդանիների ու հողի սիրահար Արտակը սիրում էր օրն անցկացնել դրսում՝ ազատության մեջ: Աղավնիներ, ձկնորսություն, որս, ֆուտբոլ, բռնցքամարտ. սրանք Արտակի թուլություններն էին, որոնցից յուրաքանչյուրի համար գյուղում ապրող տղան ժամանակ էր գտնում:

Դեռ դպրոցական տարիներից ուսուցիչները նկատել են նրա ակնհայտ սերը ռազմագիտություն առարկայի նկատմամբ: Այսօր արդեն դպրոցում ու դպրոցից դուրս Արտակին հիշում են հպարտությամբ: Արտակ Պետրոսյանը Լոռու մարզի Մեծավան գյուղից էր, Մեծավանի համայնքապետի բնորոշմամբ` Արտակը համեստ, շնորհքով տղա էր:

Տպել
1414 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ