Նախագահական. մրցանակակիրները ուրվագծվում են

05/04/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 6-ի համարում

Ուղիղ մեկ ամսից Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ խիստ հանդիսավոր պայմաններում կհանձնի հանրապետության նախագահի մրցանակները: Այսօր, սակայն, մրցանակաբաշխության հանձնաժողովները հիմնականում արդեն որոշել են, թե որ անվանակարգում բաղձալի ու թանկարժեք այս մրցանակն ում պետք է հանձնվի: Չնայած սրան, ամեն ինչ արվում է մրցանակակիրների անունները գաղտնի պահելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ գրականության ոլորտում նախագահի անվան մրցանակը գրականության հանձնաժողովը որոշել է հանձնել մշակույթի նախարարության գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանին՝ նրա «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպի համար:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի էլ պարոն Միլիտոնյանը մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եւ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հետ մեծ պայքար էր մղում Քոչարյանից պետական մրցանակ ստանալու համար, բայց մեծ աղմուկից հետո այս մրցանակը շնորհվեց ծագումով ղարաբաղցի գրող Արտեմ Հարությունյանին: Նախագահի անվան մրցանակի դեպքում գրականության հանձնաժողովն ընտրությունը կատարել է 10 գրողների միջեւ, եւ, ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս հերթական մրցանակաբաշխության արդյունքները մեծ դժգոհություն են առաջացրել գրողական որոշակի շրջանակներում:

Նրանց մի մասը կարծում է, որ նախագահի անվան մրցանակի ներկայացվածների մեջ կան շատ ավելի արժանի գրողներ, օրինակ, ինչպես Հովհաննես Գրիգորյանը կամ Արտակ Համբարձումյանը, եւ այս մրցանակը պետք է հենց նրանց շնորհվեր: Ինչեւէ, Էդվարդ Միլիտոնյանին նախագահի անվան մրցանակ շնորհելու որոշումը դեռ վերջնական չէ, քանի որ հանձնաժողովի որոշումը դեռ պետք է հաստատվի կամ չհաստատվի Ռոբերտ Քոչարյանի կողմից: Թեեւ այս պարագայում շատ քիչ հավանական է, որ գրականության հանձնաժողովի սույն որոշումը նախագահականում չհաստատվի:

Արվեստի ոլորտում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախագահի անվան մրցանակի ամենահավանական թեկնածուն ծագումով ղարաբաղցի նկարիչ Արկադի Պետրոսյանն է՝ հայտնի Առկոն, որին Քոչարյանը հասցրել է նաեւ վաստակավոր նկարչի կոչում շնորհել, բայց որը Նկարիչների միության համագումարում տապալվեց՝ չկարողանալով դառնալ ՆՄ նախագահ: Նա այս մրցանակաբաշխության համար ներկայացրել էր «Դարեր շարունակ» գեղանկարների շարքը: Ի դեպ, արվեստի ոլորտում նախագահի անվան մրցանակի են հավակնում նաեւ Ռուբեն Ջաղինյանն ու Արաքսյա Մուշեղյանը՝ «Երեւան-Մոսկվա Տրանզիտ» երաժշտական նախագծի համար (խոսքն այն նախագծի մասին է, որտեղ ռուսական էստրադայի աստղերը հայկական երգեր են կատարում), Վրեժ Պետրոսյանը՝ «Ես ապրում եմ ողջերի հետ» վավերագրական ֆիլմի համար եւ այլն:

Հետաքրքիր է, որ ամենամեծ թվով հայտերն այս տարի ստացվել են ոչ թե գրականության կամ արվեստի ոլորտներում, այլ հումանիտար գիտությունների: Հետաքրքիր է նաեւ այն, որ այս ոլորտում մրցանակի են ներկայացված Հայոց ցեղասպանության մասին միանգամից մի քանի աշխատություններ: Խոսքը Վարդգես Միրաքյանի «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում», «Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում» մենագրությունների, Հայկ Ղազարյանի «Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» մենագրությունների մասին է եւ այլն: Թերեւս հենց այս թեմայով աշխատություններից մեկին էլ կշնորհվի այս տարվա նախագահի անվան մրցանակը:

Ընդհանրապես, մի քանի տարվա ավանդական այս մրցանակաբաշխությունը, որի համար հսկայական գումարներ են ծախսվում, այս տարի տեղի է ունենալու բոլորովին նոր սկզբունքներով: Նախկին 5 ոլորտների փոխարեն այն այս անգամ տեղի կունենա 8 ոլորտներում: Հիշեցնենք, որ նախագահի անվան այս մրցանակաբաշխությունը հիմնել է ֆրանսահայ Ռոբերտ Պողոսյանը, որն ամեն տարի, սկսած 2000 թվականից, այդ նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրում է 40 հազար դոլար: Թերեւս նաեւ հենց այս գումարներով է պայմանավորված այս մրցանակաբաշխության հանդեպ բոլորի հետաքրքրությունը: Բայց այս տարի մրցանակային այդ ֆոնդն ավելացվել է եւս 12 հազար 500 դոլարով:

Բանն այն է, որ բացի բուն մրցանակաբաշխությունից, այսուհետ նախագահի անվան մրցանակ 3 ոլորտներում՝ կերպարվեստի եւ կինոյի, գրականության, երաժշտության, շնորհվելու է նաեւ երիտասարդներին: Մեզ հայտնի դարձավ, որ կերպարվեստի եւ կինոյի ոլորտի մրցանակը շնորհվելու է Աննա Մովսիսյանին եւ Մկրտիչ Խաչատրյանին՝ «44 աստիճան ցելսիուս» վավերագրական կինոնկարի համար: Երաժշտության ոլորտում հիմնական մրցակիցները հայտնի Էմմին եւ Արշակյան քույրերն են: Ինչեւէ, հիմնական նոմինացիաներում հաղթողները կստանան հինգ հազարական դոլար մրցանակ (եթե մրցանակը չկիսվի), իսկ երիտասարդական նոմինացիաներում դրամական պարգեւն ավելի համեստ կլինի:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
855 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց