Խղճում եմ հայ ժողովրդին, ցավ եմ ապրում. Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը նաեւ հայտնի է իր ընդդիմադիր  քաղաքական հայացքներով, բազմիցս մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ակցիաներին ու մշտապես կանգնել քաղաքացիների կողքին: «Էլեկտրիկ Երեւան» շարժման ժամանակ էլ Լալա Մնացականյանն այն հայտնի արվեստագետների թվում էր, ովքեր աջակցում էին արդարություն պահանջողներին:

«Շատ մեծ անարդարություն է կատարվել ժողովրդի հանդեպ, բացահայտ անարդարություն, դրա համար էլ եկել եմ, որ ասեմ՝ մի արեք այդպիսի բաներ, մենք արժանի չենք»,- ժամանակին այսպես էր մեկնաբանել Բաղրամյան պողոտայում իր բողոքը բարձրացրած արվեստագետը: Նույնն արել էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին սատարելիս, ասելով, որ պետք է նրանց կողքին կանգնել քանի որ նրանք այն տղաներն են, որոնց, ըստ նրա՝ պարտական ենք, որ այժմ Արցախ ունենք:

Այսօր, երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է #ԻմՔայլը շարժումը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի, «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե դերասանուհին պատրա՞ստ է հիմա էլ փողոց դուրս գալ ու միանալ նախաձեռնությանը:

Լալա Մնացականյանը նշեց, որ երկրում չէ, այս օրերին գտնվում է Ֆրանսիայում եւ վերադառնալու է ամսի 10-ին: Անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությանը, նշեց. «Մի քիչ չքնեցի՞ն, նոր վեր կացան: Երթը չեն անում այն դեպքում, երբ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ. պոսլե օբեդա գարչիցա նենուժնա»,- ասաց Լալա Մնացականյանը, նշելով, որ այլեւս անօգուտ է, որեւէ քայլ իրականացնելը:

Այս ամենը նա եւս համարում է քաղաքացիական սխալ վարքի եւ պառակտված  ընդդիմության հետեւանք: «Իհարկե կան մարդիկ, բավականին ազնիվ մղումներով, բայց այդ մարդիկ շատ քիչ են Հայաստանում, դա բավարար ուժ լինել չի կարող»,- ասաց նա: Նշեց, որ այսօր ծիծաղելի եւ անլուրջ քաղաքական պրոցեսներ են ընթանում՝ իշխանություններն անտարբեր են, որովհետեւ իրենց անպատժելի են համարում եւ գիտեն, որ, միեւնույն է, անելու են այն, ինչ անում են, ընդդիմությունն էլ ոչինչ չի կարող փոխել, քանի որ ուժեղ չէ:
Դերասանուհին ասաց, որ տեղյակ էլ չի եղել, թե այս օրերին ինչ է կատարվում: Իսկ մեր հարցին, թե եթե երկրում լիներ կմիանար նախաձեռնությանը, ասաց. «Այստեղ կասեմ մի բան, որ ես մինչեւ երեւույթի մեջ չեմ խորանում, մանրամասն չեմ տիրապետում՝ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»,- ասաց Լալա Մնացականյանը:

Վերջինս եւս մեկ անգամ ընդգծեց, որ ընդդիմությունն ուշացել է, եւ իր քայլերն ուշացած է իրականացնում եւ դժվար, թե իրենց հաջողվի կանխել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի վարչապետացմանը, Լալա Մնացականյանն ասաց, որ ինքը շատ վատ վերաբերմունք ունի այս խնդրին, նշեց, որ Հայաստանը սարսափելի վիճակի մեջ է ու սրանից վատ էլ չի լինում:

Իսկ այն հարցին, թե նորմա՞լ է, երբ նույն մարդը երրորդ անգամ պետք է ստանձնի երկրի կառավարումը, հատկապես, երբ ինքը հայտարարել է, թե նման հավակնություն դրսեւորելը սխալ է, Լալա Մնացականյանը չցանկացավ այդ հայտարարությունը մեկնաբանել՝ ասելով, որ խղճում է հայ ժողովրդին եւ մեծ ցավ է ապրում:

 Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

Տպել
8619 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց