Շարքային Հայկ Մինասյան. առաջնագծում գտնվելու մասին ընտանիքի անդամներին չէր ասել

Մեր ժամանակի հերոս Հայկ Մինասյան. Հայկ Մինասյանը ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում որպես կապավոր: Մեծ սիրով է մեկնել ծառայության ու նվիրված եղել իր գործին:

Ապրիլյան պատերազմի օրերին Հայկը առաջնագծում է եղել, մարտնչել ու աչքի ընկել իր քաջությամբ: 2016թ.-ի ապրիլի 26-ի` լույս 27-ի գիշերը, հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով Հայկը մահացու վիրավորում է ստացել սրտի շրջանում:

Հայկ Մինասյանը ծնվել է 1996 թ. Ուկրաինայի Հանրապետության ՝ Խարկով քաղաքում: 2001 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Վանաձոր քաղաքում: Սովորել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում: Հայկը բավական հավասարակշռված, համեստ ու զուսպ անձնավորություն էր, լավ ընկեր, քույրերի համար լավ ու նվիրված եղբայր: Իր մեջ անսահման բարություն կար, ամեն ինչում աշխատում էր լավ գծեր տեսնել ու բոլորին հուսադրել, որ ամեն ինչ լավ է լինելու:

Ծառայության ընթացքում ընտանիքի անդամներից շատ բան չէր խնդրել: Վերջին անգամ ուզածը լուսարձակ ու ձեռնոց էր. Հայկն աչքի էր ընկնում նաեւ իր հանդարտությամբ ու կշռադատված վարքագծով: Դեռ ուսանող, վաղ տարիքից աշխատած տղան արել է ամեն ինչ, ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար: Առաջնագծում գտնվելու մասին Հայկն ընտանիքի անդամներին չէր ասել: Այդ մասին իմացել են պատահաբար` հեռուստաընկերություններից մեկի կողմից Արցախից պատրաստված ռեպորտաժի կադրերում նրան տեսնելով:

Դեռ փոքր տարիքից Հայկը ձգտել է օգնել ընտանիքին: Տարբեր նախասիրություններ ուներ դպրոցում, սիրում էր մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները: Զբաղվել է ձեռնամարտով ու այլ տարբեր սպորտաձևերով:
Այս ամենին զուգահեռ, շատ գեղեցիկ նկարում էր: 2011 թ. ընդունվել է Վանաձորի Եվրոպական քոլեջ, որից հետո ուսումը շարունակել է Երեւանի Եվրոպական համալսարանի ծրագրավորում եւ կառավարում բաժինը: 2015 թ. ուսումը կիսատ թողնելով Հայկն անցնում է ծառայության:

Հայկ Մինասյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» եւ «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով, ԼՂՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալով: Ի պատասխան Հերոսի սխրանքի՝ Պուշկինի անվան դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ քոլեջում, որտեղ սովորել է, «Փառքի անկյուն», այն վայրում, որտեղ Հայկը զոհվել է, հուշաքար է տեղադրված, իսկ զորամասում անկյուն կա նվիրված Մերօրյա Հերոսին:

Տպել
4651 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել