Mea culpa. ո՞վ է եղել «Համմերի» ղեկին

06/04/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 7-ի համարում

Հունվարի 30-ին «Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 2 մարդ մահացավ: Այդ օրերին մամուլում մի քանի հրապարակումներ եղան, որոնք պնդում էին, որ վթարի պատճառ դարձած «Համմերի» ղեկին պետական բարձրաստիճան պաշտոնյայի զավակ է եղել: Սակայն դեպքից 1-2 օր անց իրավապահ մարմինները հայտարարեցին, որ վարորդը հայտնաբերվել է եւ ընդունել է իր մեղքը: Բնականաբար, նախաքննության մարմինը հիմք ընդունեց Երեւանի Երկաթուղայինների փողոցի բնակիչ ոմն Արմեն Թովմասյանի խոստովանական ցուցմունքը եւ գործն ավարտված համարելով՝ այն ուղարկեց դատարան: Այժմ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում Իշխան Բարսեղյանը քննում է ավտովթարի գործը:

Առաջին նիստում դատարանը լսել է տուժողի իրավահաջորդին՝ գիտությունների թեկնածու, բժշկական համալսարանի դասախոս Արմեն Հակոբյանին, որի 30-ամյա գեղեցկուհի կինը՝ Նատալյա Այունցը, մահացել է վթարից: Լսել են նաեւ ամբաստանյալին, որը հաստատել է իր նախաքննական խոստովանությունը եւ հրաժարվել ցուցմունք տալուց: Երեկ դատարանը պետք է լսեր մյուս տուժողի իրավահաջորդին, սակայն Արմեն Հակոբյանը նոր ներկայացուցիչ էր ներգրավել գործին, եւ փաստաբան Մարինա Ջանոյանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Մենք թերթեցինք գործի նյութերը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է թաքցրել նախաքննության մարմինը, եւ ինչու է տուժողի իրավահաջորդը կասկածում, որ մեղադրյալի աթոռին վթարի մեղավորը չի նստած:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Թովմասյանը «77ՏՏ776» համարանիշի «Համմեր» ավտոմեքենայով 60 կմ/ժ արագությամբ Արշակունյաց պողոտայի կողմից փորձել է շրջադարձ կատարել դեպի Գ. Նժդեհի փողոց եւ թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում՝ «հաշվի չառնելով առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները (առատ ձյուն էր տեղում)՝ դիմել է արգելակման, որի արդյունքում մեքենան թեքվել է եւ ձյունածածկ ճանապարհի վրա սահել դեպի աջ, որտեղ ընդհարվել է Ս. Ազատյանի վարած «ՎԱԶ-2106», Է. Մուսայելյանի՝ «ԳԱԶ-3110» եւ Ա.Կոմանդյանի՝ «ԳԱԶ 2410» մեքենաներին», արդյունքում մահացել են Սարգիս Ազարյանը՝ տաքսու վարորդը, եւ Ն.Այունցը. ուղեւորը, որի ամուսինն ու երեխան նստած են եղել մեքենայի ետեւում՝ երեխան ուղեղի ցնցում է ստացել, ամուսինը՝ մարմնական վնասվածքներ, սակայն նախաքննության մարմինը նրանց տուժող չի ճանաչել:

Ի դեպ՝ գրեթե բոլոր տուժած անձինք, որոնք թվով 12-ն են եղել, հրաժարվել են իրենց պահանջներից: Վթարից անմիջապես հետո վարորդը՝ Ա.Թովմասյանը, ըստ գործի նյութերի, վատ է զգացել, թողել է «Համմերը» վթարի վայրում եւ այլ մեքենայով գնացել է Էրեբունի հիվանդանոց: Այս պահից սկսած՝ գործն անհասկանալի ընթացք է ստացել: Բժշկական տեղեկանքում, որը ստորագրել են բաժնի վարիչ Հայրապետյանը եւ հերթապահ բժիշկ Աստվածատրյանը, գրված է, որ Թովմասյանն իրենց է դիմել ժամը 21.30-ին՝ «ծանր վիճակում», «ետինֆարկտային կարդիոսկլերոզ եւ թոքերի այտուց» ախտորոշումով: Էրեբունի հիվանդանոցից գիշերվա ժամը 01.45-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Համմերի» վարորդն իրենց մոտ է, սակայն բժիշկներն արգելել են ոստիկաններին հարցաքննել նրան:

Թովմասյանին առաջին եւ վերջին անգամ (համեմատության համար նշենք, որ տուժողներից յուրաքանչյուրին հարցաքննել են մի քանի անգամ) հարցաքննել են դեպքից 2 օր անց՝ փետրվարի 1-ին: Ընդ որում՝ 2 էջանոց ցուցմունքը գրել է քննիչը, ստորագրել Թովմասյանը, քննիչը ոչ մի հարց չի առաջադրել, իսկ մեղադրյալը դեպքը նկարագրել է մեղադրականում գրված բառերով: Հարվածելու պահը տեղավորվել է մեկ նախադասության մեջ՝ թեքվելու ժամանակ անսպասելի կարմիր լույս է վառվել, ինքն անմիջապես դիմել է արգելակման, ավտոմեքենան թեքվել է եւ ընդհարվել դեպի Արշակունյաց պողոտա ընթացող «ՎԱԶ-2106» մեքենային, «որից հետո չեմ հիշում թե ինչ է կատարվել, էլի ավտոմենքենաների ընդհարվեցի ու կանգնեցի»:

Քրգործի հարուցումից հետո նրան չեն կալանել՝ գրավով բաց են թողել եւ միայն 20 օր առաջ՝ դատը սկսվելու նախօրյակին, վերաքննիչ դատարանը կալանքի սանկցիա է տվել: Ինչ վերաբերում է «Համմերին»՝ մեղադրյալը գրել է, որ այն 2004-ին գնել է իր քեռու տղան՝ Կարապետ Կարապետյանը, «սակայն չի կարողացել ձեւակերպել իր անվամբ, քանի որ գնելուց հետո մեկնել է Ռուսաստան, իմ անվամբ մեքենան վարելու լիազորագիր են ձեւակերպել նախկին սեփականատիրոջ՝ Ռաֆայել Ղազարյանի կողմից»: Ուշագրավ է, որ վարորդական իրավունքն էլ Թովմասյանը ստացել է 2004-ին: Ո՛չ քեռու տղան, ո՛չ մեքենայի սեփականատերը գործում չկան, նրանց ոչ ոք չի տեսել: Մեղադրյալը նաեւ նշել է, որ այդ օրն ինքը խմած չի եղել, մեքենայում է եղել նաեւ իր ընկերը՝ Էդուարդ Գրիգորյանը:

Դատական նիստի ժամանակ մենք մի քանի հարց տվեցինք ամբաստանյալին: Նա ասաց, որ ինքն ուզում է, որ իրեն դատեն՝ «հոգուս հանգստության համար», ասաց, որ հոգացել է մի տուժողի թաղման ծախսերը, փորձել է հանդիպել մյուս տուժողին՝ Ա.Հակոբյանին, սակայն վերջինս հրաժարվել է: Ինչ վերաբերում է այն կասկածներին, որ ինքը չի եղել մեքենայի ղեկին, պնդեց, որ ինքն է եղել. «Եղբայրս մարդ սպանած լիներ՝ գնայի մեղքը վերցնեի՝ հասկանալի կլիներ, բայց ինչի՞ պետք է ուրիշի սպանությունը վերցնեմ վրաս»: Նախորդ նիստում տուժողի իրավահաջորդը նրան մարդասպան էր անվանել, Թովմասյանը վիրավորված էր, բայց ասում էր, որ հասկանում է նրանց վիճակն ու չի մեղադրում: Իսկ ընդհանրապես՝ բավական համեստ մարդու տպավորություն էր թողնում:

Արմինե Օհանյան

Տպել
1474 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց