Հայաստանը վտարյալների եւ խամաճիկների հետ նույն ցանկում

Մարտի 4-ին անգլիական Սոլսբերիում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորումը շարունակում է մնալ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության գլխավոր թեման: Պատմությանը նոր թափ հաղորդեց ապրիլի 4-ին Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության (ՔԶԱՄԿ) գործադիր խորհրդի 57-րդ նիստի ընթացքում Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համատեղ առաջարկը, որը ենթադրում էր, որ ՔԶԱՄԿ մասնակից բոլոր երկրները «կառուցողական երկխոսության միջոցով միմյանց հետ սերտորեն համագործակցելով, ելք գտնեն առկա վտանգավոր իրավիճակից եւ կանխեն դրա հետագա աճը»: Գործնականում դա ենթադրում էր մասնակցություն ունենալ արդեն շուրջ երկու շաբաթ ընթացող անկախ հետաքննությանը, որը կատարում են ՔԶԱՄԿ մասնագետները:

Առաջարկը, բնականաբար, չընդունվեց. գործադիր խորհրդի 41 անդամից ընդամենը 6-ը կողմ քվեարկեցին, 15-ը՝ դեմ, 17-ը՝ ձեռնպահ, իսկ երեք երկիր ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը: Ռուսական մամուլում սա ներկայացվում է որպես գլոբալ հաղթանակ՝ 41 երկրից առնվազն 23-ը չեն կիսում պաշտոնական Լոնդոնի կարծիքը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի արձագանքը առաջարկին ոչ պակաս պոպուլիստական էր: Նա քվեարկության վերաբերյալ հայտարարեց, որ դրա արդյունքները ցույց են տալիս «շատ երկրների պատրաստակամությունը վճռականորեն դիմակայելու Ռուսաստանի պահվածքին»:

ՔԶԱՄԿ գործադիր խորհրդի 57-րդ նիստին Ռուսաստանի ներկայացրած համատեղ հայտարարությանը միացել էին եւս 13 երկիր՝ Ադրբեջան, Բելառուս, Իրան, Կուբա, Ղազախստան, Ղրղզստան, Նիկարագուա, Ուզբեկստան, Պակիստան, Սիրիա, Վենեսուելա, Տաջիկստան եւ… Հայաստան: Ավելին՝ Հայաստանը հանդես եկավ նաեւ առանձին հայտարարությամբ, որում նշվում է՝ «քիմիական նյութերի կամ դրանց հետ կապված վտանգավոր նյութերի օգտագործման վերաբերյալ ցանկացած հաշվետվություն պետք է ենթարկվի պաշտոնական, հուսալի, համապարփակ եւ թափանցիկ հետաքննության»: Մեծ հաշվով այն կրկնում էր համատեղ հայտարարությունը: Այդուհանդերձ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը այս քայլով չի պաշտպանել Ռուսաստանին, այլ նշել է Սկրիպալի գործում ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտելու անհրաժեշտությունը:

Այդպիսով՝ մենք անուղղակիորեն անվստահություն ենք հայտնում ՔԶԱՄԿ մասնագետների անկախ հետաքննությանը, որի ընթացքի մասին հաշվետվությունը ներկայացվեց նույն նիստի ընթացքում: Հաշվետվության մեջ նշվում էր, որ ՔԶԱՄԿ մասնագետների թիմը աշխատում է Մեծ Բրիտանիայի պատկան մարմինների հետաքննությունից առանձին եւ ոչ մի ՔԶԱՄԿ մասնակից պետություն ներգրավված չէ իրականացվող աշխատանքներում: Այլ կերպ ասած, ՔԶԱՄԿ-ն ոչ ոքի թույլ չի տա խառնվել իր աշխատանքին:

Սկրիպալի գործով զարգացումներն աստիճանաբար ավելի ու ավելի հստակ են ուրվագծում երկու հակամարտող ճամբարների սահմանները: Ռուս դիվանագետների արտաքսումը մի կողմից, ՔԶԱՄԿ գործադիր խորհրդի նիստում Ռուսաստանի հնչեցրած համատեղ հայտարարությունը մյուս կողմից, ավելի են սրում իրադրությունը եւ քաղաքականապես մեկուսացնում Ռուսաստանը:

Խնդիրը նրանում չէ, որ մենք համատեղ հայտարարության տեքստում հայտնվել ենք վտարյալների եւ/կամ խամաճիկների հետ նույն շարքում. խամաճիկները նմանատիպ հարթակներում միշտ էլ եղել են քաղաքական բարենպաստ ֆոն, կամ անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու գործիք: Խնդիրը նրանում է, որ մեր հայտարարած արտաքին քաղաքականությունը երբեմն հակասում է մեր քայլերին՝ անգամ երկրի համար անկարեւոր եւ ոչ սկզբունքային հարցերի շուրջ:

Հայտարարված «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականության շրջանակներում ավելի տրամաբանական կլիներ հետեւել Ավստրիայի օրինակին, որը «չցանկացավ փչացնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ» եւ հրաժարվեց ռուս դիվանագետներին արտաքսելուց: Նույն կերպ կարող էր չեզոքություն պահպանել նաեւ ՔԶԱՄԿ-ում հայկական պատվիրակությունը:

Հատկանշական է, որ նույն օրը Մոսկվայում ընթացող Միջազգային անվտանգության հարցերով VII համաժողովի հարթակից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց բազմակենտրոն աշխարհի հայեցակարգի հայկական տեսլականը: Դրան փաստորեն գրեթե զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունները ի ցույց են դնում ոչ միայն բազմակենտրոնության գործնական անհնարինությունը, այլեւ Հայաստանի իրական արտաքին քաղաքականության անհամատեղելիությունը թե՛ բազմակենտրոնության, թե՛ հայտարարված «ե՛ւ, ե՛ւ»-ի հետ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

Տպել
925 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ