Ստորագրվեց ԱԺ –ՓՄՁ խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր

06/04/2018 schedule22:04

Այսօր Երեւանի Կոնգրես հյուրանոցում, թվով 11 բիզնես շահերը ներկայացնող կառույցներ, ստորագրեցին Հուշագիր՝ ՀՀ-ում առաջին անգամ ԱԺ - ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին:

Ընտրվել են այն հասարակական կառույցները և առևտրաարդյունաբերական պալատները, ովքեր ցանկություն են հայտնել միանալու այս նախաձեռնությանը և  բավարարել են հետևյալ նվազագույն չափորոշիչներին՝

  • ՀՀ-ում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի կամ ձեռնարկությունների անդամության վրա հիմնված կազմակերպություններ են,
  • Վերջին երեք տարիներին ծավալել են ակտիվ գործունեություն, հրավիրել են տարեկան համագումարներ, ժողովներ իրենց անդամ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • Կազմակերպությունների անդամների առնվազն 1/3-ը ՓՄՁ ներկայացուցիչներ են,
  • Սույն Հուշագրի ստորագրման պահին կազմակերպությանն անդամագրված է առնվազն 20 ձեռնարկություն կամ դրանց ներկայացուցիչներ:

Խորհրդի նպատակն է բարելավել երկխոսությունը ՓՄՁ-ների և օրենսդիր մարմնի միջև՝ արդյունքում ունենալով ավելի լավ մշակված օրենսդրություն ՓՄՁ-ների համար: 

Խորհրդի հիմնադրումից հետո, անդամները  կհաստատեն  խորհրդի կանոնադրությունն ու աշխատակարգը, որից հետո  խորհրդի կազմ կհրավիրվի  ԱԺ խմբակցություններից  առնվազն մեկ տնտեսական բլոկի պատգամավոր:

Խորհրդի նիստերը գումարվելու են ըստ նախապես հաստատված օրակարգի, որտեղ ընդգրկվելու են խորհրդի անդամների շահառուներին մտահոգող  օրենսդրական խնդիրները:

Խորհուրդը չի ունենալու նախագահ, հաշվետու չի լինելու ոչ մի պետական մարմնի, որոշումները կընդունվեն պարզ քվեարկություններով: Խորհուրդի իրավատերերը  բիզնես  շահերը ներկայացնող  հասարակական կառույցներն են: 

Հուշագիրը ստորագրեցին՝ 

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»

«Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն»

Շիրակի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Լոռու մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Հայաստանի Երիտասարդ կանանց Ասոցիացիա

Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինք

Հայ-Բրիտանական Գործարարության պալատ

Վայոց Ձորի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Եվրոպական բիզնես ասոցիացիա

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը բացման խոսքում նշեց նախաձեռնության մանրամասները խորհրդի հետագա  անելիքներն ու գործառույթները:

Մասնակիցներից, Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը ողջունեց այս նախաձեռնությունը կարևորելով այս նոր երկխոսության հարթակը  ԱԺ-ի և ՓՄՁ-ների միջև: 

Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքի համանախագահ Մերի Նիկողոսյանը կարևորեց կոալիցիաների դերակատարումը քաղաքականությունների մշակման  փուլում վկայակոչելով  իրենց Դաշինքի փորձը:  Դաշինքը  սույն հարթակում կներկայացնի գյուղատնտեսական ոլորտի  ՓՄՁ-ների օրենսդրական հիմանխնդիրները: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի 
Սահակյանը նշեց, որ վղուց ժամանակն էր ունենալու ԱԺ պատգամավորների հետ  երկխոսության հարթակ  բացի  գործադիր մարմիններին կից  գործող խորհուրդներից: 

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ  Գարեգին Գալուստովը  կարևորեց նման նախաձեռնությունը մեր երկրի զարգացման հենց այս փուլում, հաշվի առնելով, որ հիմա անցում ենք կատարում  պառլամենտական կառավարման մոդելի և  մեզ բոլորիս օր առաջ  անհրաժեշտ է ունենալ ավելի  ուժեղ  և  բանիմաց պառլամենտ:

Տպել
3011 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է