Նա ազգի նվիրյալներից է, նրա գործը՝ աղերսված. Գարեգին Բ-ն պարգեւատրեց Գագիկ Հարությունյանին

Ապրիլի 7-ին՝ Ս. Աստվածածնի Ավետման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» գիտական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ի. գ. դ. Գագիկ Հարությունյանին շնորհվեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ցերեկույթի մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Մեծարյալի կյանքին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ի. գ. դ. Գևորգ Դանիելյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Այնուհետև «Ուրախ լեր» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական շքանշանը, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:

«Սուրբ Հարության տոնական այս օրերին վերստին Մեր շնորհավորանքներն ենք բերում ամենքիդ՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» կենսաբեր ավետիսով: Տոնական այս ուրախության մեջ այսօր մենք համախմբվել ենք Մայր Աթոռում գնահատելու և մեծարելու մեր ժողովրդի արժանավոր զավակ, բազմաշնորհ հայորդի տիար Գագիկ Հարությունյանին, ում անունը և գործունեությունը քաջածանոթ են հայ հանրությանը:Տիար Գագիկ Հարությունյանի գործունեությունը աղերսված է Հայաստանի անկախ պետականության վերակերտման պատմությանը: …Տիար Գագիկ Հարությունյանը կանգնեց անկախ պետականության վերակերտման նվիրյալների շարքերում: Նա պետական համակարգ եկավ խորհրդային տարիների կառավարման փորձառության ու գիտելյաց հարուստ պաշարով, մեր հայրենիքի լուսավոր ապագայի կառուցմանը մասնակցություն բերելու ազնիվ հանձնառությամբ: Ազգային ու պետական մտածելակերպով օժտված՝ նա ստանձնեց բարձր ու պատասխանատու պաշտոններ…: Ծառայական բոլոր հանգամանքներում նրա գործունեության մեջ գերակշռող եղավ երկրին ու ժողովրդին օգտակար լինելու գիտակցությունը, հայրենիքի զորացման ու հայության համախմբման տեսիլքը: Այս մղումով նա իր բոլոր հանձնառությունների մեջ հետապնդեց պետության ու հասարակության շահը, ջանաց ներդրում բերել երկիրը ցնցումներից զերծ պահելու գործին, ներքին կյանքի տագնապների ու ալեկոծությունների ժամանակ իր հաշտարար բնավորությամբ ու համոզիչ փաստարկներով կարողացավ նպաստել լարվածության հաղթահարմանը:

Տիար Գագիկ Հարությունյանի վաստակը գնահատարժան է հատկապես մեր երկրում սահմանադրական արդարադատության իրականացման գործում: Կոչվելով ՀՀ նորահաստատ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին՝ պարոն Հարությունյանը մեծ ու նշանակալի ավանդ բերեց դատական բարձրագույն իշխանությունը ներկայացնող մարմնի կայացմանն ու արդյունավոր գործունեությանը, որն անհրաժեշտ նախապայմաններից է իրավական պետության կերտման համար:

Տիար Գագիկ Հարությունյանը իր երկարամյա գործունեության մեջ մշտապես դրսևորել է անկեղծ սեր ու նախանձախնդրություն հանդեպ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր արժեքները: Տակավին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանից նա հետևողականորեն աջակցել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների կանոնակարգման ու ամրապնդման, օրենսդրության մեջ մեր Եկեղեցու դերի ու առաքելության պատշաճ ամրագրման գործին: Այսօր, գոհություն Աստուծո, Եկեղեցի-պետություն ձևավորված հարաբերությունները, որում գովելի ավանդ ունի նաև տիար Գագիկ Հարությունյանը, ամուր հիմք է դարձել մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման և մեր հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ու նոր սերուդներին փոխանցման համար՝ նպաստելով նաև մեր երկրի առաջընթացին ու նոր ձեռքբերումներին:

Մեծահարգ տիար Գագիկ Հարությունյան, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանը Հայրապետական բարձր պարգև է արժանավոր հայորդիներին, ովքեր իրենց գործերով ու հանձնառություններով աջակցում են մեր Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը, ներդրում բերում Սուրբ Էջմիածնի բարեզարդման մեջ, նպաստում մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերազարթոնքին: Դուք անձնվիրաբար ծառայել եք մեր երկրին ու մեր ժողովրդին, ավանդ բերել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար այս պատվավոր շքանշանը շնորհել Ձեզ՝ եկեղեցանվեր Ձեր իրագործումների համար:

Վստահ ենք, որ պարգևը խրախույս պիտի լինի Ձեզ՝ նորանոր հանձնառություններով առավել հարստացնելու Ձեր բարի ու արժանավոր գործերի վաստակը ազգային ու հոգևոր մեր կյանքում», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Իր շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելով մեծարյալին` Նորին Սրբությունը Հայրապետական շքանշանով զարդարեց պետական գործչի կուրծքը:

Պարգևաբաշխության առիթով իր ապրումները ներկաների փոխանցեց տիար Գագիկ Հարությունյանը՝ երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և Մայր Աթոռին բարձր գնահատանքի ու նման վերաբերմունքի համար: Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրա երջանկահիշատակ նախորդների հետ իր զրույցներին, ինչպես նաև Մայր Աթոռի հետ իր մշտական կապին` մեծարյալն իր համոզումն արտահայտեց, որ մարդը առանց հոգևոր կայուն արժեքների և հարստության չի կարող որպես բանական էակ ինքնադրսևորվել: Տիար Հարությունյանը խոսեց նաև այն կարևոր դերակատարության մասին, որ Հայոց Եկեղեցին ունեցավ ինքության պահպանման և հարատևման գործում: Վերջինս ընդգծեց նաև, որ շնորհված պարգևը լրացուցիչ խթան և պարտավորություն կհանդիսանա` ավելի ժրաջան աշխատելու համար:

Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով:

Տպել
2638 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց