Բնակարանն ամեն րոպե կարող է փլուզվել ու փակել ճանապարհը (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Չկալով գյուղում գտնվող Շաքարյանների առանձնատունը կարող է ցանկացած պահի փլուզվել, իր հետ բերելով անդառնալի հետեւանքներ:

1961թ-ին կառուցված տան պատերը ճաքել են երկրաշարժի ժամանակ: Տարիների ընթացքում ճաքերն ավելի են խորացել, բնակարանը ուսումնասիրվել ու ստացել է վթարայնության 4-րդ աստիճան: Տան տիրոջ՝ Էդվարդ Շաքարյանի խոսքով՝ բնակարանին օր առաջ հրատապ ամրացում ու շինարարություն է հարկավոր, որի հնարավորությունը, սակայն, իրենք չունեն:

Ամենավտանգավոր ճեղքվածքը տունը բաժանել է երկու մասի: Առավել վտանգավոր մասից ընտանիքը տեղափոխել է ծանր իրերն ու փակել այդ հատվածը. «Ճանապարհի մասը արդեն նստել ա, չափել ենք մետրով, պատը 1.5 մետր արդեն մտել ա հողի մեջ»,-ասաց տան տերը, նշելով, որ գյուղում ազատ բնակարան չկա, որպեսզի կարողանան տեղափոխվել. «Ստիպված գոյություններս քարշ ենք տալիս այստեղ»:

Ամուսինները եւս չեն համարձակվում մտնել փլուզվող սենյակը, քանի որ վստահ են՝ պատերը ցանկացած պահի կարող են փլվել:

Շաքարյան ամուսինները միայնակ են ապրում, երեխաներն ու թոռները երկրից դուրս են ապրում: Հարեւանների խոսքով, եթե Շաքարյանների տունը փլվի, կփակի նաեւ ճանապարհը:

Վթարային այս առանձնատան խնդրին տեղյակ են նաեւ մարզային փրկարարական վարչությունում ու մարզպետարանում: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի խոսքով՝ ընտանիքը փոխհատուցում կստանա 2018թ-ի հրատապ ծրագրերի շրջանակներում:

Տպել
561 դիտում

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում

Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ այն ցրելու շուրջ. քաղաքագետ

«Ժառանգություն»-ը շնորհավորում է բոլոր երեւանցիներին՝ 23 տարում առաջին օրինական ընտրությունների առթիվ

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ