«Բողոքի ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի» վերնագրով հոդված Վիքիպեդիայում

Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում «Բողոքի ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի» վերնագրով հավելված է հայտնվել: Ներկայացվել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ վերջին օրերի գործողությունները: Ըստ այդմ՝ ցույցերը եւ բողոքի միջոցառումները սկսվել են 2018 թվականի մարտ ամսին, երբ Հանրապետական կուսակցության տարբեր անդամներ չբացառեցին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը: 

Հատուկ սյունյակում ընդգծվել է 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի արած հատուկ հայտարարությունը, որտեղ նա խոստանում էր, որ այլեւս չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ խորհրդարանական մոդելին անցնելու դեպքում չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Հոդվածում նշված է, որ Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական ԵԼՔ դաշինքը, արտախորհրդարանական «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ ԵԼՔ դաշինքի մաս կազմող երեք կուսակցություններից միայն «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրեց փողոցային պայքարի՝ երթերի, ցույցերի եւ բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրիից եւ պետք է անցնի Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով եւ ապրիլի 13-ին հասնի Երեւանի Ազատության հրապարակ, որին կհաջորդեն շուրջօրյա հանրահավաքները։

«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը եւ կատարողը՝ Հայկ Ստվերը։ Ապրիլի 8-ին «#ԻմՔայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երեւան-Դիլիջան մայրուղին։ Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողությունների, փակել է Երեւան-Սեւան-Իջեւան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը։

Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երեւանի կենտրոնում գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար: Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին: Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր առաջին հանրահավաքն արեց Ազատության հրապարակում։ Ապրիլի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի արդյունքում վատացել է Գասպարիի ինքնազգացողությունը»:

Այս ամենը ներառված է վիքիպեդիայի «Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի» հոդվածի մեջ:

Տպել
1687 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ